![](/banners/BeFunky-design.jpg)
Յուրի Վարդանյանը՝ Թբիլիսում հայկական եկեղեցու վրա հարձակման մասին. news.am
![](https://168.am/wp-content/uploads/2013/04/Jivan-Gasparyan-and-Olympic-weightlifting-champion-Yuri-Vardanyan-0.jpg)
Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը տեղյակ է հուլիսի 19-ին Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա հարձակման մանրամասներին, սակայն այս պահին բարձրաձայնել չի կարող: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նորանշանակ դեսպանը:
«Մենք նոտա կհղենք Արտաքին գործերի նախարարությանը: Իրականում, մենք գիտենք, թե ինչ է պատահել, ինչից է սկսվել այդ վիճաբանությունը, սակայն այս պահին բարձրաձայնել, թե դիտավորյալ բան է տեղի ունեցել, չենք կարող ասել: Խուլիգանության մասին նույնպես ոչինչ չենք կարող ասել, իրավապահ մարմիններն են զբաղվում: Բայց մենք փաստաթուղթ ենք պատրաստում, որ պարզեն, թե ինչից է եղել այս անհասկանալի իրավիճակը: Մի քանի ժամից դուք արդեն կիմանաք մեր արձագանքի մասին»,- ասաց Յուրի Վարդանյանը:
Մանրամասներն՝ այստեղ