Բաժիններ՝

Ի՞նչը ստիպեց Սոս Ջանիբեկյանին վերադառնալ սերիալ

ESem.am-ը պատմել է, որ օրեր առաջ USArmenia-ով սկսել է հեռարձակվել նոր «Բախտաբեր» հեռուստանովելը, որում նկարահանվում է նաև դերասան Սոս Ջանիբեկյանը:

ESem.am-ի զրույցում Սոսը նշեց, որ հեռուստանովելում նկարահանվելու առաջարկն ընդունել է մի քանի դրդապատճառով:

«Նախ առաջարկը գրավեց ինձ, քանի որ այս շրջանում գրաֆիկս ազատ էր: Ունեի մեկ այլ ֆիլմի առաջարկ, որը դրսում էր լինելու, բայց ինչ-ինչ պատճառներով պետք է մնայի Հայաստանում,-ասաց դերասանը և շարունակեց,- Մինչ առաջարկն ընդունելն ուսումնասիրել եմ ամբողջ անձնակազմը, խոսել եմ ռեժիսոր Վահե Սահյանի հետ, ում հետ աշխատել էի«Կյանքի գինը», «Վերադարձ» սերիալներում: Առաջարկը խոստումնալից էր, հասկացա, որ որակ կլինի: Իհարկե, 100 տոկոսով չեմ կարող գուշակել, հնարավոր է՝ սխալվեմ կամ բացթողում լինի»:

Դերասանի խոսքով` չի սիրում շատ պարապ մնալ: «Պարապությունն ինձ համար ամենանտանելի բանն է: Ամեն վատ բան աշխարհում գալիս է պարապությունից. տանել չեմ կարողանում դա: Մինչ այս նկարահանվում էի գեղարվեստական, ռուսական ֆիլմերում, ներկայացման մեջ էի զբաղված, իսկ այժմյան կարճատև պարապ ամիսներս որոշեցի նկարահանվել սերիալում»,-շեշտեց նա:

ESem.am-ի հարցին՝ արդյոք դերասանը առաջարկն ընդունել է նաև այն պատճառով, որ հնարավոր է՝ նկարահանումներ լինեն նաև ԱՄՆ-ում, Սոսը պատասխանեց. «Այո, իհարկե: Ես սիրում եմ շրջագայել և նույնքան սիրում եմ այն, երբ դա աշխատանքային բնույթ է կրում»:

Ըստ Սոսի՝ ինքը միշտ էլ քննադատաբար է մոտենում հեռուստասերիալներին: «Գուցե ոմանք մտածեն, թե ինչո՞ւ գեղարվեստական ֆիլմերից հետո կրկին գնացի սերիալ, բայց ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, որովհետև կարևորը որակն է. զբաղվում եմ իմ սիրած գործով, վաստակում եմ գումար, միշտ «ֆորմայի» մեջ եմ և ապրում եմ դերասանի կյանքով: Ավելացնեմ, որ լավ հեռուստասերիալը վատ նեկայացումից և վատ գեղարվեստական ֆիլմից լավ է: Էնպես չէ, որ եթե հեռուստասերիալ է, ուրեմն վատն է, որովհետև վատը ֆորմատով չի որոշվում»,-ասաց Սոսը և նկատեց, որ գոհ է նաև վարձատրությունից: «Ֆինանսական մասը ինձ համար երբեք մեծ դեր չի ունեցել:

Ինձ համար առաջինը որակն է, դերը, սցենարը, կինոն, գեղարվեստական մասը, հետո միայն ֆինանսականը: Ինձ գրավեց նաև Անահիտ Մխիթարյանի սցենարը, դրա ոճը: Այս սցենարում չկան անհավատալի բաներ. ամեն ինչ արդիական է. սցենարիստը գրել է հասարակ, պարզ ու ներկայացրել ժողովրդի կյանքը»,-ավելացրեց դերասանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս