
Վթար` Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին. կան տուժածներ

Օգոստոսի 8-ին, ժամը 21.14-ին ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ 2106» մակնիշի 30 SS 338 պետհամարանիշով ավտոմեքենան դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել: Ավտոմեքենայի վարորդ՝ 1991 թ. Ա. Խ.-ը և ուղևորներ՝ 1990 թ. Ա. Զ.-ը և 1994 թ. Ա. Զ.-ը հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:
Արտակարգ իրավիճակների նախարարություն