Եվրոպական արժեքներով առաջնորդվող Երևանի կոնյակի գործարանում էլ են նման շռայլություններ գրանցվել։ Այստեղ ընկերության տնօրենի տեղակալին 2013թ. մարտին վճարվել է, հղիության և ծննդաբերության նպաստ՝ 9 մլն 918 հազ դրամ (մուո 23 հազար դոլար)։ Նրա՝ 2012թ. հոկտեմբերի աշխատավարձը և հավելավճարը կտրուկ բարձրացեյ են՝ կազմելով 5 մլն 216 հազ. դրամ։ Իսկ երբ հղիության ու ծննդաբերության նպաստը ստացել-վերջացել է, հետծննդյան արձակուրդի ամիսներին ստացել է՝ ապրիլին՝ 2 մլն. 400 հազ դրամ, մայիսին՝ 1 մլն 380 հազ դրամ, հունիսին՝ 1 մլն 500 հազ դրամ աշխատավարձ և հավելավճարներ՝ նկատեցիք՝ ինչպես է «գահավիժել» աշխատավարձը։
Հոկտեմբերի 5-ին Ստեփանավանում երկու անձի՝ Ա.Կռոյանի և Ռ.Մանուկյանի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ է ներգրավվել առերևույթ հանցագործություն կատարած անձը։
«Գաղտնիության հարց չկար։ Ճիշտն ասած, ես չէի ուզում գնալ, բայց քննիչն ասաց դա քննչական գործողություն է էս պահանջ, դրա համար էլ գնացի»։
«Փորձը ցույց է տալիս, որ այդ կենտրոններով անցած անչափահասների 86 տոկոսը հաջողությամբ վերինտեգրվել է հասարակություն և այլևս խախտումներ չի արել: Մենք, ճանաչելով և ընդունելով այն փաստը, որ գործ ունենք զարգացող երկրի հետ, պատրաստ ենք նաև ոչ միայն օժանդակություն տրամադրել, այլև ձեր փորձը տարածել այլ երկրներում»:
«Մշտական բնակության մեկնողների հոսքը մոտավորապես կազմում է այս 30.000-ի կեսը, մյուս կեսը՝ ոչ սեզոնային աշխատանքային միգրանտներն են, որոնց ես անվանում եմ տևական աշխատանքային միգրանտներ, որոնք մեկ տարուց ավել ժամանակով բացակայում են երկրից»,- ասաց նա:
Շրջանառության հարկը կամ հաստատագրված վճարումը բնույթով նույնանման հարկեր են: Խնդիրն այն է, որ փոքր բիզնեսի շրջանառությունը կարելի է ֆիքսել նույն ՀԴՄ-ով:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 11.46-ին ահազանգ է ստացվել, որ Մարալիկ-Գյումրի ավտոճանապարհին` Ռուբլյովկա ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ զոհ և մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեյրան Օհանյանը այսօր 1in.am-ի հետ զրույցում անդրադարձել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախագահ դառնալու ցանկության և եռյակի իշխանափոխության պահանջի մասին:
Ծառուկյանի հետ են եղել նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը: Թե ինչ են քննարկել կողմերը, «Ժողովուրդ»-ին չհաջողվեց ճշտել:
«Դա միջին, ավելի կոնկրետ՝ ստանդարտ գին է նման հարցազրույցեերի համար։ Թերթին անգամ հետաքրքիր չէ, թե ով է հարցազրույց տվողը։ Գումա րը վճարում են, հարցազրույցն ՝ էլ տպագրվում է»:
Կոնգրեսի գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանից հետաքրքրվեցինք, թե հատկապես ո՞ր է ուղղությամբ է շարժվելու երթը:
Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Ժառանգություն կուսակցությունը եւ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն են տարածել՝ տալով ՀՀ իշխանություններին առաջադրած 12 կետերի կատարման գնահատականը:
Հիշեցնենք, որ Զարզանդ Նիկողոսյանը 2013թ. հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի Գորիսի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով մեղադրյալ է եղել, այնուհետև նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. նախաքննական մարմինը գտել էր, որ նրա գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին:
Դեպքի առթիվ 2014 թվականի հուլիսի 7-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության շրջանակներում նախատեսված միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացնելու և տոնակատարության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ տրանսպորտային միջոցների երթևեկությունը դադարեցվելու են հետևյալ փողոցներում:
Պարզվել է, որ տղամարդը Ալեքսանդր Սինյավսկին է, ով ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր` որպես անհայտ կորած։
Ադրբեջանական գերությունից սեպտեմբերի 25-ին վերադարձած. Նոյեմբերյան քաղաքի 53-ամյա բնակիչ Սարգիս Անանյանը ֆինանսական հնարավորություն չունի Երեւան մեկնելու, այնտեղ արյան հետազոտության ենթարկվելու:
Հայաստանում հաշվառված է գրեթե 46.000 մարդ, որոնցից մոտավորապես 10.000-ի մոտ առկա են շիզոֆրենիա և շիզոտիպիկ խանգարումներ: 46.000-ից հաշմանդամ է գրեթե 20.000-ը:
Գյումրու ոստիկանության տվյալներով, կախվածը նույն շենքի բնակիչ՝ 1987թ-ին ծնված Վաչագան Երվանդի Հարությունյանն է, ում դին հայտնաբերել են հարևանները:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 22.42-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երևանյան 22 հասցեում գտնվող չգործող հյուրանոցի 3-րդ հարկի սենյակներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 00.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 10-ին սպասվող հանրահավաքին ընդառաջ, եռյակը ցանկացել է Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի թատրոնի բակում տեղադրել բեմահարթակ եւ անհրաժեշտ բոլոր պարագաները, սակայն ոստիկանության ներկայացուցիչները արգելել էին նրանց տեղադրել բեմահարթակը, քանի որ վերջիններս հայտարարագրում չէին նշել այդ մասին:
Ժամը 23.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Արագածոտնի մարզի Ապարանի հիվանդանոց են տեղափոխվել Ապարանի Մարշալ Բաղրամյան փողոցի բնակիչներ Է. Հ.-ն (ծնվ. 1966 թ.) և Ն. Հ.-ն (ծնվ. 2012 թ.):
AdMe.ru –ն ներկայացրել է հայտնի անձանց բացառիկ լուսանկարներ, որոնք երբեւէ չեն հայտնվել ամսագրերի էջերին եւ բացահայտում են նրանց կյանքի հետաքրքիր մանրամասներ:
«Մեր ամբողջ այս համագործակցության ընթացքում երբևէ այդպիսի հարց չենք քննարկել», – մասնավորապես, ասաց Մանուկյանը` պատասխանելով հարցին, թե տեղյա՞կ էին արդյոք Գագիկ Ծառուկյանի՝ իր թեկնածությունը նախագահական ընտրություններում առաջադրելուորոշմանը:
Գորբաչովը գործակալության հետ զրույցում անձամբ է հաստատել այդ փաստը. «Այո, ինձ հոսպիտալացրել են, բայց դուք իմ բնավորությունը գիտեք, ես պայքարի եմ տրամադրված»:
Նևրոզներն առաջանում են երեք հիմնական պատճառներից` ներանձնական կապերի խզում, սոցիալական կամ սեքսուալ խնդիրներ: Դեղորայքային բուժումը շատ քիչ տեղ է գրավում: Կարևորը հոգեբանական մոտեցումն է: Հիվանդությունն ունի իրական պատճառներ, որից սկսվել է այն, ունի պատճառներին նպաստող գործոններ, որոնք գալիս են մանկությունից: Կամ պետք է փոխել պատճառը, կամ, եթե դա հնարավոր չէ, ապա փոխել հիվանդի վերաբերմունքն այդ պատճառի նկատմամբ:
«Մեկ տարի աշխատելուց հետո «Սուպեր մամա» ֆիլմը հանձնեցինք հանդիսատեսի դատին։ Ֆիլմի ընթացքում մարդիկ լիաթոք ծիծաղեցին, իսկ վերջում հուզվեցին այն աստիճան, որ շատերը չէին կարողանում թաքցնել իրենց արցունքները»։
Գնային այսպիսի փոփոխությունը եղանակների ցրտելու հետ բնակիչներին ֆինանսական լուրջ խնդրի առջև է կանգնեցրել։ա
Ցանկացած ընտանիքում վեճերն ու կոնֆլիկտներն անխուսափելի են, եթե չկան վեճեր, նշանակում է` ընտանիքում տիրում են սառը պաշտոնական հարաբերություններ: Ընտանեկան վեճերն իրենց բնույթով կարող են լինել պերմանենտ (անընդհատ):