Բաժիններ՝

Ես ոչ մի գործարք չեմ ստորագրելու, որը չի նպաստի մեր պետության շահերին. Հովիկ Աբրահամյանը՝ «Որոտանի» մասին. 1in.am

Այսօր Դիլիջանում կառուցվող ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն այցելած Հովիկ Աբրահամյանը անդրադարձել է «Որոտանի» խնդրին: Հարցին՝ վարչապետը հնարավոր համարո՞ւմ է «Որոտանի» վաճառքի չկայացումը, վարչապետը նշել է, որ չօտարելու նպատակ չունեն:

«Հակառակը՝ նոր կառավարությունն ամեն ինչ անում է, որ այդ գործարքը կայանա, բայց կայանա ի շահ մեր պետության, մեր տնտեսության, և պահպանվեն օրենքի բոլոր կետերը: Անկեղծ ասած, կան թերություններ»,- 1in.am-ի փոխանցմամբ՝ ասել է վարչապետը՝ որպես թերություն նշելով շահութաբերության սանդղակի շատ բարձր լինելը՝ 23.5 տոկոս, որին ինքը սկզբունքորեն դեմ է: Իր խոսքով՝ չի կարող լինել այնպիսի մի գործարք, որ ապագա գնորդը 23.5 տոկոս շահութաբերություն ունենա:

«Մեր երկրում ոչ մի գործարք չի եղել այդպիսին: Մենք այդ ուղղությամբ աշխատանք ենք տանում: Ուզում եմ նորից արձագանքել՝ մենք ցանկանում ենք, որ ամերիկյան խոշոր ընկերությունը 180 միլիոն դոլարի ներդրում անի Հայաստանում. սա մեզ համար շատ կարևոր է»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը շահագրգիռ է իրականացնելու այդ գործարքը՝ հաշվի առնելով Հայաստանի և ԱՄՆ կառավարության հարաբերությունները, որոնք արդյունավետ են:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս