04 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

20:50 08.08.2014 | Ինչ էր կատարվել իրականում. Ոստիկանները պարզեցին իրողությունը

Օգոստոսի 6-ին, ժամը 11.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ նախաբազկի պատռված վերք` արյունահոսությամբ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1988 թ. ծնված Ռազմիկ Օ.-ն:

20:29 08.08.2014 | Պլանշետ գողացողը, ում արձանագրել էր տեսախցիկը` հայտնաբերվեց (տեսանյութ)

Խանութի տեսաձայնագրող սարքերն արձանագրել էին գողության պահը: Տեսանյութը օգոստոսի 1-ին ցուցադրվեց «Հերթապահ մաս» հաղորդաշարով: Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում` օգոստոսի 6-ին Չարենցավանի բաժին է ներկայացել տեսանյութում պատկերված անձը` 1984 թ. ծնված Աշոտ Աբրահամյանն ու խոստովանել հանցանքը:

20:09 08.08.2014 | Փոխվարչապետն ընդունեց ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրենին` առաքելության ավարտի կապակցությամբ

Փոխվարչապետը բարձր գնահատեց ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի հետ
համագործակցությունը, դրանում ընդգծելով նաեւ Ժան Միշել Հափիի անձնական ներդրումը: Նա շնորհակալություն հայտնեց ՀԲ-ի օժանդակության համար`միաժամանակ ընդգծելով գրասենյակի աջակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը եւ ՀՀ կառավարության համար դրանց առաջնահերթությունը:

20:09 08.08.2014 | Պատմում են առաջնագծից վերադարձած կամավորականները

Մենք մեր փորձն ենք փոխանակել զինվորներին, սակայն կարող եմ վստահեցնել, որ մեր զինվորների մարտական պատրաստականությունն ու ոգին շատ բարձր են։ Մինչ այժմ չգիտեի, որ 18-20 տարեկան այդպիսի խիզախ ու հերոս զինվոր տղաներ ունենք։ Առյուծի ձագեր են՝ ես կասեի։

19:40 08.08.2014 | Կրեմլի օրակարգում Ղարաբաղի թեման չկա (տեսանյութ). «Ա1+»

Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ առաջին բանակցությունները տեղի ունեցան դեռեւս 22 տարի առաջ Հելսինկիում Մինսկի խմբի ձեւաչափի ձեւավորումից հետո։ 1997-ին հակամարտության լուծմանը ներգրավեցին ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուս համանախագահները, որոնք ժամանակ առ ժամանակ այցելում էին հակամարտության գոտի։ Նույն տարում Լիսաբոնի գագաթաժողովից հետո համանախագահները ներկայացրեցին հակամարտության լուծման հռչակավոր «փաթեթային» տարբերակը։ Այն առաջին կետով ենթադրում էր զինված ուժերի դուրսբերում, այսպես կոչված, գրավյալ տարածքներից, փախստականների եւ տեղահանվածների վերադարձ, բուֆերային գոտու ստեղծում, Լաչինի միջանցքի միջազգային վարձակալում։

19:30 08.08.2014 | Ծաղկաձորի հանգստյան տնից 5 հեռուստացույց գողացողի ինքնությունը պարզվել է

Ոստիկանության Հրազդանի և Կենտրոնականի բաժինների ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1970 թ. ծնված Հակոբ Մ.-ն:

19:29 08.08.2014 | Շավարշ Քոչարյանի մեկնաբանությունը Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունների կապակցությամբ

Իր դեստրուկտիվ քաղաքականությամբ խաթարելով բանակցային գործընթացը, գործելով ի հակառակ իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթերի և ձեռք բերված պայմանավորվածությունների, քարանձավային մտածելակերպի վրա հիմնված ռասիստական հայտարարություններով, միջազգային ասպարեզում երկիրը դարձնելով ծաղկած կոռուպցիայի և ավտորիտարիզմի հոմանիշ, և բոլորովին վերջերս, իր իսկ կողմից նախապես ծրագրավորված սադրանքների արդյունքում անհաջողության մատնվելով մարտական գործողություններում, Ադրբեջանի ղեկավարը անհաջող փորձում է սուր ճոճել սոցիալական ցանցերում, որտեղ ևս արժանի հակահարված է ստանում։

19:12 08.08.2014 | Օրենքով գողի եղբորորդուն, ում հետախուզում էին ՌԴ իրավապահները, հայտնաբերեցին Վարդաշենում (տեսանյութ)

Օրենքով գողի եղբորորդուն, ում հետախուզում էին ՌԴ իրավապահները, հայտնաբերեցին Վարդաշենում: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:

19:11 08.08.2014 | Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անձրևային եղանակ

Օգոստոսի 8-12-ը Լոռու, Տավուշի և Շիրակի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ մինչև 18-23 մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

18:51 08.08.2014 | Արյան մեջ շաքարի պարունակության ախտորոշիչ սարքեր` Ստեփանակերտին

Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում «Նորմեդ» բժշկական կենտրոնը քաղաքապետարանին է տրամադրել արյան մեջ շաքարի պարունակությունն ախտորոշող բարձրորակ 250 սարքավորում, որոնք, քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, ամբողջությամբ փոխանցվել են Ստեփանակերտի քաղաքապետարանին:

18:43 08.08.2014 | Հայտարարություն. Կարեն Պետրոսյանը սրտանոթային հիվանդություններ չի ունեցել և եղել է փաստացի առողջ

Կ.Պետրոսյանի հարազատների հավաստմամբ, ինչպես նաև նրա բժշկական փաստաթղթերի համաձայն, վերջինս առողջական խնդիրներ, առավել ևս սրտանոթային հիվանդություններ չի ունեցել և եղել է փաստացի առողջ:

18:12 08.08.2014 | Շավարշ Քոչարյանն ընդունել է եզդիների համայնքային կառույցների ներկայացուցիչներին

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի եզդիների ներկայացուցիչները նախարարի տեղակալին ներկայացրին իրենց մտահոգությունները` կապված Իրաքում իսլամիստ ծայրահեղականների հետապնդումների արդյունքում տասնյակ հազարավոր եզդիների վիճակի և ստեղծված հումանիտար ճգնաժամի հետ։

18:07 08.08.2014 | Ադրբեջանն անթաքույց վարում է ուժի դիրքերից հանդես գալու քաղաքականություն, որը գնալով ավելի վտանգավոր դրսևորումներ է ունենում

Հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողությունները նպատակ ունեին Մինսկի խմբի վերջին միջնորդական քայլերին համընթաց քաղաքական շանտաժի հաղթաթուղթ տալ Ադրբեջանի ղեկավարին: Արդյունքները հայտնի են. հակառակորդը խստագույնս պատժվեց` հատուցելով տասնյակ զինվորների կյանքով, իսկ Ադրբեջանի ղեկավարը մնաց ձեռնունայն:

17:50 08.08.2014 | Ապօրինի ծառահատում՝ Եղեգնուտի անտառտնտեսությունից

Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, Մեծ Մանթաշ գյուղից բերման են ենթարկել 1964 թ. ծնված Մհեր Ս.-ին:

17:39 08.08.2014 | ԼՂՀ վարչապետը այցելել է Մարտակերտի շրջան

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշի համայնքապատկան հողատարածքներ եւ տեղում ծանոթացել իրականացված աշխատանքներին:

17:30 08.08.2014 | Քրեական գործ` հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ

Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի, 131-րդ հոդվածի 1-ին մասի, 139-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

17:28 08.08.2014 | «Հայ գյուղացուն սպանելու առնվազն երեք պատճառ ուներ Ադրբեջանը»

Բոլոր այն ֆոտո և տեսանյութերը, որոնք այդքան ջանասիրաբար տարածվում էին ադրբեջանական լրատվամիջոցների կողմից: Այնտեղ հստակ երևում է, որ Կարեն Պետրոսյանը ծեծի և կտտանքների է ենթարկվել Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների կողմից: Ակնհայտ է, որ երիտասարդի տանջանքները շարունակվել են նաև կադրից դուրս, ինչն էլ դարձել է նրա մահվան պատճառ:

17:13 08.08.2014 | Սկսվել է գերի ընկած ու մահացած Կարեն Պետրոսյանի դիակի հայրենադարձման ուղղությամբ տարվող բանակցությունների սկզբնական փուլը. tert.am

«Կարեն Պետրոսյանի մահանալու փաստն արդեն հաստատվել է «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի կողմից, սակայն, որպես կանոն, միջազգային կոմիտեն որևէ քննություն չի իրականացնում: Այս պահին մեզ համար կարևորագույն խնդիրը բանակցային գործընթացն է: Դիակը վերադարձնելուց հետո կսկսվեն բոլոր տեսակի քննությունները, կհարուցվի քրեական գործ, քանի որ տեղի է ունեցել հանցագործություն և խախտվել են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը»,- ասել է նա:

17:02 08.08.2014 | Աշխատասենյակից կատարված գողությունը բացահայտվել է

Հուլիսի 3-ին ոստիկանության Կենտրոնականի բաժին ներկայացած Հռիփսիմե Զ.-ն հաղորդում էր տվել, որ իր աշխատասենյակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 30.000 դրամ:

16:36 08.08.2014 | Կարմիր խաչի հայտարարությունը Ադրբեջանում մահացած Կարեն Պետրոսյանի մասին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր՝ օգոստոսի 8-ին, տեղեկացվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, որ Հայաստանի քաղաքացին օգոստոսի 7-ին անցել է միջազգային սահմանն ու գտնվելով Ադրբեջանում մահացել է։ Օգտագործելով իր դերը որպես անկախ միջնորդ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապի մեջ է Հայաստանի իշխանությունների և մահացածի ընտանիքի հետ։

16:29 08.08.2014 | Կարենը 3-րդ դասարան է ավարտել. նրան որպես «դիվերսանտ» ներկայացնելը իռացիոնալ ու անգրագետ հնարք է. tert.am

ագցնում են ինչ-որ մի հատ որսորդի ժիլետ՝ չմտածելով, որ այդ հանդերձանքը քաղաքացիական է. «սպարտիվկայով», որսորդական ժիլետով դիվերսիայի չեն գնում, եթե իրենք այդպիսի կարծիք ունեն իրենց դիվերսանտների մասին, ապա ասեմ, որ մեր հատուկ նշանակության զորքերը հաստատ ավելի լավ են հանդերձավորված: Իսկ սպառազինությունը, որ իրենք տենց գեղեցիկ փայլեցրած շարել էին, էդ իրենց բանակի սպառազինություն է, իսկ դիվերսանտի ձեռքի սպառազինությունը՝ սովորաբար թոզոտ, կեղտոտ, և եթե ուրիշներն էլ վիրավորվել կամ զոհվել են, ինչպես իրենք են ասում, ապա նաև՝ արյունոտ:

15:13 08.08.2014 | Ալեքսան Կարապետյանն ազատվել է աշխատանքից

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանն ազատվել է պաշտոնից:

15:00 08.08.2014 | Ուշադրություն, որոնվում է

Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է 1932 թ. ծնված Պետրոս Պրոխորյանը, որը ապրիլի 23-ին, ժամը 12.30-ին, դուրս է եկել Երևան քաղաքի Կուրղինյան 15 շենքի 34 բնակարանից և մինչ օրս չի վերադարձել:

14:30 08.08.2014 | «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում ստուգումներ կանցկացվեն՝ կասկածելի հավերի վաճառքի ահազանգերի հիման վրա. «Փաստինֆո»

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ընթացք է տվել «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում կասկածելի տեսք ունեցող հավերի վաճառքի մասին ստացված բողոք-դիմումին:

14:25 08.08.2014 | ՕՀՎ 8-րդ բաժինը խոշոր խախտում է բացահայտել «Արաքս թռչնաֆաբրիկա»-ում

Հաշվապահական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է` նման ընկերությունների գործելաոճը պարբերական բնույթ է կրել. առաքվող-տեղափոխվող ապրաքնների գրանցման գրքի միևնույն էջի և տողի համարով, տարբեր մեքենաների վրա դուրս են գրվել տարբեր քանակների և արժողության ապրանքների տեղափոխման բեռնագրեր, որոնցից սակայն ընդամենը մեկն է հաշվապահորեն ձևակերպվել, որպես կանոն` գումարով ամենափոքրը:

13:55 08.08.2014 | Իրավապահ մարմինները կոծկում են սեռական բռնության հանցագործին

Հասմիկը (անունը փոխված է) ՀՀ Ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Արմենի (անունը փոխված է) կողմից ենթարկվել է սեռական և ֆիզիկական բռնությունների: Հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ բռնաբարության հատկանիշներով և գործի քննությունը հանձնարարվել է ՀՀ Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ Ա.Կավեյանին: Կարճ ժամանակ անց քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու մասին այն պատճառաբանությամբ, որ Արմենի կողմից հանցավոր գործողություններ չեն կատարվել: Հասմիկի բողոքի հիման վրա դատարանը վերացրել է քննիչ Ա.Կավեյանի որոշումը և արձանագրել, որ քննիչը չի կատարել օբյեկտիվ քննություն, անտեսել է և չի գնահատել մի շարք ապացույցներ:

13:50 08.08.2014 | ՊՆ. Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը

ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

13:41 08.08.2014 | Կդադարեցվի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների որոշ փողոցների ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 11-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Սմբատ Զորավարի, Սևանի փողոցների, Արշակունյաց պողոտայի 39-53 համարների ջրամատակարարումը:

13:11 08.08.2014 | Ուշադրություն. օգոստոսի 5-ին ծերերի տուն-ինտերնատից դուրս է եկել և մինչ օրս չի վերադարձել

Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է 1926 թ. ծնված Կարապետ Մելիքսեթյանը, որը օգոստոսի 5-ին, ժամը 11.00-ին, դուրս է եկել ծերերի թիվ 1տուն-ինտերնատի տարածքից և մինչ օրս չի վերադարձել:

13:05 08.08.2014 | Հայաստանի ՊՆ պատվիրակությունն ԱՄՆ-ում ներկայացրել է իրավիճակը շփման գծում

Հանդիպումների ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

  • Page 1416 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1411
  • 1412
  • 1413
  • 1414
  • 1415
  • 1416
  • 1417
  • 1418
  • 1419
  • 1420
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը