02 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

00:43 24.07.2014 | Սպանություն Սյունիքի մարզում. 48-ամյա տղամարդը խոստովանել է, որ երկաթե ձողով մի քանի անգամ հարվածել է իր զոհի գլխին. shamshyan.com

Օպերատիվ քննչական խումբը գյուղի կիսակառույց շենքերի մոտ հայտնաբերել է Կապան քաղաքի բնակիչ 28-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին, գլխի և մարմնի մասում վնասվածքներ ստացած:

23:30 23.07.2014 | 4 ժամում` 22 անսթափ վարորդ

Հուլիսի 22-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 25 ավտոմեքենա:

22:57 23.07.2014 | Շենքի 7-րդ հարկից վերելակ է ընկել (լրացված)

Հուլիսի 23-ին, ժամը 22.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 14 շենքի վերելակը 7-րդ հարկից պոկվել, ընկել է և արգելափակվել 2-րդ հարկում, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

22:49 23.07.2014 | Արամուսցիներն առաջիկայում մանկապարտեզ չեն ունենա. երեխաներին դաշտ ենք տանում՝ գործ անելիս (տեսանյութ)

Արամուսցիները նշում են, որ երբ գնում են դաշտ՝ գործ անելու, երեխաներին էլ են տանում իրենց հետ. «Տեղ չունենք ուղարկելու, դաշտ ենք տանում հետներս: Մանկապարտեզ որ լիներ, շատ լավ կլիներ: Համ էլ տանը փակված երեխան ոչինչ չի սովորում, իսկ մանկապարտեզում տարբեր երեխաների հետ կշփվի, մի բան կսովորի»:

22:30 23.07.2014 | Ոստիկանները հայտնաբերեցին տեսախցիկի արձանագրած կողոպուտ կատարողին (տեսանյութ)

Ոստիկանները հայտնաբերեցին տեսախցիկի արձանագրած կողոպուտ կատարողին:

22:20 23.07.2014 | Հացադուլ է հայտարարել. a1plus.am

Ցմահ դատապարտյալ Հարություն Խաչատրյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ է հայտարարել: Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը` նա պահանջներ է ներկայացրել ՔԿՀ վարչակազմին` տարբեր խցերի տարբեր դատապարտյալների տեղափոխել այլ խցեր:

22:10 23.07.2014 | Սուրբ Աստվածածինը կործանման եզրին է

Իջեւանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Թորգոմ քահանա Մարգարյանը տարիներ առաջ նախաձեռնել էր եկեղեցու նորոգման համար անհրաժեշտ գումարի հանգանակությունը :

22:09 23.07.2014 | Համանախագահներն անդրադարձել են քաղաքացիական անձանց նպատակաուղղված սպանություններին. azatutyun.am

«Համանախագահները կողմերին կոչ են արել կատարել մարդկային զոհերից խուսափելու՝ իրենց պարտավորվածությունները, և անընդունելի են որակել գյուղերի և քաղաքացիական անձանց՝ նպատակաուղղված թիրախավորումը: Նրանք կոչ են արել արտգործնախարարներին մեղմացնել լարվածությունը և հավատարիմ մնալ հրադադարի պայմաններին», – ասված է ԵԱՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

21:50 23.07.2014 | Հոլանդացի քաղաքապետը կոչ է արել Պուտինի դստերն արտաքսել իրենց երկրից

Խոսքը Մարիա Պուտինայի մասին է, ով, ըստ որոշ տվյալների, հոլանդացի ընկերոջ հետ ապրում է Վորսհոթեն քաղաքում:

21:30 23.07.2014 | Արաբական Էմիրությունների իրավապահների կողմից հետախուզվող` «Զվարթնոց» օդանավակայանում

Ա. Յանչուկը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին:

21:28 23.07.2014 | Արմավիրի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ քաղաքապետը Արցախ մեկնել էր շրջագայության. ԳԱԼԱ

Աշխատակազմի ղեկավարն ասաց, որ քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հուլիսի 10-ից գտնվում է արձակուրդում՝ դա հերթական արձակուրդն է, ու այդ ընթացքում իրենք չեն հանդիպել: Սարգիս Մովսիսյանն ասաց, որ Արցախ կատարած այցը աշխատանքային չէր:

21:08 23.07.2014 | Ծեծից հետո մահացած ազատամարտիկի գործով երկու կողմերն էլ դժգոհում են. ԳԱԼԱ

Պաշտպանական կողմի առաջ քաշած տեսակետին, թե ազատամարտիկը միգուցե մահացել է բժշկական սխալի պատճառով, ազատամարտիկ Վարդան Թումանյանի քույրը՝տիկին Մարիետան, այսպես արձագանքեց. «Փաստաբանի ասածներն անմիտ են, որովհետև ախպերս արյան մեջ շաղախված էր, այսինքն, դրանք շատ ծանր հարվածներ են հասցրել: Այն տարբերակը, որ ասում են, թե Վարդանն ինսուլտ է տարել, բացառված է: Երբ հիվանդանոցում ստուգում էին, ինքը հրահանգներին պատասխանում էր ամբողջությամբ, ու երբ օրինակ ասում էին՝ ծունկդ բարձրացրու, նա բարձրացնում էր, ձեռքերը, աչքերը…»

20:48 23.07.2014 | Արա Ղազարյան. Եթե իշխանությունները ճիշտ իրազեկեին, մարդիկ գուցե դեմ չլինեին կուտակային համակարգին

Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից հետո էլ առկա է խտրական, տարբերակված մոտեցում նույնանման վիճակում գտնվող անձանց նկատմամբ: Պետական համակարգում աշխատող երիտասարդներն այսօր արդեն պարտադիր վճարում են կուտակային, կամ նոր ձևակերպմամբ «նպատակային սոցիալական վճար», իսկ մասնավոր համակարգում աշխատողներից միայն երեք տարի հետո կկատարեն պարտադիր վճարումները:

20:30 23.07.2014 | Վագոն-տնակներում բնակվողները խրոնիկական հիվանդություններ են ձեռք բերել (տեսանյութ)

Գյումրու վագոն-տնակներում, ուր ձմռանը սաստիկ ցուրտ է, ամռանն անտանելի տոթ է, իսկ գարնանն էլ` կաթոցներից խոնավ ու գորշ տեսարան, երկարատև բնակվողները խրոնիկական մի շարք հիվանդություններ են ձեռք բերել:

20:09 23.07.2014 | Գագիկ Համբարյան. Մենք պարտավոր չենք որևիցե տարածք հենց այնպես զիջել, կամ զիջել նրա համար, որ հայ-թուրքական սահմանը բացվի

«Իսկ եթե պատկերացնենք, որ՝ լավ, երկու տարածք տվեցինք, իսկ ո՞վ է մեզ երաշխավորելու, որ հայ-թուրքական սահմանը մյուս օրը չի փակվի: Բացի դրանից՝ արյունով և քրտինքով ազատագրված տարածքները երբևիցե ոչ մի տեղ չեն զիջում հենց այնպես՝ որևիցե մեկւն: Իսկ ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, նորից եմ նշում՝ մոտակա ժամանակներում ես չեմ սպասում և չեմ սպասում դրան նաև մյուս տարի, երբ ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիան կրկին մի քանի դերասանական քայլեր կկատարի, և այդքանով էլ ամեն ինչ կսահմանափակվի»:

19:59 23.07.2014 | ԼՂՀ ոստիկանությունը՝ Քաշաթաղում ականապատված տարածքում ավտոմեքենայի պայթյունի մասին (լուսանկարներ)

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 06:00-ի սահմաններում, ոմն Արմենը (տվյալները պարզվում են), նշված գյուղից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Ոսկեսար» տեղանքում, վարելով ՀՀ Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի N տան բնակիչ, 1971թ. ծնված Գ. Ա-ին պատկանող «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան, պայթել է չպարզված պայթուցիկ սարքի վրա, ինչի հետևանքով ուղևորներ` Գ. Ա-ն, ՀՀ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 1-ին նրբանցքի N տան բնակիչ, 1961թ. ծնված Ռ. Խ-ն ու Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 5 շենքի N բնակարանի բնակիչ, 1961թ. ծնված Ա. Բ-ն ստացել են մարմնական վնասվածքներ, իսկ ՀՀ Արմավիր քաղաքի Կոմիտասի փողոցի 88 տան բնակիչ, 1967թ. ծնված Արամ Գարուշի Խլղաթյանը մահացել է:

19:50 23.07.2014 | ՕԵԿ-ը շարունակելու է պայքարը

ՕԵԿ քաղաքական խորհուրդը ընդգծել է, որ կուսակցությունը շարունակելու է հետևողական պայքարը էլեկտրաէներգիայի սակագնի խնդրի լուծմանը հասնելու և շղթայական թանկացումներ թույլ չտալու համար:

19:50 23.07.2014 | Արաբկիր վարչական շրջանում ջուր չի լինելու

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

19:30 23.07.2014 | Կինը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 22-ին, ժամը 23.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Ս. Տարոնցու փողոցի թիվ 26 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 50-ամյա կնոջ:

18:50 23.07.2014 | Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հուլիսի 23-27-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

18:39 23.07.2014 | Տեղի է ունեցել ԼՂՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի նիստ

Նիստի ընթացքում ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ամփոփել է վերջին տարվա ընթացքում ԼՂՀ արտաքին քաղաքական ոլորտում կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև անդրադարձել առաջիկա անելիքներին և ծրագրերին։

18:36 23.07.2014 | Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նոր կարգավորումը կգործի հուլիսի 26-ից

2014 թվականի հուլիսի 16-ին «ՀՀ պաշտոնական տեղեկագիր» N 37-ում հրատարակվել է և հրատարակման հաջորդող 10-րդ օրը ուժի մեջ կմտնի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նոր կարգավորմամբ.

18:30 23.07.2014 | «ԲՄՎ»-ի վարորդը վրաերթի է ենթարկել երկու աղջիկների և նրանց տեղափոխել հիվանդանոց

Հուլիսի 22-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «ԲՄՎ-530» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջևանի Անկախության փողոցում վրաերթի է ենթարկել երկու աղջիկների, նրանց տեղափոխել հիվանդանոց և ներկայացել բաժին:

17:49 23.07.2014 | Այժմ, երբ դատական գործերը ավարտված են, եկե՛ք կառուցենք Ցեղասպանության հուշահամալիրը

Շատ ցավալի է, որ երկու կողմերն էլ մերժել էին երրորդ կողմերի բոլոր առաջարկները` միջնորդելու նրանց վեճը: Դատական հայցերի վրա վատնված միլիոնավոր դոլարները կարող էին օգնել Ցեղասպանության թարգարանի ֆինանսավորմանը: Սա ևս մեկ ցավալի օրինակ է, թե ինչպես են հայերը ոտնահարում իրենց սեփական շահերը:

17:30 23.07.2014 | «Օպել Վեկտրա»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

Հուլիսի 22-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան ժամը 21.00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում բախվել է դիմացից ընթացող «ԿամԱԶ»-ի հետնամասին:

17:21 23.07.2014 | Պաշտոնատար անձի կողմից կալանավորից խոշոր չափերով կաշառք պահանջելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման աշխատակցի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի, 311-րդ հոդվածի 2-րդ մասի, 311 հոդվածի 3-րդ կետի, 312-րդ հոդվածի 1-ին մասի և 312-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

17:07 23.07.2014 | Սեպտեմբերից Թուրքիայում լույս է տեսնելու առաջին համշենահայկական ամսագիրը, որը 90 տոկոսով լինելու է համշենահայերենով

Ասլան Ջանջըն խոսեց այն մասին, թե ինչ սկզբունքով են համշենահայերն անվանակոչում իրենց զավակներին. «Ինչպես հայտնի է` համշենահայերն իսլամացվել են 17-18րդ դարերում, որի արդյունքում կիրառում են հիմնականում թուրքական անուններ: Կան հատուկենտ օրինակներ, երբ Թուրքիայում ապրող համշենահայերը իրենց զավակներին հայկական անուններ են տալիս: Կոնկրետ իմ ազգանունը հայերեն «ճանճ» բառից է: Համշենահայերենում «ջանջ» նշանակում է մեղու. նախնիներս նախկինում զբաղվել են մեղվաբուծությամբ»:

16:48 23.07.2014 | Գազան և իբրև ցեղասպան փոխամբաստանությունները

Գազայի սպանդը լուսաբանվում է միջազգային լրատվամիջոցների կողմից՝ ստեղծելով տեղեկատվականի եւ զինվորաքաղաքականի միջեւ զգալի տարբերություն: Լրատվական բաց համակարգն այս օրերին, լուրերի արտահոսք փակելը, զոհերի ազգային պատկանելիությունը կեղծելը դժվար իրականցվելիք գործողություններ են: Պատերազմական գործողությունների դիմելու հիմնավորումներն են, որոնք հակադրվում են իրար, ողողում են տեղեկատվական դաշտը, անվերջ մեկնաբանում են ինքնապաշտպանվելու իրավունքը: Սակայն արդյունքը եւ հեռարձակվող պատկերները միանշանակ ընդգծում են Իսրայելի բանակի կողմից պաղեստինցի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի առաջացրած հետեւանքները:

16:46 23.07.2014 | Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին մի շարք մեղադրանքներ են առաջադրվել

Ղարաբաղում ձերբակալված ադրբեջանցի Դիլհամ Ասկերովը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով` լրտեսությունը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասով` առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով` կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելը, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` մարդուն բացահայտ առևանգելը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված` կազմակերպված խմբի կողմից, ԼՂՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով` սպանությունը` զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով և ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 14-րդ կետերով` կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձ:

16:29 23.07.2014 | Շենգավիթ վարչական շրջանի մի շարք տարածքներում ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 25-ին ժամը 9.00-22.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Վերին Շենգավիթ թաղամասի 10 և 11-րդ փողոցների, Մանթաշյան փող. և 1-ին նրբանցքի, Գ.Նժդեհի 1-19, Եղբայրության 9, 11, 13, Մանանդյան 1-22, Չեխովի 12, 13, 14, 15, 16, 18, Բագրատունյաց 11, 39, Եղիշե Թադևոսյան 1-9, Արարատյան 1-10 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Բագրատունյաց փողոցի մյուս հասցեներում կդիտվի ջրի ճնշման անկում:

  • Page 1442 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1437
  • 1438
  • 1439
  • 1440
  • 1441
  • 1442
  • 1443
  • 1444
  • 1445
  • 1446
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը