Որո՞նք են աշխարհի 10 ամենաթանկ կտավները (լուսանկարներ)
Արվեստը կարող է թանկ ու նույնիսկ շատ թանկ արժենալ։ buro247.ru-ն կազմել է աշխարհում 100 միլիոն դոլարից ավելի գնով վաճառված 10 կտավների ցանկը:
Ցուցակի առաջատարը Փոլ Սեզանի «Թղթախաղ խաղացողները» կտավն է, որը վաճառվել է 250 մլն դոլարով:
Ֆրենսիս Բեկոնի «Լյուսեն Ֆրեյդի դիմանկարի երեք ուրվագիծ»-ը (1969) վաճառվել է 142,2 մլն դոլարով:
Ամերիկացի Ջեքսոն Փոլոկի «№ 5» կտավը (1948) վաճառվել է 140 մլն դոլարով:
Վիլեմ դե Կունինգի «Կին III»-ը (1951-1953) վաճառվել է 137 մլն դոլարով:
Գուստավ Կլիմտի «Ադելի Բլոխ Բաուերի դիմանկարը» (1907) վաճառվել է 135 մլն դոլարով:
Էդվարդ Մունկի հայտնի «Ճիչը» (1895) վաճառվել է 119,9 մլն դոլարով:
Պիկասոյի «Մերկը, կանաչ տերեւներն ու կուրծքը» (1932) կտավը վաճառվել է 106 մլն դոլարով:
Էնդի Ուորհոլի «Արծաթագույն մեքենայի վթարը» (1963) վաճառվել է 105 մլն դոլարով:
Պաբլո Պիկասոյի «Ծխամորճով տղան» (1905) վաճառվել է 104 մլն դոլարով:
Տասնյակը եզրափակում է Էնդի Ուորհոլի «Ութ Էլվիս» (1964 ) կտավը. վաճառվել է 100 մլն դոլարով: