Կոմանդոս. «Չգիտեմ, թե ինչու Քոչարյանը չի արձագանքում Լեւոն Հայրապետյանի համար, դա նրանց խղճի վրա է». Aravot.am

Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանի մամլո ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ հորդորելով չքաղաքականացնել նրա հետ տեղի ունեցածը: Ըստ այդ հաղորդագրության, Լեւոն Հայրապետյանը ձերբակալվել է շինծու մեղադրանքների հիման վրա, որոնք իրականության հետ ոչ մի աղերս չունեն: Այս մասին գրում է Aravot.am-ը:

Մոսկվայում Հայրապետյանի փաստաբանները խնդրել են Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունը չդարձնել Հայաստանի եւ Ռուսաստանի բարեկամության վրա ստվեր գցող երեւույթ, նրա վրա շինծու գործ կարողներին չնույնականացնել ՌԴ բարձրագույն իշխանության եւ ռուս ժողովրդի հետ եւ չքաղաքականացնել տեղի ունեցածը:

Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունը քաղաքական հաշվեհարդար էր որակել առաջին հերթին հենց գործարարի եղբայրը՝ Վլադիմիր Հայրապետյանը: Դրա մեջ քաղաքական ենթատեքստ էր տեսել նաեւ Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը: Նա հայտարարել էր, որ դա քաղաքական պատվեր է, որի ետեւում կանգնած է Ադրբեջանը: Հենց Կոմանդոսն էր հայտարարել, որ «այս ակցիայի նպատակն է ստվեր գցել հայ-ռուսական բարեկամության վրա, կասկածի տակ դնել Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցը եւ որոշ չափով խոչընդոտել Արցախի բանակի կառուցմանը»:

Այսօր Aravot.am-ը Կոմանդոսից հետաքրքրվեց՝ Դուք քաղաքական ենթատեքստ էիք տեսել գործարարի ձերբակալության մեջ, ինչպե՞ս կմեկնաբանեք Լեւոն Հայրապետյանի մամլո ծառայության հաղորդագրությունը, հնարավո՞ր է Ձեր հայտարարությունը վնասի Լեւոն Հայրապետյանի գործին: Արկադի Տեր-Թադեւոսյանը պատասխանեց.

«Ես ամեն ինչ գրել եմ, հայտարարել եմ: Դա իմ կարծիքն է, չեմ ուզում կրկնվել: Դա քաղաքական պատվեր չէ, այնտեղ հատուկ ծառայություններն են այդ գործով զբաղվել: Ռուսաստանի որոշ կառույցներում դեռեւս աշխատում են ոչ ազնիվ մարդիկ, ովքեր պատրաստ են գումարի դիմաց հանդես գալ իրենց երկրի շահերի դեմ: Ամեն մեկն իր տեսակետն ունի: Ես իմ տեսակետն եմ ասել, վարչապետն իր տեսակետն է ասել, բոլորն էլ իրենց տեսակետն են ասել»:

Կոմանդոսն ասաց, որ հենց ինքն է Լեւոն Հայրապետյանին ճանապարհել Մոսկվա. «Իրար հետ ենք եղել Ղարաբաղում: Ղարաբաղից եկել ենք, ինքը նստել է ինքնաթիռ եւ մեկնել Մոսկվա: Ես եմ իրեն ճանապարհել: Իմ կարծիքով, ադրբեջանցիներն ամեն ինչ արել են՝ նրա ձերբակալության համար»:

Ասում են՝ Ռոբերտ Քոչարյանը Լեւոն Հայրապետյանի մտերիմ ընկերն է, ըստ Ձեզ, ինչո՞ւ նա եւ ընդհանրապես Հայաստանի իշխանական վերնախավը ինչպես հարկն է չի արձագանքում Լեւոն Հայրապետյանի ձերբակալությանը՝ Կոմանդոսը պատասխանեց.

«Ես չեմ կարող ասել, թե ինչու չեն արձագանքում Քոչարյանը կամ մյուսները եւ չեմ ուզում քննադատել ոչ մեկին: Դա նրանց խղճի վրա է»:

Մանրամասներն՝ այստեղ

 

Տեսանյութեր

Լրահոս