Գագիկ Հարությունյանը հանդիպել է ԼՂՀ ԱԺ նախագահի հետ
Հուլիսի 21-ին Արցախի Հանրապետության ԱԺ նիստերի մեծ դահլիճում տեղի է
ունեցել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի
հանդիպումը ԼՂՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների
պատասխանատուների հետ:
Բացելով հանդիպումը՝ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը մասնակիցներին
տեղեկացրեց, որ ՀՀ ՍԴ նախագահը հերթական անգամ Արցախ է ժամանել ԼՂՀ
իշխանությունների և դատական համակարգի ներկայացուցիչների հետ իրավական
զարգացումների և սահմանադրական արդարադատության հարցերը քննարկելու համար:
Այնուհետև ՀՀ ՍԴ նախագահը հանդես է եկել բանախոսությամբ՝ նվիրված
ժամանակակից իրավական զարգացումներին, սահմանադրական համակարգերի
հեռանկարներին և այլ հարցերի: Պարոն Գագիկ Հարությունյանն իր զեկույցում
որոշ պարզաբանումներ է տվել նաև ՀՀ Սահմանադրական բարեփոխումների
հանձնաժողովի գործունեության և քննարկվող հայեցակարգերի վերաբերյալ:
Հանդիպման վերջում ՀՀ ՍԴ նախագահը պատասխանել է մասնակիցների հարցերին:
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն