Բաժիններ՝

Հակոբի հայտնվելը 3-րդ երկրում փրկություն կլինի նրա համար. գերության 1 տարին. «Ռազմինֆո»

«Ռազմինֆոն» գրում է. 1 տարի է անցել, ինչ Հակոբ Ինջիղուլյանն Ադրբեջանում է։ Վերջին շրջանում կարծես թե նրա մասին չէր հիշատակվում, իսկ ահա հուլիսի վերջից առաջնագծում իրավիճակի սրումից հետո ադրբեջանական կողմը դարձյալ այցելեց Հակոբին և նրանից նամակ եկավ։

Կայքի հետ զրույցում ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին նշել է, որ այցելությունը չի կապի վերջին իրադարձությունների հետ։

Ամատունին նշել է նաև, որ կազմակերպությունն իր մանդատի համաձայն շարունակելու է իր գործունեությունը։

Իսկ ինչ վերաբերում է այն փաստին, որ Հակոբից ստացած նամակներում որոշ հատվածներ ջնջվում են, Զառա Ամատունին հավելեց. «ԿԽՄԿ-ն իրավասու է նախապես կարդալ նամակն ու ջնջել այն հատվածները, որոնք պետք չեն ընտանիքի անդամներն իմանան»։
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի համոզմամբ՝ օր առաջ Հակոբի հայտնվելը երրորդ երկրում փրկություն կլինի նրա համար։ Իսկ այս պահին ավանդական գործընթաց է գնում, առանձնահատուկ բան չկա։

Հարցին, թե այս մեկ տարվա ընթացքում արդյոք գործին ներգրավված կառույցները ճիշտ և արդյունավետ աշխատեցին, Լարիսա Ալավերդյանը պատասխանել է.

«Կարմիր խաչի նկատմամբ քննադատությունները պիտի այն համատեքստում տեսնենք, թե ինչպես է Ադրբեջանը վերաբերվում միջազգային կազմակերպություններին։ Մենք տեսնում ենք, որ նրանք արհամարհում են ցանկացած ՀԿ-ի կամ միջազգային կազմակերպության։ Հայտնի է, որ ԿԽՄԿ-ն արդյունավետ աշխատում է այն դեպքում, երբ իշխանությունները պատրաստ են համագործակցության և հումանիտար իրավունքի նորմի պահպանության և պաշտպանության։ Դրա համար ես Կարմիր Խաչի նկատմամբ չէ որ այսօր հանդես կգամ քննադատությամբ, այլ հենց Ադրբեջանի իշխանությունների լկտի վերաբերմունքի»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս