
«Էյր Արմենիան» այժմ միայն մեկ օդանավ ունի. «Ժամանակ»

«Երեկ չեղյալ է համարվել «Էյր Արմենիայի» միանգամից չորս չվերթ դեպի Սանկտ Պետերբուրգ և երկու չվերթ դեպի Մոսկվա և Աթենք՝ ավիաընկերությունում ծագած ֆինանսական խնդիրների պատճառով:
Ավիաընկերությունը մոտ 5 մլն դոլար պարտք է այն ընկերությանը, որից 2 օդանավ է գնել և գումարը չի տվել:
Իրավիճակն այնքան է սրվել, որ Դուբայի այն ընկերությունը, որն օդանավեր է վաճառել ավիաընկերությանը, հետ է վերցրել դրանք, ինչի պատճառով էլ ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել իր թռիչքները:
«Էյր Արմենիան» այս պահին միայն մեկ օդանավ ունի:
«Ժամանակի» տեղեկություններով՝ երեկ այս հարցի հետ կապված քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի մոտ հանդիպում-քննարկում է եղել Դուբայի համապատասխան ընկերության ներկայացուցչի հետ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: