Բաժիններ՝

Ազատամարտիկին սպանած Սարգսյանները գեներալ Մանվելի հետ կապ չունեն. խոսնակ. news.am

Երեւանի Նոր-Նորք թաղամասում հուլիսի 15-ին ազատամարտիկ Վարդան Թումանյանին դաժան ծեծի ենթարկելով սպանած Սարգսյանները ոչ մի կապ չունեն գեներալ Մանվել Գրիգորյանի հետ. Բաբկեն Սարգսյանը պարզապես ԵԿՄ անդամ է: Այս մասին NEWS.am-ին ասաց ԵԿՄ նախագահի խոսնակ Վարդան Վարդանյանը:

«Բաբկեն Սարգսյանի որդին ԵԿՄ անդամ չէ, հայրն է դժբախտաբար ԵԿՄ անդամ, բայց ինքը 47 հազար անդամներից մեկն է, գեներալի հետ ոչ մի կապ չունի, ինչպես որ նրանց հարազատներն են պնդում: ԵԿՄ-ն հայրենասիրական կառույց է, չի սովորեցնում, որ հայ մարդ սպանեն: ԵԿՄ-ում բոլորը դատապարտում են այդ փաստը, գեներալ Մանվել Գրիգորյանն առավել եւս: Ով էլ լիներ, կդատապարտեր գեներալը»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք իսկապես Սարգսյաննները դիմել են ԵԿՄ նախագահին եւ երաշխավորագիր խնդրել՝ Վարդան Վարդանյանը պատասխանեց, որ տեղյակ չէ. «Բայց բնական է, որ չէր օգնի, երաշխավորագիր ո՞նց կարող էր տալ գեներալը»:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս