Բաժիններ՝

Ազատամարտիկի նամակը ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին. z1news.am

Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Լևոն Տեր-Պետրոսյանին

«Մեծարգո պարոն հրամանատար
Ձեզ եմ դիմում՝ քաջ գիտակցելով, որ դուք, Ձեր հնարավորության սահմաններում, անում եք ամեն ինչ՝ մեր երկիրը արհավիրքներից փրկելու համար: Հետևաբար՝ խնդրում եմ նամակս դիտարկեք իմ ու իմ մարտական ընկերների կողմից որպես հոգու ճիչ:
Հարգելի հրամանատար:

Ձեր կառավարման տարիներին ես, որպես ազատամարտիկ և ՀՀ քաղաքացի, ինձ հպարտ էի զգում: Որովհետև վայելում էի պետության հարգանքը: Հպարտ էի, որ հայկական բանակի սպա էի, որ Ձեր հրամանատարությամբ կարողացանք Հայաստան պետություն ստեղծել ու Արցախն ազատագրել: Առանձնակի բերկրանքով էի լցվում մեր դրոշի, զինանշանի և հիմնի համար:

Հպարտանում էի՝ երբ տեսնում էի, թե ինչպիսի արժանապատվությամբ էիք ներկայացնում մեր երկիրը ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում: Նազարբաևն էլ ինչպիսի հարգանքով ու ակնածանքով էր դիմում Ձեզ: Եվ այս արժապատվության ու հպարտության զգացողությունները իմ ու ընկերներիս մոտ դրական լիցքերի վերածվելով՝ ստիպում էին մեզ արժանապատվորեն ծառայելու մեր հայ հասարակությանն ու հայրենիքին:

Ստիպում աշխատելու և արարելու հայրենիքում: Այդ դրական լիցքերը փոխանցվում էին մեր ընտանիքներին, ընկերներին, հետևաբար՝ նաև ողջ ժողովրդին:

Ձեր հրամանատարությամբ ռազմաճակատում բազմաթիվ փառապանծ հաղթանակներ գրանցելով՝ աշխարհին ապացուցեցինք, որ հազարամյա մշակույթ ու պատմություն ունեցող, արարող ու ազատատենչ, քրիստոնյա ժողովուրդ ենք և իրավունք ունենք մյուս ժողովուրդների նման ազատ, ժողովրդավար պետություն ունենալու: Եվ աշխարհը ընդունեց մեզ:

Ձեր կառավարման տարիներին ազատամարտիկը ազգային արժեք էր: Ցավոք՝ ինչպես չար հեքիաթներում է լինում, մի խումբ բորենիների հաջողվեց պալատական հեղաշրջման միջոցով բռնազավթել իշխանությունը:
Մեծարգո գլխավոր հրամանատար»:

Ազատամարտիկ՝ Գևորգ Ալիխանյան

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս