Բաժիններ՝

«Եթե ադրբեջանցիները կարող են գալ մեզ մոտ, խորոված անել, նշանակում է` մեր սահմանը բաց է»

«Ասպարեզը» գյումրեցի ազատամարտիկներ Գեւորգ Ալիխանյանից եւ Սերիկ Տոնոյանից հետաքրքրվել է` վերջիններս հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանցիների իրականացրած ոտնձգությունները համարու՞մ են դիվերսիա: Արդյո՞ք հայկական կողմն ադեկվատ է պատասխանում ադրբեջանցիներին: Որո՞նք են կոչվում դիվերսիոն գործողություններ:

Գ.Ալիխանյանը կարծիք հայտնեց, որ ինքը չի կարծում, թե սահմանը խախտած ադրբեջանցիները դիվերսանտներ են: «Կարող են լինել անասնագողեր, կրիմինալ հանցագործներ, բայց ոչ դիվերսանտներ: Յուրաքանչյուր դիվերսիոն խմբի ներթափանցում նշանակում է, որ մեր սահմանին կան բաց տեղեր:

Ոչ թե պետք է համարժեքությամբ պատասխան տրվի, կամ գնահատվի` համարժեք է, թե ոչ, այլ պետք է սահմանը փակվի, որպեսզի հակառակորդին թույլ չտրվի ներթափանցել մեր սահման: Ինչ մնում է դիվերսանտ հասկացությանը, դա դիվերսիոն գործողություններ կատարող անձնավորությունն է, որի նպատակը տակտիկական կամ ստրատեգիական օբյեկտները շարքից հանելն է կամ ինչ-որ պաշտոնատար անձի առեւանգումը եւ այլն: Իսկ եթե նմանատիպ գործողություններ չկան, բայց կա մեր շփման գծից այս կողմ ներթափանցած որեւէ խումբ, ուրեմն դրանք կարող են լինել հետախույզներ»:

Գ.Ալիխանյանի հիմնական մտահոգությունն այն է, որ մեր սահմանը բաց է. եթե շփման գիծը գոյություն ունի, ուրեմն պետք է լինեն համապատասխան ինժեներական կառույցներ` արգելափակոցներ:

«Դրանք կարող են լինել ականապատված դաշտեր: Բանակի դերն ու նշանակությունը` ընդհանուր գիծը` սահմանը, պահելն է: Եթե արդբեջանցիները կարող են 4 հոգով գալ մեզ մոտ խորոված անել, դա նշանակում է` մեր սահմանը բաց է, որի առաջին պատասխանատուն մեր բանակի գերագույն հրամանատարն է, երկրորդը` գլխավոր շտաբի պետն է եւ պաշտպանության նախարարը: Մեր իշխանությունները սովորեցնում են մի բան` գտնել, պատժել հետեւանքը, այլ ոչ թե պատճառը: Բայց պետք է գտնել պատճառը, թե ինչպե՞ս եղավ, որ դիվերսանտն եկավ: Պատճառն այն է, որ մեր սահմանը բաց է, սահմանին կատարյալ անտերություն է տիրում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս