02 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

19:30 25.07.2014 | Քաղաքացու հաղորդման համաձայն՝ քննչականի աշխատակիցները հոգեբանական և ֆիզիկական բռնություն են գործադրել իր նկատմամբ

Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

19:11 25.07.2014 | ՀՀ վերաքննիչ դատարանը քննեց ՀՀ Պաշտպանության Նախարարության բողոքը

2014 թ. հուլիսի 24-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում, նախագահությամբ դատավոր Ա. Առաքելյանի, քննության առնվեց ՀՀ պաշտպանության նախարարության վերաքննիչ բողոքն ըստ հայցի ՀՔԱ Վանաձոր գրասենյակի՝ տեղեկատվության տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով ՀՀ վարչական դատարանի 2014 թ. ապրիլի 9-ի որոշման դեմ:

18:50 25.07.2014 | Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

27-29-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում:

18:40 25.07.2014 | Ես ոչ մի գործարք չեմ ստորագրելու, որը չի նպաստի մեր պետության շահերին. Հովիկ Աբրահամյանը՝ «Որոտանի» մասին. 1in.am

Այսօր Դիլիջանում կառուցվող ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն այցելած Հովիկ Աբրահամյանը անդրադարձել է «Որոտանի» խնդրին: Հարցին՝ վարչապետը հնարավոր համարո՞ւմ է «Որոտանի» վաճառքի չկայացումը, վարչապետը նշել է, որ չօտարելու նպատակ չունեն:

18:38 25.07.2014 | Վարչապետն այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ՝ Դիլիջանի միջազգային դպրոցի և ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի շինարարական ծրագրերին ծանոթանալու նպատակով: ՀՀ վարչապետին ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, պաշտոնատար այլ անձինք:

18:29 25.07.2014 | Երևանի գրադարաններն ու երաժշտական դպրոցները համալրվում են գրականությամբ

Երևանի բոլոր գրադարանները, մասնաճյուղերով հանդերձ, համալրվում են նորատիպ գրքերով։ Այն տարվա ծրագրով Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 145 անուն 4800 կտոր գիրք, որոնք այս օրերին բաշխում է գրադարաններին։
«Արդեն ծրագրի երրորդ տարին է, որ գրադարանները համալրվում են վերջին տարիներին տպագրված գրականությամբ։

18:10 25.07.2014 | Մահվան ելքով պատահար Նոյեմբերյան-Իջևան ճանապարհին

Հուլիսի 24-ին ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան ժամը 21.00-ին Նոյեմբերյան-Իջևան ճանապարհի 45-րդ կմ-ի երթևեկելի գոտոմ շրջվել է:

17:50 25.07.2014 | Պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Արամայիս Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի քննչական բաժնի աշխատակիցները, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, 2014թ. հուլիսի 9-ին. շուրջ 8 ժամ իրեն ապօրինի պահել են ոստիկանության բաժնում:

17:38 25.07.2014 | «Բանդայի գործով» մեղադրյալին տեղափոխել են հոգեբուժական բաժանմունք. epress.am

«Բանդայի գործով» մեղադրյալ Քյարամ Ամոյանը, ում մասով գործն առանձնացվել է հիմնական գործից և առանձին է քննվում, մոտ մեկ ամիս առաջ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոցի» հոգեբուժական բաժանմունք: Այս մասին այսօր Epress.am-ին հայտնել է Ամոյանի պաշտպան Սամվել Հովհաննիսյանը: Նրա փոխանցմամբ՝ ինքը գործով վերջին նիստի ժամանակ միջնորդել էր, որ Ամոյանին տեղափոխեն քաղաքացիական հոգեբուժական հիվանդանոց:

17:36 25.07.2014 | ՀՀ բնապահպանության նախարարության արձագանքը՝ Համահայկական բնապահպանական ճակատի տարածած հայտարարությանը

Հուլիսի 24-ին Համահայկական բնապահպանական ճակատը տարածել էր ՀՀ բնապահպանության նախարարին ուղղված բաց նամակ, որում մտահոգություն էր հայտնվում ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգիս գետի էկոլոգիական վիճակի վերաբերյալ՝ կապված ՓՀԷԿ-երի գործունեության հետ:

17:34 25.07.2014 | Գյուղատնտեսության նախարարն այցելել է Կոտայքի մարզի ջերմոցային տնտեսություններ և հետևել հացահատիկի բերքահավաքին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցը Կոտայքի մարզ սկսվել է Ձորաղբյուր համայնքում գտնվող «Բիո Գրուպ» ՍՊԸ-ից:

17:30 25.07.2014 | Հայաստանը լուրջ ձեռքբերումներ է արձանագրել տուբերկուլոզի դեմ պայքարի գործում

Հուլիսի 17-24-ը Հայաստանում էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի համապարփակ գնահատման առաքելությունը:

17:17 25.07.2014 | Ոստիկանության պարզաբանումը՝ նախկին ազատամարտիկ Սեյրան Հովսեփյանի մասին

Համացանցում տեղեկատվություն է տարածվել, թե իբր նախկին ազատամարտիկ Սեյրան Հովսեփյանը 20 տարի Ուկրաինայում ապրելուց հետո վերադառնալով հայրենիք` չի կարողանում քաղաքացիություն ձեռք բերել, և քանի որ ուշացրել է 50.000 դրամ տուգանքը վճարել` պետք է վտարվի երկրից:

17:10 25.07.2014 | Վալերի Օսիպյանն իր նկատմամբ հարուցված քրեական գործում վկայի կարգավիճակ ունի. «Փաստինֆո»

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

17:08 25.07.2014 | Արմեն Երիցյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Հուլիսի 25-ին ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունին: Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել հուլիսի 14-17-ը ԱԻ նախարարի Չինաստան կատարած այցի արդյունքները:

16:50 25.07.2014 | «Եթե ադրբեջանցիները կարող են գալ մեզ մոտ, խորոված անել, նշանակում է` մեր սահմանը բաց է»

Եթե արդբեջանցիները կարող են 4 հոգով գալ մեզ մոտ խորոված անել, դա նշանակում է` մեր սահմանը բաց է, որի առաջին պատասխանատուն մեր բանակի գերագույն հրամանատարն է, երկրորդը` գլխավոր շտաբի պետն է եւ պաշտպանության նախարարը:

16:48 25.07.2014 | Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած դանակահարության դեպքից. ԳԱԼԱ

«Հիվանդն ահագին արյուն էր կորցրել, դրանից էլ կարծում եմ, որ շոկ էր ՝ ճնշման անկումով: Հիվանդը բերվել է Շտապ օգնության ուղեգրով, ըստ երեւույթին կանչ են տվել, բերել»:

16:44 25.07.2014 | Ինչ հարցեր է քննարկել Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդում. մանրամասներ

Սահմանամերձ գոտու բնակիչներից կամավորական սկզբունքով կազմել զինված ստորաբաժանումներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են օժանդակել սահամանապահ զինվորական ստորաբաժանումներին, ապահովել բնակչության անվտանգությունը:

15:52 25.07.2014 | Հանդիպում կաթնամթերք արտադրողների հետ

Կաթնամթերքի արտադրության ոլորտում առկա են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են արտադրության սանիտարահիգիենիկ վիճակը, ապրանքի որակը, ոլորտին առնչվող փաստաթղթաշրջանառությունը:

15:10 25.07.2014 | Ազատամարտիկին սպանած Սարգսյանները գեներալ Մանվելի հետ կապ չունեն. խոսնակ. news.am

«Բաբկեն Սարգսյանի որդին ԵԿՄ անդամ չէ, հայրն է դժբախտաբար ԵԿՄ անդամ, բայց ինքը 47 հազար անդամներից մեկն է, գեներալի հետ ոչ մի կապ չունի, ինչպես որ նրանց հարազատներն են պնդում: ԵԿՄ-ն հայրենասիրական կառույց է, չի սովորեցնում, որ հայ մարդ սպանեն: ԵԿՄ-ում բոլորը դատապարտում են այդ փաստը, գեներալ Մանվել Գրիգորյանն առավել եւս: Ով էլ լիներ, կդատապարտեր գեներալը»:

15:02 25.07.2014 | Հիվանդանոցի վարիչը մեղադրվում է հղի կնոջ սկեսուրից կաշառք պահանջելու և բուժօգնություն չցուցաբերելու մեջ

Բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մանկաբարձական անվճար բժշկական սպասարկման ծրագրով իրականացվող կեսարյան հատում վիրահատություն կատարելու համար Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի հղի կնոջ սկեսուրից որպես կաշառք պահանջել է գումար, սակայն մերժում ստանալով՝ հրաժարվել է հղի կնոջը բուժօգնություն ցուցաբերելուց:

14:53 25.07.2014 | Մահացել է Մատենադարանի նախկին տնօրեն Սեն Արևշատյանը. PanARMENIAN.Net

86 տարեկանում մահացել է հայ փիլիսոփա, պատմաբան, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նախկին տնօրեն Սեն Արևշատյանը։

14:30 25.07.2014 | Շատ լավ կլիներ, եթե քաղաքապետարանն առաջնորդվեր՝ «ոտքդ մեկնիր քո վերմակի չափով» ժողովրդական իմաստուն ասացվածքով

Երևանի փողոցներում դրված թանկարժեք նստարանների լաքը, ըստ պատկան պաշտոնյաների հայտարարությունների, չպետք է թափվեր, որովհետև դրանց փայտը հատուկ տեխնոլոգիայով եփված լինելով, անձրևներից պետք է պաշտպանված լիներ: Այնինչ շատ տեղերում, մասնավորապես Մալաթիայի Անդրանիկ արձանի տարածքի, Կոմիտաս պողոտայի վրայի և շատ այլ վայրերում դրված նստարանները խունացել են ու լաքը թափվել է: Փաստորեն այդ նստարանները շատ թանկ են նստում Երևանի բյուջեի վրա:

14:28 25.07.2014 | «Դ!եմ եմ»-ի անդամ Վաղինակ Շուշանյանը ներկայացավ ԱԱԾ. նրան զգուշացրել են՝ խոսելուց առաջ մտածել (տեսանյութ)

Վաղինակը պատմեց, որ գնդապետ Քոչինյանը նախապես իրենց ասել է, որ անհանգստանալու կարիք չկա, իրենք պարզապես հրավիրել են զրույցի. «Սա ոչ մի պարտադրանք իրենից չի ներկայացնում, ուղղակի՝ դուք եք ուզել ծանուցագիր, դրա համար ենք ուղարկել: Նման արտահայտությունները քրեորեն հետապնդնելի են՝ զուտ որպես ահաբեկչություն, բայց իմ արած արտահայտության մեջ ոչ մի քրեորեն հետապնդելի բան չկա: Նրանք արդեն տեղեկացել էին իմ մասին, թե ով եմ ես, ինչ գործունեություն եմ ծավալում և վստահ էին, որ ես նման բան չէի անի»,- գնդապետի հետ զրույցի մանրամասները այսպես ներկայացրեց Վաղինակը:

14:10 25.07.2014 | ԳՊՄԻ-ի ռեկտորի եղբոր սպանությունը վրեժխնդրությո՞ւն է. ԳԱԼԱ

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը նշել է, թե այս պահի դրությամբ իրականացվում են համապատասխան քննչական գործողություններ ու օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բացահայտման ուղղությամբ: Ըստ նրա՝ կան սպանության մեջ կասկածվող անձինք.

13:37 25.07.2014 | Վենդետա Գյումրիում. Aravot.am

Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը տեղեկացրել է, մոտ 10 րոպե առաջ ծանր շոկային վիճակում հիվանդանոց են տեղափոխել 1983 թվականին ծնված Թորոս Հակոբյանին:

13:31 25.07.2014 | 36-ամյա գյումրեցուն սպանել է հորաքրոջ տղան. news.am

Նոր մանրամասներ են հայտնի դարձել հուլիսի 24-ի գիշերը Գյումրիում 36-ամյա Էդգար Անտիկյանի սպանության մասին։

12:45 25.07.2014 | Վ.Բրյուսովի անվան համալսարանում հրդեհ է բռնկվել

Հուլիսի 25-ին, ժամը 11.31-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թումանյան փողոցի թիվ 42 հասցեում գտնվող Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի տանիքում:

Դեպքի վայր են մեկնել 5 մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻԱԽ-ն և ավտոսանդուղք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.50-ին, մարվել` 12.06-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

12:42 25.07.2014 | Ազատամարտիկի նամակը ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին. z1news.am

Նազարբաևն էլ ինչպիսի հարգանքով ու ակնածանքով էր դիմում Ձեզ: Եվ այս արժապատվության ու հպարտության զգացողությունները իմ ու ընկերներիս մոտ դրական լիցքերի վերածվելով՝ ստիպում էին մեզ արժանապատվորեն ծառայելու մեր հայ հասարակությանն ու հայրենիքին:

12:36 25.07.2014 | Ընտրակաշառքը մեր քաղաքացիներին լսելն ու նրանց մտահոգությունները փարատելով գործելն է

Խնդրում եմ դիտել այս տեսանյութը և որպես Երևան մայրաքաղաքի քաղաքապետ և Հայ տղամարդ, ով ունի 5 անկրկնելի զավակ, հետևություն անել: Տեսեք, թե որքան անկեղծ ու խոր մտահոգություններ ունեն մեր քաղաքացիները և որքան ցավ կա նրանց խոսքի մեջ:

  • Page 1439 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1434
  • 1435
  • 1436
  • 1437
  • 1438
  • 1439
  • 1440
  • 1441
  • 1442
  • 1443
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը