Բաժիններ՝

Օգնություն նաև երկնքից

Հուլիսի 17-ին ԱԻՆ օդադեսանտային ջոկատն անցկացրեց իր հերթական գործնական պարապմունքը ՊՆ զորամասերից մեկում: Օդադեսանտային ջոկատի 11 անդամ իրականացրեցին ուսումնական թռիչքներ:

ԱԻՆ օդադեսանտային ջոկատի անդամները թռիչքի իրականացման վայրում անցան նախաթռիչքային բժշկական զննում, այնուհետև սկսեցին նախապատրաստվել թռիչքին: ՊՆ գնդապետ Թևոս և կապիտան Քրիստինա Իլիկչյանների ղեկավարությամբ իրականացվեցին ջոկատի անդամների հրահանգավորման ու պարաշյուտների ստուգման աշխատանքներ:

Ըստ նախօրոք մշակված պլանի` օդադեսանտային ջոկատի անդամները տարբեր բարձրություններից «օգնության» էին նետվում և անկախ եղանակային պայմաններից վայրէջք կատարում նշված վայրում:

Քամու առկայությունն ԱԻՆ օդադեսանտային ջոկատի անդամներին չխանգարեց ճիշտ կառավարել պարաշյուտը և հաջողությամբ հասնել գետնին`պարապմունքի պլանով նախատեսված վայր:

Այսպիսի հմտությունների ձեռք բերումը թույլ է տալիս օդադեսանտային ջոկատի անդամներին անհրաժեշտության դեպքում երկնքից արագ օգնության հասնել և նույնիսկ ամենաանհասանելի վայրերում իրականացնել փրկարարական աշխատանքներ: Հրամանատարական դիտակետից թռիչքներին հետևում էր ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության պետ, գնդապետ Պավել Գյոզալյանը:

Թռիչքի հաջող ավարտից հետո օդադեսանտային ջոկատի անդամները պարգևատրվեցին խորհրդանշական կրծքանշաններով:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031