Բաժիններ՝

Շիրակցի ազատամարտիկի դստերը գտել են առաստաղի գերանից կախված

tsayg.am-ը գրում է. Շիրակի մարզի Գետափ համայնքում առաստաղից կախված վիճակում հայտնաբերվել է նույն համայնքի բնակիչ, 23-ամյա Անուշիկ Գարեգինի Զաքարյանի դին:

Ըստ համայնքապետ Գոռ Ստեփանյանի, Զաքարյաններն ապրել են սոցիալապես անբարենպաստ պայմաններում, ընտանիքի անդամները, մեծամասամբ Անուշիկը, մոմեր և սրբապատկերներ էին վաճառում ինչպես Գետափում, այնպես էլ Գյումրիում և Արթիկում: Աղջկա եղբայրը հուլիսի 10-ին զինվորական ծառայության է մեկնել:

Դեպքից երկու օր առաջ Անուշիկի մայրն ու փոքր եղբայրը գնացել են Նուբարաշեն` զինվորին տեսության: Անուշիկը մնացել է տանը մենակ: Երբ մայրն ու եղբայրը վերադարձել են տուն` աղջկան գտել են տան փայտե ծածկի գերանից կախված:

Դատաբժշկական փորձաքննությամբ դիակի վրա նախնական տեղեկությունների համաձայն բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Համայնքապետի խոսքերով, ոչ Անուշիկ Զաքարյանը, ոչ էլ նրա ընտանիքի անդամները հարևանների հետ բացահայտ խնդիրներ չեն ունեցել: Թե կատարվածն ինչի հետևանք է, համայնքապետը դժվարանում է պատասխանել:

Դեպքի հետ կապված Արթիկի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Անուշիկ Զաքարյանի ազատամարտիկ հայրը` Գարեգինը, մահացել էր մեկ տարի առաջ:

2013 թվականի մայիսի 9-ին գյուղում կազմակերպված միջոցառման ընթացքում Գարեգինին մեծարել և շքանշան են նվիրել: Նույն օրը գիշերն էլ ազատամարտիկը մահացել էր ինֆարկտից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս