
ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներն անխուսափելիորեն կազդեն Հայաստանի վրա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Ուկրաինական ճգնաժամի հետևանքով լայն թափ ստացած Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը նոր փուլ է մտնում: ԱՄՆ-ն իր հերթին, ԵՄ-ն իր հերթին որոշել են ընդլայնել ՌԴ նկատմամբ պատժամիջոցների ցանկը:
Նախօրեին ԱՄՆ-ը փակել է ռուսական մի շարք էներգետիկ ընկերությունների ու բանկերի մուտքն ամերիկյան ֆինանսական շուկաներ:
Նկատենք, որ այս պատժամիջոցներն անխուսափելիորեն կանդրադառնան նաև Հայաստանի տնտեսության վրա, հատկապես որ՝ ԱՄՆ-ի «սև ցուցակում» են հայտնվել «Ռոսնեֆտ»-ը և «Գազպրոմբանկ»-ը, որոնք գործում են նաև Հայաստանում:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։