19 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

16:32 07.10.2014 | Վլադիմիր Գասպարյանն աշխատանքից ազատել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետին. shamshyan.com

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ ուղարկվելով ոստիկանության կադրերի ռեզերվ:

16:30 07.10.2014 | Ըստ քաղաքացու՝ ոստիկանության աշխատակիցը իրեն՝ վկային, հորդորել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ

Քաղաքացի Լարիսա Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

16:15 07.10.2014 | Նախագահն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի գլխավորած պատվիրակությանը:

16:14 07.10.2014 | «Այ ողորմելիներ, եթե դուք ասում եք Սուրիկ Խաչատրյանը կատարել է սպանություն, մի հատ ապացույց բերեք». aravot.am

Արտակ Բուդաղյանի գործով տուժող Լորետա Բարսեղյանի ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանն այսօրվա դատական նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` նշեց, որ իր կարծիքով` նախորդ դատական նիստին Հայկ Ալումյանի կողմից դատարանի դահլիճը լքելու քայլը կրքեր բորբոքելու նպատակ էր հետապնդում:

16:13 07.10.2014 | Ջուր չի լինելու

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

16:10 07.10.2014 | Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Վիգեն Սարգսյանը

Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի հոկտեմբերի 4-ի արտահերթ նիստի օրակարգում խորհրդի նախագահի ընտրության հարցն է եղել։ Կառավարման խորհրդի 36 անդամներից նիստին մասնակցել է 33-ը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մատենադարանից, խորհրդի 10 անդամները Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում ներկայացրել են ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Մատենադարանի կառավարման խորհրդի անդամ Վիգեն Սարգսյանի թեկնածությունը։

15:19 07.10.2014 | Սերգո Կարապետյանը մեկնել է Մոսկվա

Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովի հրավերով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եռօրյա այցով մեկնել է Մոսկվա:

14:47 07.10.2014 | Խոշոր ավտովթար Արգավանդի խաչմերուկում. ավտոմեքենան գլխիվայր շրջվել է

Հոկտեմբերի 7-ին, ժամը 12.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Արգավանդ գյուղի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Իսակովի պողոտայի թիվ 48/22 շենքի մոտակայքում «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 33 TL 328 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփաբաժան արգելապատնեշին և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան:

14:45 07.10.2014 | Փոխվարչապետն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանին

«Վերջին տարիներին Հայաստանի եւ Չինաստանի միջեւ հարաբերություններն ավելի գործնական բնույթ են ստացել. իրականացվում են կոնկրետ ծրագրեր տարբեր՝ տնտեսական, կրթական, մշակութային ոլորտներում, որոնք նաեւ կոնկրետ արդյունքներ են տալիս»,- ընդգծեց փոխվարչապետը:

13:56 07.10.2014 | Նոր նշանակում՝ ՀՔԾ-ում

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի հրամանով ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար է նշանակվել Միքայել Ահարոնյանը:

13:18 07.10.2014 | Ամեն ինչ հստակ դարձավ. «Առավոտ»

«Եվ այսպես, քաղաքական դաշտում հստակություն մտավ: Երեկ Վանաձորում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Եռյակն ունի միասնական օրակարգ, եւ այդ օրակարգը իշխանափոխությունն է: «Այս իշխանությունը պետք է հեռանա»,- ասել է ԲՀԿ-ական պատգամավորը: Տրամաբանական է մտածել, որ կուսակցական հիերարխիայում բարձր տեղ գրավող գործիչը չէր կարող զբաղվել ինքնագործունեությամբ, եւ իր այս հայտարարությունը համաձայնեցրել է իր կուսակցության առաջին դեմքի հետ: Հետեւաբար, դա ԲՀԿ-ի պաշտոնական դիրքորոշումն է: Իսկ դա նշանակում է առնվազն երկու բան»:

13:12 07.10.2014 | «Կոչումով բժիշկ» նախագիծն անդրադարձել է Մալայանների բժշկական ընտանիքին

ՀՀ առողջապահության նախարարությունը հանրության դատին է հանձնում «Կոչումով բժիշկ» նախագծի հինգերորդ թողարկումը` նվիրված Մալայանների բժշկական ընտանիքին։ Նախագծի նպատակն է ներկայացնել Հայաստանում և նրա սահմաններից դուրս բնակվող հայ բժիշկների ամենօրյա բարդ ու գնահատելի աշխատանքը:

13:08 07.10.2014 | «Վովան հերները կանիծի»․ Ցույց ցրող Քյավառին կհանե՞ն համազգեստի միջից. «Ժամանակ»

Ցույց ցրող Քյավառը մեկ անգամ ևս արդեն ձեռքով ստուգել է դատապարտյալին ու անցել ավելի կոպիտ եղանակների: Մանախին ձեռնաշղթաներ են հագցրել, բայց այնպես են դրանք սեղմել դաստակին, այնքան են նեղացրել, որ վնասել են դատապարտյալի ձեռքերը: Միայն դատարանից մեկուսարան հասնելուց հետո է Մանախը սկսել բողոքել այդ վերաբերմունքի դեմ, բայց նա ներկայացել է որպես փոխգնդապետ Ա. Ղազարյան՝ Երևան քաղաքի վարչության ծառայության գծով պատասխանատուներից, և խնդրել է Արթուր Այվազյանին դատարանում չխոսել այդ մասին, քանի որ «Վովան հերները կանիծի»»:

12:55 07.10.2014 | Պետական բյուջեն կատարվել է 31.3 մլրդ դրամ հավելուրդով

ՀՀ պետական բյուջեի եկամուտների 94.2%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 5.6%-ը` այլ եկամուտների, 0.2%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: 2014 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 684.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են իննամսյա ծրագրի 85.3%-ը: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 4.2%-ով կամ 27.7 մլրդ դրամով:

12:53 07.10.2014 | ՀՀ-ից հրավիրված անոթային վիրաբույժը ընդունելություն կիրականացնի

Ցանկություն հայտնողները նշված օրերին կարող են դիմել Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունք:

12:46 07.10.2014 | Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը մերժի Սահմանադրական փոփոխությունների առաջարկված հայեցակարգը. «Ժամանակ»

«Հնարավոր է նաև քաղաքական հարթության վրա քննարկումները բերեն այն եզրակացության, որ ոչ թե այս տարբերակն ենք ընտրում, այլ խորհրդարանականի այս տարբերակները: Կամ անցում ենք կատարում ընդհանրապես նախագահական կառավարման համակարգին, և այս դեպքում պետք է նոր հայեցակարգ մշակվի: Դուք չպետք է հարցին մոտենաք այնպես, որ հանձնաժողովը առաջարկում է մի տարբերակ և ասում է` ընտրում եք՝ ընտրեք, չեք ընտրում՝ դուք գիտեք»:

12:32 07.10.2014 | Ստեփանավանում 16-ամյա տղա է դանակահարվել

Հոկտեմբերի 5-ին, ժամը 22.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1985 թ. ծնված Վլադիմիր Կ.-ն և 1998 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն:

11:55 07.10.2014 | «Էյր Արմենիան» այժմ միայն մեկ օդանավ ունի. «Ժամանակ»

«Երեկ չեղյալ է համարվել «Էյր Արմենիայի» միանգամից չորս չվերթ դեպի Սանկտ Պետերբուրգ և երկու չվերթ դեպի Մոսկվա և Աթենք՝ ավիաընկերությունում ծագած ֆինանսական խնդիրների պատճառով:

11:45 07.10.2014 | Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Աբրամ Բախչագուլյանը. «Ժողովուրդ»

«Երեկ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվեց ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը:

11:38 07.10.2014 | Գալուստ Սահակյանի գխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վրաստանում է

Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար` Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Վրաստանի հետ միջպետական հարաբերությունները՝ համոզմունք հայտնելով, որ հայ-վրացական հարաբերությունները վերընթաց են ապրում: Գալուստ Սահակյանը կարեւորել է միջխորհրդարանական կապերի դերը միջպետական հարաբերությունների զարգացման գործում:

10:53 07.10.2014 | Հայաստանում ոսկու և արծաթի նոր պաշարներ են հայտնաբերվել

Սպասվում է 2 միլիոն 700 հազար տոննա հանքաքար, ոսկու 11 տոննա պաշար, արծաթի` մոտ 30 տոննա, պղնձի` մոտ 10 000 տոննայի չափ:… Սրանք կանխատեսումային պաշարներ են:

10:27 07.10.2014 | Եկեղեցի չունեցող Դիլիջանի քահանան արժանացել է քաղաքապետարանի ոսկե հուշամեդալի

Նա Դիլիջանի քաղաքապետարանի ոսկե հուշամեդալով պարգևատրել է Դիլիջանի հոգևոր հովիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանին և Վերոնիկա Զոնաբենդին:

10:07 07.10.2014 | Սերժ Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը դաշնակցային փոխգործակցության ամուր հիմքի վրա զարգացող մեր երկրների ժողովուրդների բարեկամության բազմադարյա ավանդույթների բազմապատկման գործում: Այդ համատեքստում կարևոր նշանակություն եմ տալիս ձևավորված միջանձնային հարաբերություններին, որոնք, անկասկած, լրացուցիչ խթան են հանդիսանում հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հետևողական զարգացման համար:

10:05 07.10.2014 | Կհոսանքազրկվեն հետևյալ հասցեները

Հոկտեմբերի 7-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:

10:00 07.10.2014 | Լարս-Ստեփանծմինդա ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Հոկտեմբերի 7-ին, ժամը 08.14-ին Վրաստանի հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ ժ.06.50-ի սահմաններում Լարս-Ստեփանծմինդա ավտոճանապարհի 4-րդ կմ-ում այրվել է «ՎԱԶ-2105» մակնիշի CB912P777 պ/հ ավտոմեքենան (վարորդ Գևորգ Ցանցատանյան ծնվ. 1963թ.):

01:27 07.10.2014 | Ովքե՞ր են պատասխան տալու դպրոցաշինական ծրագիրը ձախողելու եւ 3 մլրդ. դրամը փոշիացնելու համար. ԳԱԼԱ

«Տեղի են ունեցել դպրոցների վերանորոգում, հիմնանորոգում, եւ կան դպրոցներ, որտեղ անհրաժեշտ է լուրջ կապիտալ վերակառուցում իրականացնել: Այսինքն սեյսմիկ վերլուծությունները ցույց են տալիս, որ շենքերն ունեն տարբեր աստիճանի վթարայնություններ»,- ասել է Ն. Սարգսյանը:

01:04 07.10.2014 | Աշխարհի ամենաթանկարժեք կոնֆետների մեկ տուփը հնարավոր է գնել հազար դոլարով

Տուփը 240 կոնֆետ է պարունակում՝ պատրաստված շոկոլադի ամենաթանկարժեք տեսակներից: Շոկոլադը պատրաստում է ֆրանսիական «Վալրոնա» ընկերությունը, օգտագործվում են Թունիսի նուշ, Աֆղանստանի գետնանուշ, ԱՄՆ-ից եւ Թուրքիայից բերված ընկուզեղեն: Այսինքն՝ ընտրվում է ամենահամեղը, ինչ գոյություն ունի ողջ աշխահում:

00:43 07.10.2014 | Եղիսաբեթ II –ն ասպետի կոչում է շնորհել Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգին

Ասպետի կոչումը ենթադրում է «Sir» տիտղոսի շնորհում, բայց Բլումբերգը չի կարող օգտագործել այն, քանի որ Մեծ Բրիտանիայի քաղաքացի չէ:

00:26 07.10.2014 | Ռուսաստանում 8,5%-ով կթանկանան աերոնավիգացիոն ծառայությունները

Պետական կորպորացիայից հայտնել են, որ աերոնավիգացիոն տուրքը կավելանա 8,5%-ով: Գործող դրույքաչափերը հաստատվել են 2010 թվականին, եւ պատասխանատու գերատեսչությունը բազմիցս բարձրացրել է տուրքի դրույքաչափերի ավելացման խնդիրը: Աերոնավիգացիոն տուրքը, օրինակ, 10 հազար ռուբլի արժեցող տոմսի դեպքում ներկայումս կազմում է 200 ռուբլի:

23:51 06.10.2014 | ԲՀԿ-ականներն օգտվում են իշխանության բարիքներից ու քննադատում ե՞ն իշխանությանը. Aravot.am

Ո՞ւմ աշխատանքից են դժգոհ` կառավարությա՞ն, նախագահի՞, խորհրդարանի՞, թե՞ մեր քաղաքական թիմի: Եթե գնահատականներն ուղղված են ՀՀԿ-ի քաղաքական թիմին, ես մեծ հաճույքով կանդրադառնամ իրենց քաղաքական թիմին, միայն թե` թող հստակեցնեն: Այլապես, այդ մանիպուլյացիան, որ իրենք իրականացնում են, այդքան էլ ճիշտ չէ:

  • Page 1318 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1313
  • 1314
  • 1315
  • 1316
  • 1317
  • 1318
  • 1319
  • 1320
  • 1321
  • 1322
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը