Բաժիններ՝

Ադրբեջանցի գեներալի նկատմամբ պետք է սկսվի միջազգային քրեական հետապնդում. ԳԱԼԱ

Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվություն է տարածել, որ երեկ գերեվարված Կարեն Պետրոսյանը հանկարծակի մահացել է, եւ նրա մահվան պատճառ նշվում է «սուր սրտանոթային անբավարարությունը»: «Ինձ համար ակնհայտ է, որ նա խոշտանգումների է ենթարկվել և խոշտանգումների արդյունքում է մահը վրա հասել: Եթե հետագայում դիակը հետ ստանանք, միանշանակ փորձաքննությունները կապացուցեն»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, մինչ մահվան մասին հաղորդելը ադրբեջանական լրատվամիջոցները տարածել էին տեսանյութ, որտեղ ուժայինները զրուցում են Կարեն Պետրոսյանի հետ: Տեսանյութում իրավաբան Էդմոն Մարուքյանը արձանագրել է մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ. «Ամենատարրական նորմերը անգամ չեն պահպանվել, և սա էլ արդեն որերորդ դեպքն է: Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը և Կարեն Պետրոսյանի հարազատները պետք է սկսեն միջազգային մակարդակի դատավարություն: Այսինքն՝ մենք հնարավորություն ունենք այս պահին հայտ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և նրա կյանքի իրավունքի հարցը բարձրացնել այնտեղ և նաև ազատության, անձեռնմխելիության, խոշտանգումների մասին հարցը բարձրացնել»,- ասաց Մարուքյանը, ով Եվրոպական դատարանում մի շարք այսպիսի գործեր ունի ընդդեմ Ադրբեջանի:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս