Բաժիններ՝

Ուսանող-մարզիկները կմասնակցեն համաեվրոպական ուսանողական 2-րդմարզական խաղերին

Այսօր Հայաստանի ուսանողական մարզական պատվիրակությունը, որի կազմում են Հայաստանի պետական տնտեսագիտականհամալսարանի տղաների ֆուտզալի հավաքական թիմը և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի աղջիկների սեղանի թենիսի հավաքականը, մեկնում է Ռոտերդամ՝ մասնակցելու համաեվրոպական ուսանողական երկրորդ մարզական խաղերին։

Առաջնության բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 24-ին։ Խաղերը կեզրափակվեն օգոստոսի 8-ին։

Համաեվրոպական ուսանողական երկրորդ մարզական խաղերին մասնակցում է 45 եվրոպական երկրի մոտ 350 համալսարանի ավելի քան 5000 մարզիկ։ Մրցույթներն անցկացվելու են 10 մարզաձևից, հիմնականում՝ խաղային։

Նշենք, որ համաեվրոպական ուսանողական երկրորդ մարզական խաղերը կազմակերպում է Համաեվրոպական համալսարանական ասոցիացիան, որին 2012 թվականից անդամակցում է նաև Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան։ Համաեվրոպական ուսանողական մարզական խաղերն անցկացվում են երկու տարին մեկ պարբերականությամբ։

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիա

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031