ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հուլիսի 25-ի որոշումով արգելվել է «ԿՈՒՄԱՅՐԻ ԿԱԹ» ՍՊԸ-ի «ԼՈՌԻ» պանիր արտադրատեսակի արտադրությունը:
Հուլիսի 29-ին Տավուշի մարզի Մովսես գյուղում կատարվել է 41-ամյա Մուրադ Սահակյանի հուղարկավորությունը:
Հուլիսի 28-ին, ժամը 21.40-ի սահմաններում, «Նիսսան Պատֆայնդեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Գորկու փողոցում վրաերթի է ենթարկել 1946 թ. ծնված Հարություն Հ.-ին:
Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանային, մասնավորապես անվտանգային գործընթացներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ունեցած դերի, նրա հանրային-քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքի, Արցախում իրականացվող համահայկական ծրագրերի, ինչպես նաև ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի թեմաները:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 30-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն»:
Հայաստանից քաղաքական ապաստան խնդրած ադրբեջանցի 5 հոգանոց ընտանիքը շարունակում է ապրել Երեւանում. նրանց սնունդով եւ գումարով օգնում են հասարակական կազմակերպությունները:
«Այս տարի առատ բերք է սպասվում. մարզում 3 000 հեկտար լրացուցիչ հող է մշակվել և մշակովի հողերի ծավալները հասել են 78 տոկոսի, որից՝ 640 հեկտար բանջարանոցային մշակաբույսեր , 120 հեկտար կարտոֆիլ, 200 հեկտար բոստանային մշակաբույսեր, ինչն աննախադեպ երևույթ է մեր հանրապետության համար: Մարզում ավարտվել է հացահատիկի բերքահավաքը, ցորենի միջին բերքատվությունը մեկ հեկտարից կազմել է 45 ցենտներ և լրացուցիչ մշակվել է 1000 հեկտար հացահատիկային մշակաբույսեր», – ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը՝ ամփոփելով Արմավիրի մարզ կատարած այցի արդյունքները:
Այսօր Արցախի պետական համալսարանում բացվեց արցախյան ազատամարտում զոհված սփյուռքահայ ազատամարտիկ, դաշնակցական Մհեր Ջուլհաճյանի անունը կրող լսարան:
«Որովհետև Հայաստանում սովորաբար Ազգային ժողովի ընտրությունները անցնում են քիչ, թե շատ խաղաղ, մարդիկ չեն պատկերացնում, որ Ազգային ժողովը դա իշխանություն է։ Բայց նախագահական ընտրությունները միշտ բերում են հեղափոխական վիճակների, որովհետև ժողովուրդը կյանքի փոփոխությունը սպասում է նախագահ փոխելուց։ Հիմա պրակտիկորեն այդ մի ընտրությունը դուրս է գալիս։ Այսինքն ժողովուրդը ինչ-որ իմաստով խաբված վիճակում կարող է հայտնվել… որպես համակարգ՝ պառլամենտականը ավելի լավն է, ինձ մոտ կասկած չկա, բայց այս պահին այս անցումը մի քիչ կասկածներ է առաջացնում, և կարող է ունքը դզելու փոխարեն աչքը հանել»:
Արա Պապյանի խոսքով, սահմանամերձ գյուղերի առջեւ ծառացած թիվ մեկ խնդիրը ոչ թե բնակչությանը զինելն է, այլ սահմանամերձ գյուղերի սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելը: Ըստ փորձագետի կարելի է կրճատել ՀՀ ԶՈՒ գեներալների թիվը եւ նրանց հատկացվող միջոցներն ուղղել զինված ուժերին:
Հուլիսի 28-ին, ժամը 20.50-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ալավերդի-Սարահարթ ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել:
Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանի որոշմամբ ձեւավորվել է անկախ բժիշկների կոմիտե, որն էլ առաջիկա երկու օրվա ընթացքում կհետազոտի հայազգի գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանին եւ հստակ գնահատական կտա նրա առողջական վիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում գործարարի ընկեր Մացակ Փոլադյանն ասաց, որ միայն հանձնաժողովի եզրակացությունից հետո պարզ կլինի` Հայրապետյանին կտեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց, թե ոչ:
Այսպիսի հանդիպումներն արդեն ավանդական բնույթ են կրում, և այս հանդիպումներին ես, անկեղծ ասած, շատ անհամբերությամբ եմ սպասում, որովհետև դրական ազդակներ, դրական էներգիա եմ ստանում, որովհետև, մեծ հաշվով, այստեղ հավաքվածները Հայաստանի ապագան են, իսկ ապագայի հետ շփվելը և՛ պատասխանատվություն է, և՛ անհրաժեշտություն:
ՀՀ բնապահպանության նախարարության՝ 21–25.07.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.55 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել է 1.66 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հուլիսի 29-ին, ժամը 14.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Լազոյի նրբանցքի թիվ 20 տան տանիքում:
Առավել ոգևորիչ է ԼՂՀ վարչապետի պաշտոնական հայտարարությունը ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաս կազմող ազատագրված տարածքների վերաբերյալ. դրանք հանդիսանում են ԼՂՀ-ի անքակտելի մաս և շենացվում են կառավարության կողմից, իրականացվում են կապիտալ աշխատանքներ, ներդրումներ, հեռանկարային ծրագրեր:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 29-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի:
Ինչպես տեղեկացրել էինք` հուլիսի 24-ին, ժամը 17.10-ին, Գետք համայնքի ղեկավարից ոստիկանության Ախուրյանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ գյուղի վարչական տարածքում տղամարդու դիակ կա:
«Հարգելի՛ հայրենակիցներ, շնորհակալ ենք բոլոր մեր խմբակիցներին և բոլոր այն հայերին, ովքեր իրենց աջակցությունն ու մասնակցությունն էին հայտնել երթի անցկացմանը, սակայն Լևոն Հայրապետյանին ավելի մոտ կանգնած մարդկանց հորդորներով ստիպված ենք, մեր հայրենակցի շահերը չվտանգելու միտումով երթը չեղյալ համարել անորոշ ժամանակով»:
Ադրբեջանի կենտրոնական Քյուրդամիրի շրջանում նույն շրջանի բնակիչ Ռզաև Բաբա Հուսեյնաղա օղլուն «ԳԱԶ 2410» ավտոմեքենայի կառավարումը կորցրել է և հարվածել արձակուրդ մեկնած զինծառայող, 1996-ին ծնված Աթաև Ռաշադաղա Յաշար օղլուին։
Հուլիսի 29-ին, ժամը 11.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Հանրային-2» լողափում հերթապահություն իրականացնելիս փրկարարները ջրում նկատել են քաղաքացու, ով չի կարողանում լողալ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 29-ին ընդունել է «Խաղաղություն Արցախին» խորագրով «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության միջազգային երրորդ սիմպոզիումի մասնակիցներին:
Ադրբեջանը երբեք չի դադարեցրել իր ագրեսիվ քաղաքականությունը և փորձում է ամեն գնով ետ բերել կորցրած տարածքները: Նա կարողացավ առավել շահավետ դիրքում գտնվել և փորձում է ճնշում բանեցնել:
Սա առաջատար հաստատություն է, որը փորձում է գործնականում կիրառել նոր հակաքաղցկեղային դեղորայք և բացահայտել առավել արդյունավետ վերականգնողական ծրագրեր՝ չարորակ համակարգային հիվանդություններ և կարծր ուռուցքներ ունեցող մարդկանց համար:
Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների համագործակցության շրջանակներում հուլիսի 27-ին աշխատանքային այցով պաշտպանության բանակում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի դուստրը՝ Լիլիթ Դալլաքյանը, աշխատանքի է անցել ՊՆ-ում՝ իր ինքնակենսագրականում նշելով, որ ավարտել է լատինամերիկյան պարերի դպրոցը եւ ներկայացնելով, թե ովքեր են ծնողները»:
«Չնայած բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության մասին օրենքով Աժ պատգամավորների աշխատավարձերը հուլիսի 1-ից բարձրացել են, նրանք շարունակում են ստանալ հին աշխատավարձերը և փաստացի՝ նորը չեն ստանա մինչև հոկտեմբեր»:
«Բոլորին է հայտնի, թե ինչպիսի բարեգործական գործունեություն է իրականացնում Հայրապետյանը, ինչպես իր հայրենիքում, այնպես էլ Ռուսաստանում, որը նրա համար դարձել է երկրորդ հայրենիք: Տարիներ շարունակ նա ջանք չի խնայել երկու երկրների բարեկեցության համար և հանդիսանում է երկու ժողովուրդների բարեկամության կարևորագույն օղակներից մեկը»
«Մեր երկրում առկա հուսալքության մթնոլորտը, բարեկեցիկ ապագայի նկատմամբ հավատի նվազումն ու պրոֆեսիոնալիզմի չգնահատվածությունը ստիպում են ՀՀ քաղաքացիներին «լավ ապրելու» շանսեր փնտրել արտերկրում»:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: