«2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով հետաձգված խորհրդարանական լսումները տեղի կունենան հունվարի 22-ին:
Գյումրիյում տեղի ունեցած ողբերգական դեպքերը բոլորիս համար առիթ հանդիսացան, որպեսզի մենք վերհիշենք այդ քաղաքում տեղակայված ՌԴ ՊՆ 102-րդ ռազմաբազայի ծառայողների կողմից կատարված մահացու ելքով այլ դեպքերը:
«Մալախովի հրավերը ընդունել է աշխարհահռչակ մանկաբույժ Ռոշալը, որը, սակայն, տեղեկանալով փոքրիկի մահվան մասին, առաջինն է հրաժարվել մասնակցել շոուին՝ ասելով, որ դա իր համար անձնական ողբերգություն է, և ինքը հրաժարվում է երեւալ էկրաններին։ Հավելենք նաեւ, որ Ռոշալը շուրջ մեկ շաբաթ կապի մեջ է եղել փոքրիկի կյանքը փրկել ցանկացող բժիշկների հետ, ավելին՝ որոշ դեղամիջոցներ հենց ինքն է Մոսկվայից ուղարկել Հայաստան»։
6 ամսական Սերյոժային կհուղարկավորեն Շիրակի գերեզմանատանը՝ քրոջ, ծնողների, հորաքրոջ եւ տատիկ, պապիկի կողքին:
Հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն և անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների:
Փոքրիկ հատված տղաների կյանքից ովքեր թշնամուց ընդամենը 60 մետրի վրա են անցկացնում իրենց գիշերները որպեսզի մենք այստեղ խաղաղ, քնենք, ապրենք, սովորենք, երեխաներ դաստիարակենք, ով վաղը նրանց կփոխարինի պարտականության զգացումով և հպարտությամբ…
Հունվարի 20-ի ժամը 09.00-ից մեկ մարտական հաշվարկ Սոթք-Քարվաճառ հատվածում իրականացրել է հերթապահություն:
Ամանորի նախաշեմին Գոռին ախտորոշեցին գլխուղեղի ուռուցք, որի հետևանքով փոքրիկը հիմա էլ չի կարողանում քայլել:
«Արաքսյայի ընտանիքը մեզ մոտ է ապրում, բազմազավակ ընտանիք է: Արաքսյան 3 եղբայր ունի, ամենափոքրը 8-րդ դասարանում է սովորում: Արաքսյան երկվորյակ քույր էլ ունի, որն ամուսնացել է եւ բնակվում է Հունաստանում, բայց այս դեպքից հետո Հայաստան է եկել»:
Դեպքեր, բացահայտումներ, վիճակագրություն: Հունվար, 1-ին տասնօրյակ:
Առաջին հերթին այն հանգամանքը, որ այդ զինվորին ձերբակալելուց հետո տեղափոխեցին ռուսական ռազմաբազա և չտվեցին մեր իրավապահ մարմիններին, չնայած բոլորիս համար տրամաբանական էր թվում, որ եթե մեր երկրի տարածքում է կատարվել հանցագործությունը, ապա գործը պետք է վարի հայկական կողմը: Մարդիկ միանգամից հիշեցին հայ վարորդին, որին կնոջ խալաթ հագցրած բերել էին դատարան, հիշեցին ռուսների կողմից զենքի վաճառքը Ադրբեջանին, և այդ ամենը տպավորություն էր թողնում, որ մենք Ռուսաստանին ընդունում ենք որպես դաշնակից, բայց նա արհամարհանքով է վերաբերվում մեր իրավունքներին ու զգացմունքներին:
Եղվարդի մանկապարտեզը դեռ չի աշխատում, թեև նախատեսված էր, որ այն պետք է իր դռները բացեր երեկ` հունվարի 19-ին:
Քանի որ նա Ռուսաստանի քաղաքացի է, ապա բնական է, որ դրանք ռուսաստանյան օրենքներն են, կլինի ռուսաստանյան դատավարություն, բայց պետք է նշել, որ այս օրերին Գյումրիում աշխատում է Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավարը և նախագահի հանձնարարությամբ նա աշխատում է հայ քննիչների հետ համատեղ, նրանք մասնակցում են քննչական գործողություններին, և այդ պատճառով քննությունն ընթանում է համատեղ: Սակայն կլինի ռուսաստանյան դատավարություն և այս պարագայում Ռուսաստանի օրենսդրությունը նման հրեշավոր հանցագործությունների նկատմամբ բացարձակ անգութ է:
«Հեքիաթ չի, էլի, մտնես մեկի տունը, բոլորին կոտորես անտեղի: Որ ի՞նչ, սրա անունն ի՞նչ դնել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասել է անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանը` խոսելով Գյումրիում կատարված սպանդի մասին:
2014 թվականին Ալավերդի քաղաքին հատկացված բնապահպանական մասհանումները կազմել են 120 մլն դրամ: Այս գումարի 30 տոկոսն ուղղվել է առաղջապահական ծրագրերի իրականացմանը:
Դրամապահոցից 34 միլիոն 500 հազար դրամ, 30 հազար դոլար և 4.500 եվրո հափշտակողը բանկի աշխատակիցն էր:
Ընտանիքի հայրը՝ Գագիկ Հովհաննիսյանը, դեռ մարտի դաշտում էր ուխտել 12 արու զավակ ունենալ՝ ի հիշատակ պատերազմում զոհված իր 12 մարտական ընկերների: Տղաներն առայժմ 7 են, ում անվանակոչել է իր զինակից ընկերների անուններով: Ծնողները նշում են, որ հպարտություն է 12 զավակ ունենալը, սակայն նրանց պահել-մեծացնելը հեշտ չէ, ուստի ցանկանում են, որպեսզի բազմազավակ ընտանիքները համապատասխան կարգավիճակ ստանան՝ դրանից բխող արտոնություններով։
Ծեծկռտուք և 1.000 դոլարի հափշտակություն գիշերային ակումբի մոտ:
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա հունվարի 22-ին, որի ժամանակ Արմեն Շահնազարյանին կնշանակեն ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գեորգոս Կասուլիդիսը (նստավայրը՝ Մոսկվա):
«Նա բարձր մակարդակի հրամանատար է և իր նշանակումից հետո ամրապնդել է բազան՝ ուժեղացրել է կարգապահությունը, մարտական պատրաստավածությունը: Մեզ հետ համագործակցությունը շատ լավ է իրականացվում: Ամեն հրամանատար իր ենթակաների համար, իհա´րկե, պատասխանատվություն կրում է՝ անկախ ամեն ինչից, բայց չեմ կարծում՝ հրամանատարը այս ամենի հիմնական մեղավորն է, հատկապես՝ հաշվի առնելով, որ Պերմյակովը շատ կարճ ժամանակ է, որ ծառայում է իր կողմից ղեկավարվող ռազմաբազայում»:
Նա ցավակցել է գյումրեցիներին և հայ ժողովրդին՝ ասելով, որ սա ոչ միայն գյումրեցիների, այլ ողջ հայ ժողովրդի վիշտն է: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ պետք է ձեռնարկվեն այնպիսի քայլեր, որպեսզի նման միջադեպեր այլևս չկրկվեն:
2014թ.-ին ուժի մեջ մտավ Գործընկերության և համագործակցության համաձայնագրի արձանագրությունը, որը հնարավորություն տվեց Հայաստանին՝ մասնակցելու ԵՄ ծրագրերի լայն շրջանակի և համագործակցելու ԵՄ գործակալությունների հետ։
Բնակարաններից մեկի հյուրասենյակում հայտնաբերել է ներարկիչ` դեղին հեղուկով, 2 դատարկ ներարկիչ, ասեղներ, օգտագործված բամբակ, իսկ նույն բնակարանի բնակիչ, 1983 թ. ծնված Էրիկ Ե.-ն խոհանոցից ներկայացրել է լիմոնի աղ, պլաստմասե 2 շշերի մեջ լցված բենզին, պլաստմասե դատարկ շիշ, ափսե, բամբակ և «Լիդոկային» դեղամիջոցի դատարկ սրվակ:
Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի կողմից ձևավորված համապատասխան հանձնաժողովը զբաղվում է Ավետիսյանների ընտանիքի վերջին անդամի՝ 6 ամսական Սերյոժայի հուղարկավորության անհրաժեշտ միջոցառումների կազմակերպմամբ:
Հունվարի 19-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Մալաթիայի և Կապանի բաժինների ծառայողները Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկում հայտնաբերել են 1988 թ. ծնված Վահան Ա.-ին:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 19-ին, ժամը 11.30-ին, բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Մանուկ Դ.-ն:
Գյումրիի ռուսական թաղամասի ռուս բնակիչները շփոթված են.