Հայաստանի Կոմպոզիտորների Միության շենքի ստեղծման պատմությունը. composers.am
composers.am-ը գրում է. Արդեն կես դարից ավելի է, որ Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի վրա իր “հզոր կեցվածքով” ու գեղեցկությամբ վեր է խոյանում Հայաստանի Կոմպոզիտորների Միության տունը:
Հենց սկզբից որոշվել էր կառուցել այնպիսի շինություն, որը կունենար նաև բնակելի մաս: Իսկ վայրն ընտրվեց Դեմիրճյան փողոցի այն հատվածը, որի հակառակ կողմից արդեն “կբացվեր” Երևանի ամենաերկար փողոցներից մեկը՝ Պուշկինի փողոցը: Ի դեպ, շենքն իր յուրօրինակությամբ կառուցվեց այնպես, որ նրա երկու կողմերն էլ ունենան իրենց առանձնահատկությունները.դրանով իսկ փայլեց ճարտարապետը՝ Աշոտ Ղազարյանը:
Շենքի նախագծումն իրականացվեց Միության 4-րդ նախագահի՝ ՍՍՀՄ Ժող. արտիստ Գրիգոր Եղիազարյանի օրոք, իսկ ահա այն ավարտին հասցվեց արդեն Միության հաջորդ նախագահի՝ ՍՍՀՄ Ժողովրդական արտիստ Ղազարոս Սարյանի օրոք. մարդ, ում առաջարկով էլ Միության դահլիճի պատին հավերջացավ “Հայաստան” պաննոն իր հոր՝ Մարտիրոս Սարյանի շնորհիվ:
Կոնկրետ շենքի շինարարությունը սկսվել է 1955 թվականի մարտի 5-ին, ինչի մասին էլ վկայում է պահպանված լուսանկարը (նյութի գլխ. լուսանկարը): Մեկ տարուց մի փոքր ավելի պահանջվեց շենքի կառուցման համար. այն շահագործման հանձնվեց 1956 թվականին:՛
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում