16 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

17:17 18.09.2014 | Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ. zham.am

Քննարկվել են երկու պետությունների և ժողովուրդների համար հետաքրքրություն ներկայացանող հարցերի լայն շրջանակ և ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ:

16:50 18.09.2014 | Արմավիրում քննիչի նկատմամբ քրգործ է հարուցվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

16:10 18.09.2014 | ԲՇՏ–ն չի կարող վերացնել վթարը. բնակիչների պարտքը գերազանցում է 1 մլն դրամը (տեսանյութ)

Սարահարթի 3-րդ զանգվածի 12-րդ շենքը համար 2 բնակշահագործման տեղամասի աշխատակիցների համար մշտական աշխատատեղի է դարձել:

15:59 18.09.2014 | 20 մլն դրամ՝ որսած գայլերի դիմաց

Էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելու համար որսաշրջանի ընթացքում նախատեսվում է որսալ 200 գայլ, ինչը կապահովի տվյալ միջոցառման արդյունավետությունը:

15:52 18.09.2014 | Սուրիկ Խաչատրյանի ազգականին ձերբակալեցին. news.am

Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (խոշոր չափի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի):

15:30 18.09.2014 | Քաղաքական ուժերը մինչեւ ընտրությունները մեծ անելիքներ ունեն

Պատգամավոր Արմեն Սարգսյանի կարծիքով՝ այդ հարաբերակցության որոշումը պետք է նաեւ հիմնվի մասնագիտական վերլուծության վրա։ Նա միաժամանակ հիշեցրել է, որ Դաշնակցություն խմբակցությունը կողմնակից է 100 տոկոսյա համամասնական ընտրակարգին։

15:24 18.09.2014 | Վարչապետն ընդունել է Քուվեյթի խորհրդարանական պատվիրակությանը

«Հայաստանի կառավարությունը շահագրգռված է երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման և տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման գործում: Այդ նպատակով՝ պատրաստ ենք քուվեյթյան կապիտալի համար ստեղծել բարենպաստ ներդրումային պայմաններ»:

15:23 18.09.2014 | Եթե ֆորսմաժորային կատաստրոֆիկ մի բան լինի, իհարկե, պետք է Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Վլադիմիր Միհրանիչ Մովսիսյանը գան

«Պետք է նոր մարդիկ գան, նոր ծրագրերով, այսօրվա Հայաստանի առջև եղած մարտահրավերները հաշվի առնող մարդիկ: Ռոբերտ Քոչարյանը չպետք է գա, պետք է ծրագիրը գա, այդ ծրագիրը եթե կարողանում է Ռոբերտ Քոչարյանն իրականացնել, ուրեմն նա թող իրականացնի»,- ասում է Ազատ Արշակյանը:

15:05 18.09.2014 | Սյունիքում վթարի են ենթարկվել ԼՂՀ նախագահին ուղեկցող ճանապարհային ոստիկանները. shamshyan.com

Է. Համբարձումյանը աշխատում է Արցախի ՃՈ-ում՝ որպես ավագ տեսուչ, կոչումով կապիտան է, իսկ Ա. Հայրապետյանը՝ տեսուչ, կոչումով՝ կապիտան: Կայքի տեղեկություններով՝ նրանց ավտոմեքենան ուղեկցում ուղեկցում էր Երևան մեկնող Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:

15:02 18.09.2014 | Հովհաննես Իգիթյան. ՀՅԴ-ի բարձր աստիճանի լիդերներն ինձ ասացին, որ կառավարության հետ պետք է այս 1 տարին աշխատեն

«Եվ Դաշնակցության այդ բարձր աստիճանի լիդերներն ինձ ասացին, որ նրանք կառավարության հետ պետք է այս մեկ տարին աշխատեն, որ իրականացնեն: Ես դա համարում եմ պատճառ: Անկախ նրանից՝ ես արդարացնում եմ Դաշնակցության գործերը, թե ոչ, ես հասկանում եմ՝ Դաշնակցության հարցն այսօր փակվեց»,- ասում է Հովհաննես Իգիթյանը:

14:56 18.09.2014 | Ազատ Արշակյան. Ընդդիմության տեղը թափուր է

«Ընդդիմության տեղն, ինձ թվում է՝ բացվել է: Կարծում եմ՝ ընդդիմության տեղը թափուր է: Ընդդիմության տեղը պետք է լիներ այլ կոնցեպցիա: Ընդդիմության կոնցեպցիան պետք է լիներ այն, որ արժեքային համակարգը, որն այսօր մեզ առաջարկում է Սերժ Սարգսյանը, փոխել այլընտրանքային, մրցակից տարբերակով»,- նկատեց նա:

14:50 18.09.2014 | Նորագյուղ թաղամասում վրաերթի են ենթարկել 7–ամյա աղջկա

Սեպտեմբերի 17-ին, ժամը 20.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքի կոտրվածք և պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 7-ամյա աղջիկ:

14:45 18.09.2014 | Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքների բացահայտման կոչով դիմել են միջազգային կազմակերպություններին

Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի՝ Ադրբեջանի տարածքում հայտնվելու և հետագայում ադրբեջանական զինվորական ծառայողների կողմից խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու և նրա մահվան դեպքի կապակցությամբ 2014թ. սեպտեմբրի 15-ին իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ղեկավարներ Ավետիք Իշխանյանը, Լարիսա Ալավերդյանը և Արթուր Սաքունցը դիմել են Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտե (Եվրոպայի խորհուրդ), Խոշտանգումների դեմ կոմիտե (ՄԱԿ), ինչպես նաև Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտե (ՄԱԿ):

14:35 18.09.2014 | Սիսիան-Գորիս ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել

Սեպտեմբերի 18-ին, ժամը 13.27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 17-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

14:30 18.09.2014 | Հարկադիր բերքահավաք՝ կարկուտի պատճառով (տեսանյութ)

Սեպտեմբերի 16–ին կեսօրից հետո տեղացած ուժեղ կարկուտը հողին է հավասարեցրել շատ սանահնեցիների պտղատու ծառերի ու բանջարանոցների բերքը:

14:10 18.09.2014 | 80-ամյա տղամարդը վրաերթի է ենթարկվել

Սեպտեմբերի 17-ին, ժամը 10.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 19 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 80-ամյա տղամարդու:

14:08 18.09.2014 | Տավուշում գյուղացիները փակել են ճանապարհը. epress.am

«Հիմա գազը թանկացրել են, փայտ չեն թողնում կտրենք: Ի՞նչ են անելու: Մարդիկ անհանգիստ են իրենց ձմեռվա համար»:

13:32 18.09.2014 | Արմեն Մարտիրոսյանը՝ հանրահավաքի մասին. Հասարակությունն ինքը պետք է իր բացականչություներով, իր ներկայությամ ուղղորդի քաղաքական ուժերին

Կոնկրետ ի՞նչ քայլեր, դրույթներ, գործողություններ, ծրագրեր է մշակել ընդդիմությունը հոկտեմբերի 10-ի հանրահավաքից առաջ, արդյոք սա կլինի՞ այն հանրահավաքը, որից իսկապես որևէ բան կախված կլինի, որից հետո իսկապես որևէ դրական փոփոխություններ, զարգացումներ կլինեն՝ 168.am-ի այս հարցին Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, որ գործողությունների մասին դեռևս վերջնական որոշումներ չկան, բայց ցանկացած դեպքում առանց ծրագրավորման իրենք չեն գնա հանրահավաքին:

13:31 18.09.2014 | Հովհաննես Իգիթյանը` քառյակի ուժերին. Պարզ ասեք՝ դուք կո՞ղմ եք ԵՏՄ-ին Հայաստանի միանալուն, թե՞ ոչ

Հովհաննես Իգիթյանը հայտարարեց, որ ինքը մեծ կարևորույթուն չի տալիս եռյակի կողմից կազմակերպվող առաջիկա հանրահավաքին. «Եթե հասարակության մեջ այդ քննարկումները 4 ամիս չեն եղել, քաղաքական գործիչները, կուսակցությունները ոչինչ չեն կարող անել»:

13:15 18.09.2014 | «Դաշնակների այս քայլը, բնականաբար, որոշակի օգնություն էր իշխանությանը». Արմեն Մարտիրոսյան

«Հիմա հայտնի չէ՝ իշխանությունները կընդունե՞ն այն բոլոր պայմանները, որոնք Դաշնակցությունն առաջարկել է, թե՞ ոչ: Դաշնակցությունը հայտարարում է, որ եթե չընդունեն, միանշանակ իրենք ևս դեմ են լինելու: Ուստի հետագայում այդ օգնությունը կշարունակվի, թե չի շարունակվի՝ ժամանակը ցույց կտա: Իհարկե, լավ չէ, որ Դաշնակցությունը չի մասնակցում, բայց հույս ունեմ, որ նրանք դեռևս կմասնակցեն հետագա պրոցեսներին»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

13:02 18.09.2014 | «Մայդանի» տարբերակ չկա. «Առավոտ»

«1996 թվականի նախագահական ընտրություններից սկսած՝ ժողովուրդը համոզված էր, որ «բարի թագավորի» թեկնածուներն էին՝ Վազգեն Մանուկյանը, Կարեն Դեմիրճյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, որոնք գալիս էին փոխարինելու «ժողովրդին լավ չնայող» «չար թագավորներին»՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին»:

13:00 18.09.2014 | Բուժում Գերմանիայում. Պոդագրան (հոդատապը) էապես պայմանավորված է գենետիկ գործոններով

«Ներկա պահին մենք չենք կարող դեղորայքի միջոցով `էապես նվազեցնել միզաթթվի մակարդակը պոդագրայով հիվանդների մոտ: Տվյալ հետազոտությունը հիմք կծառայի այնպիսի մեխանիզմների հետագա ուսումնասիրությունների համար, որոնց ընկալումը մեզ անհրաժեշտ է թերապևտիկ մոտեցումների զարգացման ժամանակ»:

12:57 18.09.2014 | ՀՀԿ-ականը՝ քառյակի մասին. Էդ մարդիկ քայքայվում են, մենք ի՞նչ մեղավոր ենք. «Հայկական Ժամանակ»

«Ի՞նչ է նշանակում վերարտադրություն։ Վերարտադրվելը վատ բան չէ, իրենք էլ են ուզում վերարտադրվել, նույն ԲՀԿ-ն էլ է վերարտադրվում»,- ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

12:41 18.09.2014 | Արցախում հակառակորդի կրակոցից զոհվածն ավագ լեյտենանտ է. news.am

Ադրբեջանում հակառակորդի կրակոցից մահացած զինծառայողը սպա էր, ավագ լեյտենանտ:

12:35 18.09.2014 | 13 հազար եվրոյանոց աշխատանք. «Հայկական Ժամանակ»

ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր Ալվինա Գյուլումյանը, ով այդ պաշտոնում ստանում է 13 հազար եվրո աշխատավարձ, շուտով վերադառնալու է Հայաստան՝ ՍԴ անդամի կարգավիճակով, և ստանալու է մոտավորապես 850 հազար դրամ։

12:32 18.09.2014 | Սուքիաս Ավետիսյան. Երբևէ որևէ հանրահավաք իշխանության համար սպառնալիք չի եղել

«Քառյակը եռյակ է մնացել, թե հնգյակ կդառնա, դա իրենց խնդիրն է: Ցանկալի է, որ քառյակը որպես այդպիսին մնա, որովհետև նման աշխատանքը մեզ ավելի զգաստ է պահում և կարողանում ենք ավելի արդյունավետ աշխատել»,- ասաց նա:

12:23 18.09.2014 | Յուրի Վարդանյանը Մայա Փանջիկիձեին նվիրել է իր նկարը՝ կարմիր կիսավարտիքով. «Ժողովուրդ»

Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկրում` Վրաստանի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանն իսկական դիվանագիտական ֆուրոր է արել: Թերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, նորաթուխ դեսպանը Վրաստանի արտգործնախարարի հետ իր առաջին պաշտոնական հանդիպման ժամանակ Հայաստանի անունից անմոռանալի նվեր է մատուցել:

12:19 18.09.2014 | Ի՞նչ միջոցներով է Արթուր Օսիկյանի կինը 4 անշարժ գույք ձեռք բերել. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակը» գրում է. ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանը խուսափում է ասել, թե 2011-ին 57 մլն դրամ նվիրատվություն որտեղից է ստացել, ինչպես նաև՝ ի՞նչ միջոցներով է նրա կինը 4 անշարժ գույք ձեռք բերել 2013-ին, ինչի մասին թերթը գրել է իր նախորդ համարում։

12:14 18.09.2014 | Երջանիկ Աբգարյանը՝ քառյակի մասին. Դուրս գալը նախընտրելի է սեփական նախաձեռնությամբ, քան ուրիշների կողմից լքվելով. «Հրապարակ»

«…Տվյալ դեպքում ես քառյակի ներկա համագործակցության շարունակման հիմք ու հեռանկար չեմ տեսնում: Այստեղ հասունանում է մի անառողջ գործընթաց, որից դուրս գալը նախընտրելի է սեփական նախաձեռնությամբ, քան ուրիշների կողմից լքվելով»:

12:05 18.09.2014 | Ինչու Հայկ Հարությունյանն անհասկանալի հանգամանքներում գնաց արձակուրդ և չվերադարձավ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ օրաթերթի հարցին՝ «Ինչո՞ւ այդքան տարօրինակ կերպով հեռացաք Ձեր զբաղեցրած պաշտոնից: Տեղեկություններ տարածվեցին, թե ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ լեզու չեք գտնում, իսկ հետո խոսվեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգումներ է իրականացրել ձեզ մոտ եւ լուրջ չարաշահումներ է հայտնաբերել», Հայկ Հարությունյանը պատասխանեց կարճ. «Ոչ, իհարկե ոչ»»:

  • Page 1350 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1345
  • 1346
  • 1347
  • 1348
  • 1349
  • 1350
  • 1351
  • 1352
  • 1353
  • 1354
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը