
Եվրոպայի ճակատագիրը վճռվում է Ուկրաինայում. Սաակաշվիլի

Ուկրաինայում ներկայումս վճռվում է Եվրոպայի ճակատագիրը, հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին` Լվովում ուրբաթ կայացած ասուլիսում:
ԻՆՏԵՐՖԱՔՍ-ի փոխանցմամբ` նա նշել է, որ Ուկրաինայում զինված հակամարտությունը 2008թ. վրացական պատերազմից տարբերվում է նրանով, որ ներկայումս «Ռուսական կայսրության մայրամուտն» է նշմարվում: «Դրա սկիզբը դրվել է Մայդանում եւ կավարտվի Ուկրաինայի վերջնական հաղթանակով»,-հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ 2008թ. զինված հակամարտությունը նախկին նախագահ Սաակաշվիլիի «անմիտ» քաղաքականության հետեւանք էր: