Բաժիններ՝

Գալկինը շատ անկեղծ էր, իսկ Ալեգրովան պահանջել է զուտ հայկական-տնական, հայուհու ձեռքով պատրաստված ուտեստներ

Ամիսներ առաջ Երևանում տեղի էր ունեցել ռուս հումորիստ Մաքսիմ Գալկինի համերգը, որը հանդիսատեսի բուռն արձագանքին արժանացավ:

Գարնանը՝ մարտի 6-ին, տեղի կունենա երգչուհի Իրինա Ալեգրովայի «На Бис» համերգային շոու-ծրագիրը: Համերգային երկու ծրագրերի կազմակերպիչը «Forpostart prodaction» ընկերության հիմնադիր, պրոդյուսեր Զառա Մխեյանն է:

Մաքսիմ Գալկինը համերգային ծրագրի ընթացքում անակնկալ մատուցելով հայ հանդիսատեսին՝ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» ստեղծագործությունից մի հատված արտասանեց և կատարեց «Երևանի սիրուն աղջիկ» երգը: Անակնկալը պատրաստելուն Գալկինին օգնել էին նրա մոսկովյան հայ ընկերները: Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ՝ անդրադառնալով Գալկինի այդ կատարումներին, գրել էին, թե ի՞նչ գործ ունի Գալկինը Չարենցի հետ, որ արտասանելից էլ տեղ-տեղ սխալվում է: Զառա Մխեյանն անդրադառնալով նման կարծիք հրապարակողներին, 168.am-ի հետ զրույցում ասել է.

«Բոլոր այդ լրատվամիջոցների ներկայացուցիչներին ուզում եմ ասել միայն, որ իրենք այդպիսի հրապարակումներով, արձագանքներով՝ ոչ պրոֆեսիոնալ են վարվել՝ արտիստին նման որակներ տալով: Եթե փոքր-ինչ պրոֆեսիոնալիզմ ունենային, գոնե կիմանային, որ յուրաքանչյուր պրոֆեսիոնալ արտիստ ամեն անգամ բեմ բարձրանալով՝ հուզվում է: Հատկապես, երբ նա որոշում է ծրագրից դուրս անակնկալ մատուցել տվյալ ազգի հանդիսատեսին: Սակայն նշեմ, որ ընդհանուր առմամբ հանդիսատեսի կարծիքներն ու գնահատականները շատ դրական էին: Ի դեպ, երբ մինչ համերգը Գալկինը զրուցել էր մոսկվայաբնակ իր հայ ընկերների հետ՝ ասելով, որ ուզում է անակնկալ մատուցել հայ հանդիսատեսին ՝ հայերեն ասմունքելով, սկզբում նրան առաջարկել էին Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը: Սակայն Գալկինն այնքան անկեղծ և հանդիսատեսին հարգող արտիստ է, որ լսելով բանաստեղծության թարգմանությունը՝ անմիջապես խոստովանել է, որ այդպես անկեղծ չի լինի, չէ՞ որ նա հայ չէ, և սուտ կլինի, եթե բեմից ասի Սահյանի այդ խոսքերը ՝ «Հայաստան ասելիս՝ ծնկներս ծալվում են»: Գալկինն ասել է, որ այդ խոսքերն անկեղծ են հնչում հենց հայի շուրթերից»:

Կարդացեք նաև

Պրոդյուսերը բացել է նաև Իրինա Ալեգրովայի rider-ի՝ կազմակերպչական, տեխնիկական, անձնական պահանջների մասին թեման, որոնք, որպես կանոն, պրոդյուսերներին ներկայացնում են բոլոր արտիստները: Հայկական արմատներով Ալեգրովան, տեխնիկականից բացի, զուտ հայկական մեկ պահանջ է ունեցել:

«Երգչուհու ռայդերում չկա ոչ մի կամակորություն, բացի մի կետից, որ ես չեմ համարում կամակորություն, այլ նրա հայ լինելու հերթական դրսևորումն է զուտ: Երգչուհու ռայդերում գրված է, որ նա ուզում է, որպեսզի սնունդը բաղկացած լինի զուտ հայկական-տնական ուտեստներից՝ հայուհու ձեռքով տանը պատրաստված: Ի դեպ, նա ինքն արտակարգ պատրաստում է, սիրում է համեղ ուտեստներ եփել և խմորեղեն թխել»,- ասել է Զառա Մխեյանը:

Մ. Գալկինի երգի կատարումը՝ այստեղ.
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս