Բաժիններ՝

Վալերի Օսիպյանն իր նկատմամբ հարուցված քրեական գործում վկայի կարգավիճակ ունի. «Փաստինֆո»

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը:

Նշենք, որ Քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածը վերաբերում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուհելուն՝

«Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին»:

Ի դեպ, հետաքրքական է, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալն այս քրեական գործում այս պահին ընդամենը վկայի կարգավիճակ ունի: Բանն այն է, որ, թեև ՀԾՔ-ում հաստատեցին «Վալերի Օսիպյանի նկատմամբ քրեական գործը հարուցելու» փաստը, բայց մեր հարցին, թե ի՞նչ կարգավիճակ ունի հիշյալ քրեական գործում Երևանի փոխոստիկանապետը, պատասխանեցին. «Վարչության պետի տեղակալը հարցաքննվել է որպես վկա»:

Ի դեպ, մենք նաև հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է, որ քրեական գործի քննությանը չխոչընդոտելու նպատակով ժամանակավորապես դադարեցվեն Վալերի Օսիպյանի ծառայողական և պաշտոնեական պարտականությունները: Մեր այս հարցին էլ ՀՔԾ-ից հետևյալ պատասխանը տվեցին. «Անձի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը, գործող քրեադատավարական օրենսդրության համաձայն, կարող է իրականացվել միայն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված կարգով»:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս