Բիոզուգարաններով կառավարությունը չի հետաքրքրվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է.«Շատերը կհիշեն 2012թ. Հայաստան բերված երկու գերթանկարժեք բիոզուգարանների հայտնի պատմությունը, երբ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը լայն ժպիտով հայտարարեց, թե զբոսաշրջության զարգացումը խթանելու նպատակով ՀՀ պետբյուջեից 124 մլն դրամով ձեռքբերված բիոզուգարանները շուտով կփակեն ծախսերը՝ 200 դրամ մուտքավճարների հաշվին։

Հիշեցնենք, որ էլիտար բիոզուգարաններից մեկը տեղադրված է «Տաթևեր» ճոպանուղու տարածքում, իսկ մյուսը՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ, և 2-ն էլ թեկուզ մեկ օր չեն աշխատել։

Այս պատմության խայտառակ վերջաբանն էլ այն է. որ, ինչպես երեկ տեղեկացավ «ժողովուրդը»՝«Տաթևեր» ճոպանուղու մոտ բիոգուգարանին կից կառուցվում է սովորական հասարակական զուգարան։ Իսկ պետբյուջեի միլիոնները քամուն տված բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց»։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031