
Խոշոր ավտովթար Արգավանդի խաչմերուկում. ավտոմեքենան գլխիվայր շրջվել է

Հոկտեմբերի 7-ին, ժամը 12.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Արգավանդ գյուղի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Իսակովի պողոտայի թիվ 48/22 շենքի մոտակայքում «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 33 TL 328 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփաբաժան արգելապատնեշին և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:
Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան:
Լուսանկաը՝ Գագիկ Շամշյանի
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն