«Վիրահատության ժամանակ երեխայի մոտ արնահոսություն է առաջացել, ինչը կանխվել է, բնականաբար, սակայն 5 օր անց երեխայի մոտ վիրահատական վերքերը դեռ վերջնական չբուժված, երբ հազացել է, այդ արյունը մեխանիկորեն լցվել է շնչափողն ու խեղդվել է»:
Հուլիսի 21-ին Հայաստանի ուսանողական մարզական պատվիրակությունը, որի կազմում են Հայաստանի պետական տնտեսագիտականհամալսարանի տղաների ֆուտզալի հավաքական թիմը և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի աղջիկների սեղանի թենիսի հավաքականը, մեկնում է Ռոտերդամ՝ մասնակցելու համաեվրոպական ուսանողական երկրորդ մարզական խաղերին։
ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանն իր նկատմամբ մահափորձ իրականացնելու մեղադրանքով դատապարտված և այս պահին պատիժ կրող Վարդան Սեդրակյանից, Սամվել Հարությունյանից և Խաչատուր Պողոսյանից 40 միլիոն դրամ վնասի փոխհատուցում է պահանջում:
«Մենք նոտա կհղենք Արտաքին գործերի նախարարությանը: Իրականում, մենք գիտենք, թե ինչ է պատահել, ինչից է սկսվել այդ վիճաբանությունը, սակայն այս պահին բարձրաձայնել, թե դիտավորյալ բան է տեղի ունեցել, չենք կարող ասել: Խուլիգանության մասին նույնպես ոչինչ չենք կարող ասել, իրավապահ մարմիններն են զբաղվում: Բայց մենք փաստաթուղթ ենք պատրաստում, որ պարզեն, թե ինչից է եղել այս անհասկանալի իրավիճակը: Մի քանի ժամից դուք արդեն կիմանաք մեր արձագանքի մասին»:
«Այդ զենքի վաճառքը չի կարող լինել հիմարության արդյունք: Դա մտածված է, և կամա թե ակամա այն խփում է մեր հարաբերություններին, դա հստակ կարելի է ձևակերպել: Ուրեմն՝ դա նշանակում է հարաբերությունների որոշակի սառեցում»,- ասել է Վազգեն Մանուկյանը:
«Նախ ես չեմ ուզում կանգ առնել սահմանադրական բարեփոխումների, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի պաշտպանվածությանը վերաբերյալ նրա մարազմիկ մտքերին: Համապատասխան պատկան մարմինները, դեռ կարծում եմ կանդրադառնան»:
«Անձամբ շատ ժխտական բան եմ տեսնում, ահավոր է, մենք խնդրեցինք, ասացինք, որ գոնե արվեստի բնագավառի, մշակույթի, քաղաքական ձայներ լինեն … ոչ մի ձայն չենք լսում, բացառությամբ Կոմանդոսից»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին:
«ԲՀԿ ղեկավարը բարձր է գնահատում Լևոն Հայրապետյանի մարդասիրական գործունեությունը Հայաստանում ու Արցախում, և գտնում է, որ ՀՀ իշխանությունները պետք է անեն հնարավորը՝ պետական խողովակներով իրականությունը պարզելու համար»:
Օրը ցերեկով, մի քանի տասնյակ քաղաքացիների կողմից իրականացված նման ոտնձգությունը հայոց սրբավայրի նկատմամբ ոչ միայն անընդունելի եւ դատապարտելի է, այլ նաեւ օրենքով պատժելի:
Շարունակվում են դպրոցականների 2014 թվականի միջազգային առարկայական օլիմպիադաները:
Կլինիկայում կիրառվում են ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդներ, որոնք հիմնվում են կլինիկական և կենսաբժշկական հետազոտությունների նորարարական ձեռքբերումների վրա:
Արցախի ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության Շահումյանի շրջբաժին է ստացվել Ձև 1 վիճակագրական քարտն այն մասին, որ ս.թ. հուլիսի 8-ին, ժամը 13:30-ի սահմաններում, Քարվաճառ քաղաքի վարչական տարածքի «Շափլար» կոչվող տեղամասում տեղակայված անասնաֆերմայում հայտնաբերվել և ձերբակալվել է ԼՂՀ պետական սահմանը ապօրինի հատած Շահբազ Ջալալօղլի Գուլիևը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ:
Տավուշի մարզի Չորաթան գյուղի բնակիչները հայտնեցին,որ հուլիսի 19-ին ադրբեջանական դիպուկահարները ժամը 10.30-ից մինչեւ կեսօր կրակ են բացել գյուղի Ներքին հողեր տարածքում աշխատող գյուղացիների վրա:
Ժամը 03:30-ի սահմաններում Կոթի գյուղի բնակիչ, 21-ամյա Սամվել Ոսկանյանը Կոթի գյուղի կենտրոնական փողոցում իր վարած Mercedes մակնիշի 34 MF 090 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել մետաղյա արգելապատնեշներին, այնուհետ՝ գազի խողովակաշարին:
«Զարգացումներն իսկապես մտահոգիչ են, բայց ընդդիմությունը կամ իշխանական համակարգից դուրս գտնվող որեւէ ուժ, չտիրապետելով խնդրո առարկային առնչվող ողջ տեղեկատվությանը, չի կարող որեւէ հիմնավոր կամ քիչ թե շատ համոզիչ կարծիք արտահայտել»։
Հուլիսի 21-ին, ժամը 00.38-ին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Ձոր-1 թաղամասի թիվ 64 տան արտաքին պատին օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օրեր առաջ Անգլիայում Farnborough International Airshow-ի ժամանակ հրապարակվել է լավագույն ավիաընկերություների ցուցակը, հաղորդում է DELFI-ն: Առաջին տեղում է Հոնկոնգում տեղակայված Cathay Pacific ավիաընկերությունը:
Արվեստը կարող է թանկ ու նույնիսկ շատ թանկ արժենալ։ buro247.ru-ն կազմել է աշխարհում 100 միլիոն դոլարից ավելի գնով վաճառված 10 կտավների ցանկը:
Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացել, որ խոշոր հրդեհ է բռնկվել 3-րդ և 4-րդ գյուղերին հարակից աղբավայրում:
Երևանում hուլիսի 20-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դպրոցի բակում կատարված կողոպուտի հետքերով:
Հետագայում պարզել է, որ նախորդ տարի, երբ ճանապարհային երթևեկության կանոն խախտելու համար տուգանվել է 30 հազար դրամի չափով, այդ գումարը վճարելիս 300 դրամ պարտք է մնացել, որի մասին, սակայն, մարզպետարանի պաշտոնյան տեղյակ չի եղել:
Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչ 38-ամյա Գարիկ Սարդարյանի վարած Ford Transit մակնիշի 21 ՏՕ 773 համարանիշի և Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ, 25-ամյա Աշոտ Սիմոնյանի վարած Nissan մակնիշի 77 DR 717 համարանիշի ավտոմեքենաները:
Հղիության ընթացքում մանրէները բացասական ազդեցություն են ունենում պտղի վրա՝ առաջացնելով մի շարք խնդիրներ, ուստի կարևոր է այս հիվանդությունները հայտնաբերել վաղ շրջանում և բուժվել: Կա ևս մեկ վարակ, որից մասնավորապես պետք է զգուշանան հղիները: Խոսքը կարմրախտի մասին է:
Կոտայքի մարզի Արզական գյուղի մոտակա սարում ջրագիծ անցկացնելու համար կատարվող աշխատանքների ժամանակ «GSP» մակնիշի տրակտորը կողաշրջվել է:
Մարդու մաշկը 70 տոկոսով բաղկացած է ջրից և պարբերաբար խոնավության պաշարը լրացնելու կարիք ունի: Այն պնդումը, թե առատ ջուր խմելու դեպքում հնարավոր է ապահովել մաշկի խոնավացման համար անհրաժեշտ ջրի քանակությունը, մոլորություն է: Թե ինչ հաճախականությամբ է անհրաժեշտ խոնավացնել մաշկը` հնարավոր չէ ասել, քանի որ դա շատ անհատական է և կախված է այն բանից, թե տվյալ մաշկը որքան ժամանակ է ի վիճակի պահպանել իր խոնավությունը:
Իմ ճանաչած մարդկանցից կարելի է ասել՝ մոտավորապես կեսից ավելին հեռանում են: Ներկայում ժողովրդի կեսից ավելին կարելի է ասել` այստեղ չի, գնացել են Ռուսաստան, Հայաստան, Ուկրաինայի տարբեր հատվածներ: Կոնկրետ ուղղություն չկա՝ ով որտեղ տեղ ունի գնալու, դուրս է գալիս:
Վտանգավոր ծանրոցներ արտերկրից: