Բաժիններ՝

Անհրաժեշտության դեպքում կմասնակցենք մարտական գործողությունների. Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար

Օգոստոսի 3-ից Քաշաթաղի շրջանից կամավորականների առաջին ջոկատը՝ Արցախի ազատամարտիկների միության նախաձեռնությամբ, մի քանի օրով դիրքերում տղաների հետ պաշտպանում էր սահմանը: Երեկ կայացել է երկրորդ հերթափոխը և Բերձորում «Արցախպրես»-ի թղթակից, Քաշաթաղի «Մերան» շրջանային թերթի խմբագիր, դիրքերից նույնպես վերադարձած Զոհրաբ Ըռքոյանի հաղորդմամբ` սահմանում իրավիճակը կայուն և վերահսկելի է։

Բացի զինվորականներից, Ըռքոյանի տեղեկացմամբ, ոգևորվել են նաև կամավորականները, հատկապես նախկին ազատամարտիկները, որոնք 20 տարի անց նորից զենք են վերցրել:

«Մեզ համար հպարտություն է Ազատամարտի մասնակիցների հետ պաշտպանել երկրի անդորրը»,- Ըռքոյանի հետ զրույցում ասել է դիրքապահ Ռազմիկ Մուրադյանը: Իսկ դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Լևոն Սուղյանը նշել է, որ զինվորների ոգին ավելի է բարձրացել, հատկապես երբ իմանում են, որ հիմնականում ազատամարտի մասնակից տղաներն անհրաժեշտության պահին իրենց հետ են:

«Եթե լարվածությունը շարունակվի՝ պարտավոր ենք միշտ դիրքեր գնալ և, անհրաժեշտության դեպքում, մասնակցել մարտական գործողությունների»,- դիրքերից վերադառնալու ժամանակ Ըռքոյանի հետ զրույցում ասել է Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս