09 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

16:59 09.08.2014 | Եվս մեկ ապացույց` Կարեն Պետրոսյանը դիվերսանտ չի եղել (տեսանյութ)

Փաստորեն ադրբեջանցի լրագրողները պարզել են, որ սպանված Կարեն Պետրոսյանը դիվերսանտ չի եղել: Նրան դիվերսանտ սարքել է գեներալ-լեյտենանտ Ռովշան Ակպերովը, որը բեմադրել էր Կարեն Պետրոսյանին զինվորական հագուստ հագցնելու և բերման ենթարկելու տեսանյութը: Հատկանշական է, որ Ակպերովը 2001 թվականին Կիևում դանակահարությամբ մարդասպանություն է կատարել, սակայն դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվելով փախել է Ադրբեջան:

16:50 09.08.2014 | Պուտինն ու Ալիևը անդրադարձել են ԼՂՀ հիմնախնդրին

Սոչիում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: РИА Новости-իի փոխանցմամբ՝ Վ. Պուտինն առաջարկել է նաև քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ «ցավոտ խնդիրները»:

16:36 09.08.2014 | Ժողովուրդը միասնական է անվտանգության հարցում. ՀՀ վարչապետ

Մեր այցի նպատակը մեկն է. լինել առաջին գծում՝ մեր զինվորների կողքին: Խանդավառություն կա և Հայաստանի, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ժողովուրդը, հասարակությունը միասնական են անվտանգության հարցում: Դա շատ կարևոր է: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ Հայաստանի անվտանգությունը սկսվում է Արցախի անվտանգությունից, և եթե Արցախում ամեն ինչ ապահով է, ապա Հայաստանի Հանրապետությունը նույնպես անվտանգ է:

16:09 09.08.2014 | Ով միասնական չէ էս պահին, իր մեջ թուրքական բան կա. Վարդան Ղուկասյան. tert.am

Հիմա թող իրենց «յորղանի» գյորա ոտքը երկարացնեն. անպայման ուզում են տասը հատ ռանգ-ռանգ «կաստյում» ունենալ, հինգ հատ «կոժ»: Աղջիկ ջան, մենք քանի եղբայրներով մի հատ «կոժ» էինք հագնում, էնքան երջանիկ ,էնքան ուրախ էինք: Հետո հացի հետ «իկռան» մեզ հետաքրքիր չէր, մի հատ պանիր լիներ, նենց գոհ էինք: Ուղղակի մի քիչ գոհություն պետք է մատուցենք Աստծուն: Երբ որ երկրում բերքը շատ լավ է լինում, ես հըլը չեմ հիշում , որ մի հատ գյուղացի ասի, թե փառք երկինք-երկիր, որ էս տարի սենց լավ եղավ:

15:30 09.08.2014 | Հերմինե Նաղդալյանին տեղափոխել են հիվանդանոց. news.am

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:

15:06 09.08.2014 | ԼՂՀ ՊՆ. Անցած 7 օրերի ընթացքում հակառակորդի օդուժը թռիչքներ է իրականացրել շփման գծի ողջ երկարությամբ. օդ է բարձրացվել հայկական գրոհային ավիացիան

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 3000 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 60.000 կրակոց:

14:32 09.08.2014 | Վաղը Սոչիում կկայանա Սարգսյան, Ալիև, Պուտին հանդիպումը

ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի օգնական Նարեկ Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղը այստեղ` Սոչիում, կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որտեղ, ըստ էության, նախևառաջ նախագահ Ալիևը պետք է բացատրի վերջին շրջանում Ադրբեջանի կողմից նախաձեռնած ռազմական արկածախնդրության և իր այլատյաց հռետորաբանության իմաստը»։

14:25 09.08.2014 | Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Օգոստոսի 9-ին, հարգելի Սարգսյան, հայ ազգը սպասելու է, որ Դուք ներկայանաք որպես հաղթանակած երկրի նախագահ, որպես այնպիսի երկրի նախագահ, որը հարկ եղած դեպքում նորից կհաղթանակի և պարտության կմատնի թշնամուն:

14:15 09.08.2014 | Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի պաշտպանը պահանջում է արդարացի պատիժ նշանակել. «Փաստինֆո»

Նոյեմբերյանի N զորամասում շարքային Լյուքս Ստեփանյանին մահացու հրազենային վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը Վերաքննիչ դատարան է բողոքարկել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով Դավիթ Խաչատրյանը դատապարտվել է 17 տարվա ազատազրկման:

12:53 09.08.2014 | Խոշոր ավտովթար` Սյունիքի մարզում. կա 8 վիրավոր

Օգոստոսի 9-ին, ժամը 11.07-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Նորավան ավտոճանապարհին, Նորավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ:

12:44 09.08.2014 | Հարկ եղած դեպքում միասին կպաշտպանեն հայկական 2 պետությունների անկախությունը. Բ. Սահակյանն ընդունել է Հ. Աբրահամյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած պատվիրակությանը, որի կազմում էին ՀՀ Ազգային ժողովի եւ կառավարության մի խումբ անդամներ:

11:32 09.08.2014 | Ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարը. ՀՀ ՊՆ

Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:

11:11 09.08.2014 | Հովիկ Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը պատգամավորների հետ մեկնեցին Արցախ. shamshyan.com

Վարչապետի և Պաշտպանության նախարարի հետ են Ազգային ժողովի պատգամավորներ՝ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, ՕԵԿ-ական Տիգրան Խաչատրյանը, ՀՀԿ-ական Նորայր Բաղդասարյանը, Հովհաաննես Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ռուբիկ Հակոբյանը, ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը և «Դաշնակցության» ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

10:59 09.08.2014 | Այս գիշեր շփման գծում դիվերսիոն փորձ է կանխվել. հակառակորդն ունի կորուստներ. ԼՂՀ ՊՆ

Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը՝ ժամը 04:20-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային /Հադրութի/ և հարավարևելյան /Մարտունու/ ուղղություններով հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

10:45 09.08.2014 | Այգեպարում կրակոցներից մեքենա է պայթել. Ռազմինֆո

Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար ճանապարհին հակառակորդի կրակից մեքենա է այրվել, վարորդը կարողացել է դուրս պրծնել և փրկվել:

09:49 09.08.2014 | Ջեյմս Ուորլիք. Ղարաբաղյան հակամարտությունը այլեւս սառեցված չէ. «Ամերիկայի Ձայն»

Կարող եմ հավաստիացնել, երկու նախագահների հետ զրույցներ ունենալուց հետո, որ կողմերը ցանկանում են գտնել խնդրի խաղաղ լուծում, և մենք պետք է փորձենք ամեն կերպ նպաստել այս խաղաղ բանակցությունների հաջող ընթացքին՝ ցանկալի արդյունքի հասնելու համար, սակայն անհրաժեշտ է երկու նախագահների պատրաստակամությունը։ Այսպիսով, մեծ սպասելիքներ ունենք գործընթացի ապագա զարգացումներից, միևնույն ժամանակ անհանգստացած ենք ներկա կացությամբ։

09:34 09.08.2014 | Գետափ գյուղի դպրոցի մոտ անասնակեր է այրվել

Օգոստոսի 9-ին, ժամը 02.10-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գետափ գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է կուտակված անասնակեր:

08:38 09.08.2014 | ԼՂՀ ՊԲ-ն Կարեն Պետրոսյանի մահվան կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ

Պետրոսյանին ներկայացնելով որպես դիվերսանտ /նրան բռնել և զինվորականներին էր հանձնել թուրք գյուղացին, որից Կարենը թեյ և ծխախոտ էր խնդրել/՝Ադրբեջանի 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի առանձնասենյակում՝ ծնկաչոք վիճակում նվաստացրին, իսկ այնուհետևսպանեցին…Եվ դա արվեց Ադրբեջանի ազգային հերոս հորջորջված «գեներալ» Ռովշան Ակպերովի հրամանով ու անմիջական մասնակցությամբ…

00:51 09.08.2014 | Եվրոպայի ճակատագիրը վճռվում է Ուկրաինայում. Սաակաշվիլի

Նա նշել է, որ Ուկրաինայում զինված հակամարտությունը 2008թ. վրացական պատերազմից տարբերվում է նրանով, որ ներկայումս «Ռուսական կայսրության մայրամուտն» է նշմարվում:

00:30 09.08.2014 | Վթար` Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին. կան տուժածներ

Պարզվել է, որ «ՎԱԶ 2106» մակնիշի 30 SS 338 պետհամարանիշով ավտոմեքենան դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել:

00:12 09.08.2014 | Մեղվի թույնը քաղցկեղի դեմ պայքարի միջոց

Մեղվի թույնը չի թողնում հետևանքներ և քաղցկեղային բջիջներն էլ չեն կարողանում ադապտացվել են նոր միջոցի դեմ: Այն մտնում է քաղցկեղային բջիջների մեջ և սկսում է ոչնչացնել դրանք: Գիտնականների խոսքով, այս միջոցը բավական հեռանկարային է և կարող է հաջողությամբ կիրառվել կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում:

23:51 08.08.2014 | Հեռախոս գողացած կինը խոստովանել է

Հունիսի 24-ին ոստիկանության Կապանի բաժին ներկայացած կինը հայտնել էր, որ անհայտ պայմաններում կորցրել է բջջային հեռախոսը:

23:31 08.08.2014 | Նորածնի նվազագույն քաշը ու դրա կորուստը

Նորածնի քաշը պետք է ավելանա որոշակի օրինաչափությամբ ու չափաբաժիններով: Եթե քաշի ավելացման նորմերը խախտվում են նշանակում է նորածինը առողջական խնդիր ունի: Իհարկե, յուրաքանչյուր երեխա անհատական է և շատ բան կախված է գենետիկական տրամադրվածությունից, սակայն օրինաչափությունները ոչ ոք չի փոխել: Նախ քաշի ավելացման նորմերին ծանոթանալու համար պետք է տարբերակել կրծքով կերակրումն ու արհեստական կերակրումը: Առողջ երեխայի […]

22:50 08.08.2014 | Կողոպուտներ Մալաթիայում (տեսանյութ)

Կողոպուտներ Մալաթիայում. ձեռագիրը նույնն էր

22:28 08.08.2014 | Հակոբի հայտնվելը 3-րդ երկրում փրկություն կլինի նրա համար. գերության 1 տարին. «Ռազմինֆո»

1 տարի է անցել, ինչ Հակոբ Ինջիղուլյանն Ադրբեջանում է։ Վերջին շրջանում կարծես թե նրա մասին չէր հիշատակվում, իսկ ահա հուլիսի վերջից առաջնագծում իրավիճակի սրումից հետո ադրբեջանական կողմը դարձյալ այցելեց Հակոբին և նրանից նամակ եկավ։

21:50 08.08.2014 | Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 10 դեպք

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված գողության 17 դեպքից բացահայտվել է 8-ը:

21:47 08.08.2014 | Տիգրան Բալայան. «Ադրբեջանը օրեցօր ավելի է հակադրվում միջազգային հանրությանը»

Ցնցված ենք Բաքվում Տավուշի մարզի բնակիչ Կարեն Պետրոսյանի սպանությամբ և մեր ցավակցություններն ենք հայտնում նրա հարազատներին և մերձավորներին։
Երիտասարդ գյուղացուն իբրև դիվերսանտ ներկայացնելը, զանազան ստորացումների ենթարկելը, որոնք հակասում են թե՛ միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին, թե՛ տարրական բարոյականությանը, զարհուրելի է և՛ իր էությամբ, և՛ ցինիզմի այն աստիճանով, որով դա մատուցվեց հանրությանը:

21:32 08.08.2014 | Անհրաժեշտության դեպքում կմասնակցենք մարտական գործողությունների. Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար

«Եթե լարվածությունը շարունակվի՝ պարտավոր ենք միշտ դիրքեր գնալ և, անհրաժեշտության դեպքում, մասնակցել մարտական գործողությունների»,- դիրքերից վերադառնալու ժամանակ Ըռքոյանի հետ զրույցում ասել է Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը:

21:08 08.08.2014 | Ադրբեջանցի գեներալի նկատմամբ պետք է սկսվի միջազգային քրեական հետապնդում. ԳԱԼԱ

«Ամենատարրական նորմերը անգամ չեն պահպանվել, և սա էլ արդեն որերորդ դեպքն է: Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը և Կարեն Պետրոսյանի հարազատները պետք է սկսեն միջազգային մակարդակի դատավարություն: Այսինքն՝ մենք հնարավորություն ունենք այս պահին հայտ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և նրա կյանքի իրավունքի հարցը բարձրացնել այնտեղ և նաև ազատության, անձեռնմխելիության, խոշտանգումների մասին հարցը բարձրացնել»,- ասաց Մարուքյանը, ով Եվրոպական դատարանում մի շարք այսպիսի գործեր ունի ընդդեմ Ադրբեջանի:

21:06 08.08.2014 | Այս հանդիպումը նշանակալի է, պայմանավորված է համաշխարհային նշանակության իրադարձություններով. Վ. Կազիմիրովը՝ Սոչիի հանդիպման մասին. Tert.am

Շատ կցանկանայի հուսալ, որ այդ հանդիպումը ուղղակիորեն կապված լինի լարվածության թուլացման հետ: Ես վստահ եմ, որ աշխատանք կտարվի հենց այս ուղղությամբ: Այլ կարծիք նույնիսկ չեմ էլ կարողանա ունենալ, Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը, Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է դրանում:

  • Page 1415 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1410
  • 1411
  • 1412
  • 1413
  • 1414
  • 1415
  • 1416
  • 1417
  • 1418
  • 1419
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը