Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Աբրամ Բախչագուլյանը. «Ժողովուրդ»

«Երեկ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվեց ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Բախչագուլյանի պաշտոնկությունը երկու պատճառ ունի. նախ՝ վերջերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վատ աշխատելու համար Բախչագուլյանին երկու անգամ բանավոր նկատողություն էր արել, քանի որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ՀՀ վարչապետի մոտ մշտապես դժգոհել է նրա վատ աշխատելաոճից:

Եվ երկրորդ պատճառն այն է, որ ՍԱՊԾ նախկին պետը բոլոր տնտեսվարողներին պարտադրել է դե ֆալտո իրեն պատկանող «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիայում փորձաքննություն անցկացնել»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս