
Երգիչ Թաթուլ Ավոյանը Հայաստան չի վերադառնա (լուսանկարներ). Armlur.am

Երգիչ Թաթուլ Ավոյանը, տևական ժամանակ է, գտնվում է ԱՄՆ-ում: Armlur.am-ի հետ զրույցում երգիչն ասաց, որ մշտական բնակություն է հաստատելու այնտեղ:
«Հիմա ընտանիքով ԱՄՆ-ում ենք գտնվում: Կարծում եմ, որ մշտական բնակություն կհաստատենք այստեղ: Բնակվում ենք Լոս Անջելեսում, որտեղ ես զբաղվում եմ իմ սիրած գործով՝ երգում եմ»,- ասել է Թաթուլ Ավոյանը: