«Արդյոք մինչ դատը այդ վիժվածքը ողջ կմնա՞, վստահ չեմ». Մարիամ Մերաբովա. 1in.am
Գյումրիի ողբերգությունը չի տեղավորվում գլխումս: Չեմ կարող հասկանալ, թե ինչ կարող էր լինել մարդկային բանականության հետ, որ այդպես գազանաբար, վախկոտի պես սպաներ քնած վիճակում գտնվող մի ամբողջ ընտանիքի, ներառյալ երեխաներին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Գյումրիի ողբերգական իրադարձություններին՝ ցավով ասել է ռուսաստանաբնակ հայազգի երգչուհի, «Միրայֆ» խմբի մենակատար Մարիամ Մերաբովան:
«Ես վստահ եմ, որ ինչ էլ որ լինի, ինչ ենթադրություններ էլ որ լինեն, հայերը ոչ մի դեպքում չպետք է տրվեն ազգայնականների սադրանքներին, եթե մենք չենք ցանկանում մեզ մոտ տեսնել ուկրաինական իրավիճակ: Հուսով եմ՝ մեր հնագույն երկիրը նաև իմաստուն է ու կկարողանա խուսափել Ռուսաստանի հետ կոնֆլիկտից»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է ռուսական կողմի՝ մարդասպան Վալերի Պերմյակովին հայկական կողմին չհանձնելու ու ՌԴ օրենքներով մարդասպանին դատելու ցանկությանը, երգչուհին ասաց, որ «դատական համակարգը երկուսի մոտ էլ փաստացի նույնն է»:
«Իսկ թե մինչ դատը այդ վիժվածքը ողջ կմնա՞, վստահ չեմ: Բայց նա պետք է ապրի: Ենթադրում եմ՝ արժանապատիվ հետաքննության երաշխավոր հանդես եկավ Պուտինը»,- ասել է երգչուհին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: