ՀՀ-ից հրավիրված անոթային վիրաբույժը ընդունելություն կիրականացնի

ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ նախարարության հատուկ հրավերով Հայաստանի Հանրապետության «Էրեբունի» բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, Արամ Սոսի Բադալյանի կողմից հոկտեմբերի 10-ին եւ 11-ին ժամը 10։00-ից Հանրապետական բժշկական կենտրոնում կիրականացվեն հիվանդների ընդունելություն, հետազոտություն, խորհրդատվություն եւ անհրաժեշտության դեպքում նաեւ վիրահատություններ:

Ցանկություն հայտնողները նշված օրերին կարող են դիմել Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունք:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031