Բաժիններ՝

Ընտրակաշառքը մեր քաղաքացիներին լսելն ու նրանց մտահոգությունները փարատելով գործելն է

Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որը ներկայացվում է ստորև:

«Հարգելի պարոն Մարգարյան,

Խնդրում եմ դիտել այս տեսանյութը և որպես Երևան մայրաքաղաքի քաղաքապետ և Հայ տղամարդ, ով ունի 5 անկրկնելի զավակ, հետևություն անել: Տեսեք, թե որքան անկեղծ ու խոր մտահոգություններ ունեն մեր քաղաքացիները և որքան ցավ կա նրանց խոսքի մեջ:

Համոզված եմ, որ Դուք ևս համամիտ եք նրանց ասածների հետ, հետևաբար անհրաժեշտ է ոստիկանության հետ այնպես համագործակցել, որպեսզի, մասնավորապես այդ «Աֆրոդիտե» բարի կամ նման ծառայություններ առաջարկող կարոկե ակումբների «Առանձնասենյակ, 1000 դրամ» արատավոր երևույթը վերացվի: Սա բխում է նաև Ձեր երեխաների, մեր երեխաների, մեր երիտասարդության շահերից, որոնց դաստիարակության պատասխանատուն նաև Դուք եք: Հիշո՞ւմ եք, թե մեր թաղամասի այգու բացմանը մի 8-9 տարեկան տղա ինչ ասաց: Ասաց, որ ուզում է նմանվել Ձեզ, սա շատ պարտավորեցնող ցանկություն է Ձեզ համար, Դուք, փաստորեն օրինակ եք մեր երեխաների համար, դրան պետք է արժանանալ գործով, մասնավորապես այս տեսանյութում մեր քաղաքացիների կողմից հնչած մտահոգությունները վերացնելով: Սրանից լավ ընտրակաշառք չի կարող լինել»:

Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս