11 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

23:32 11.03.2015 | Աշխարհահռչակ դաշնակահար Կլայդերմանը ժամանեց Հայաստան. news.am

«Ես շատ երջանիկ եմ, քանի որ 35 տարվա կարիերայից հետո առաջին անգամ այցելելու եմ այս երկիր: Ես շատ քիչ տեղեկություններ ունեմ Հայաստանի մասին, շատ ուրախ եմ, որ երեք օր այստեղ եմ լինելու, հուսով եմ՝ առիթ կունենամ ավելի շատ բան իմանալու: Բացի այդ՝ Փարիզում ունեմ մի քանի հայ ընկերներ, լավ երաժիշտներ, ահա թե ինչու ես շատ ուրախ եմ, որ վերջապես կբացահայտեմ ձեր գեղեցիկ երկիրը»:

22:10 11.03.2015 | Ինքնասպանություն գործած 20-ամյա երիտասարդը հոգևոր ճեմարանի սան էր. «Փաստինֆո»

Հայաստանում, շուրջ 1 ամիս առաջ պարզվել էր, որ նա անբուժելի հիվանդություն ունի` գլխուղեղի ուռուցք:

21:50 11.03.2015 | Թմրամիջոց` հացի միջից

Մարտի 10-ին, ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Վ.-ի անվամբ քաղաքացի Ա. Մ.-ի բերած հանձնուքում հացի միջից հայտնաբերել և առգրավել են «B 8» գրառմամբ մեկ հաբ:

21:28 11.03.2015 | Ավարտվեց «Արաբկիր» ԲԿ-ում մահացած Էլեն Փարսադանյանի գործի քննությունը

2015 թ. մարտի 11-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Ա. Խաչատրյանի, շարունակվեց «Արաբկիր» բժշկական կենտրոնում 2014 թ. սեպտեմբերի 4-ին մահացած մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը:

21:28 11.03.2015 | Վլադիմիր Գասպարյանը տարածքային բաժինների պետեր է նշանակել. shamshyan.com

Այսօր՝ մարտի 11-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:

20:50 11.03.2015 | 10 միլիոն դրամի մաքսանենգ ձկնկիթ ՝ Ղազախստանից

Երեւանի բնակիչ,1970թ. ծնված Կարեն Մեսրոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նպատակ ունենալով Ղազախստանից ձեռք բերված 15 կգ 180 գրամ ընդհանուր քաշով ձկնկիթն առանց մաքսային ձեւակերպումների տեղափոխել Հայաստանի Հանրապետություն, 2014թ. դեկտեմբերի 9-ին Ղազախստանի Հանրապետության քաղաքացի Միրզաբեկ Միրոնովի հետ:

20:30 11.03.2015 | Պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց լիազորությունները և կեղծել դատավարական փաստաթղթեր

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված հաղորդման քննարկմամբ տեղեկություններ են ձեռք բերվել, որ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ոստիկանության աշխատակիցները մեղադրյալ Գևորգ Մ.-ի դեմ ցուցմունքներ կորզելու նպատակով սպառնալիքներ և ճնշումներ են գործադրել վկա Գայանե Խ.-ի նկատմամբ, իսկ հետագայում վերջինիս մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության ընթացքում քննիչն արձանագրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

19:30 11.03.2015 | Ոսկեպարի զուլալ ջրերը հոսում են Ադրբեջան

Սահմանամերձ Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը ասում է, որ գյուղից 9 կմ վերեւ գտնվող ջրերը Ոսկեպար տեղափոխելու դեպքում լիովին կլուծվի բնակիչների խմելու ջրի խնդիրը:

19:10 11.03.2015 | Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մարտի 10-ին, ժամը 13.00-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյանց պողոտայի թիվ 2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 76-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

19:05 11.03.2015 | «100 LIVES» նախաձեռնության նյույորքյան մեկնարկն ակտիվորեն լուսաբանվել է միջազգային մամուլում

«100 LIVES» («100 Կյանք») նախաձեռնության նյույորքյան մեկնարկն ակտիվորեն լուսաբանել է նաեւ միջազգային մամուլը: Բրիտանական «The Economist» պարբերականը «A new way to commemorate» (Հիշատակման նոր ճանապարհ) հրապարակման մեջ նշում է, որ հայկական սփյուռքի առաջատար գործիչները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին հոլիվուդյան աստղերի եւ իրավապաշտպանների հետ համատեղ հիմնել են ամենամյա մրցանակ, որը կշնորհվի նրանց, ովքեր հանուն մյուսների փրկության վտանգում են սեփական կյանքը:

18:31 11.03.2015 | Ինքնասպան եղած 11-ամյա աղջիկը վերջին օրերին դպրոց չէր գնում. նոր մանրամասներ. armlur.am

Երբեք որևէ մեկի հետ չէր կռվի, բոլորի կողմից սիրված, հարգված երեխա էր: Տարօրինակ բաներ չենք նկատել վերջին շրջանում նրա մոտ: Անգամ մտածում էինք, որ հնարավոր է` ինչ-որ կրոնական կառույցի անդամ լիներ, դրա ազդեցության տակ նման քայլի դիմեր, բայց դա էլ բացառեցինք, քանի որ գյուղում նմանատիպ կազմակերպություն միայն մի հատ կա, այն էլ այդպիսի սադիստական բաներ չի քարոզում:

18:10 11.03.2015 | Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպքից բացահատվել է 4-ը:

17:48 11.03.2015 | Հակոբ Հակոբյանի դինամիկ հսկողությունը հնարավոր է իրականացնել «Նուբարաշեն» ՔԿՀ բժշկական սպասարկման բաժնի կողմից

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Հակոբ Հակոբյանի պաշտպան Կարեն Սարդարյանը վերջինիս առողջական խնդիրների վերաբերյալ դիմել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին:

17:35 11.03.2015 | Միջազգայնացումը Հայաստանի կրթական առաջնահերթություններից է. Ա. Աշոտյան

«Կրթական համակարգի հիմքում ի սկզբանե դրել ենք երեք կարևոր գործոն. առաջին՝ ազգային դպրոց և ազգային կրթակարգ, երկրորդ՝ Խորհրդային Հայաստանի կրթագիտական ավանդույթների պահպանում և ժամանակի պահանջներին համահունչ կրթական համակարգի կառուցում, կրթության միջազգայնացում, առանց որի հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից և մրցունակ կրթական համակարգ: Միջազգայնացման շնորհիվ մենք այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանը դարձել է եվրոպական կրթական տարածքի մաս»,- նշել է Ա. Աշոտյանը:

17:30 11.03.2015 | Քաղաքացին ներկայացել է որպես թաղապետարանի աշխատակից ու գողացել 7 մլն դրամանոց հնաոճ շաքարամանը

Փետրվարի 26-ին ոստիկանության Կենտրոնականի բաժին էր դիմել Երևան քաղաքի Կենտրոն համայնքի բնակչուհի Հ.-ն և հայտնել, որ նախորդ օրը իր բնակարան է այցելել մի տղամարդ, ներկայացել որպես թաղապետարանի աշխատակից, և նրա հեռանալուց հետո հայտնաբերել է, որ բնակարանից անհետացել է մեծ արժեք ներկայացնող հնաոճ շաքարամանը:

17:18 11.03.2015 | Նոր մանրամասներ` Էջմիածնի ավազակային հարձակման դեպքից

Մարտի 11-ին, ժամը 12.05–ին, Էջմիածին քաղաքում գտնվող բանկերից մեկի մասնաճյուղի պահպանություն իրականացնող ոստիկանից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ վայրկյաններ առաջ ատրճանակով զինված մի քաղաքացի զենքի սպառնալիքով փորձել է բանկի աշխատակցուհիներից մեկից գումար հափշտակել:

17:01 11.03.2015 | Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Քուվեյթի ԱԺ նախագահ Մարզուք Ալ-Ղանիմին

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Քուվեյթի միջև քաղաքական երկխոսության մակարդակը: Փոխադարձաբար կարևորվել է միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը, տնտեսական համագործակցության ակտիվացումը, այլ ոլորտներում կապերի ընդլայնումը:

16:52 11.03.2015 | Մեկ օր ջուր չի լինելու. ջուր հավաքեք

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 13-ին ժամը 9.00-ից մինչև մարտի 14-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի` 5-րդ, 8-րդ զանգվածների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

16:50 11.03.2015 | Սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրով հունվար-փետրվար ամիսներին 270 կյանք է փրկվել

«Սա եզակի այն ծրագրերից է, որից օգտվում են ոչ թե սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում ներառված քաղաքացիները, այլև բացառապես նրանք ում մոտ բժիշկն ախտորոշում է կյանքին վտանգ սպառնացող սուր, ծանր ինֆարկտ»,-այսօր ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց աշխատակազմի Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը։

16:49 11.03.2015 | Էդուարդ Շարմազանովը կմեկնի Բալթյան երկրներ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Լայնե Ռանդյարվի, Լատվիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Անդրեյ Կլեմենտեւի եւ Լիտվայի Հանրապետության խորհրդարանի Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար Դանգուտե Միկուտենեի հրավերներով մարտի 11-17-ը պաշտոնական այցով կմեկնի Բալթյան երկրներ:

16:38 11.03.2015 | Ինչու է Թագուհին մասնակցում Գալիպոլիի «տոնակատարությանը». ԵՀՄՖ-ն Մեծ Բրիտանիայից պարզաբանում է ստացել

Այս տարի Գալիպոլիի ճակատամարտի և հայկական ջարդի հիշատակման արարողությունները տեղի են ունենալու նույն օրը: Մեր ցանկությունն ու հույսն է, որ թե՛ Գալիպոլիում և թե՛ Երևանում սգո և անչափ կարևոր այս հիշատակման արարողությունները կօգտագործվեն հարգելու համար այն մարդկանց հիշատակը, ովքեր իրենց կյանքն էին կորցրել և նաև ցուցադրելու համար հիշելու և հաշտվելու կարևորությունը: Գալիպոլիի միջոցառումը յուրահատուկ նշանակություն ունի այն երկրների համար, ում զինծառայողները կռվել ու զոհվել են այնտեղ՝ ներառյալ Մեծ Բրիտանիայից, ուստի սպասվում է բարձր մակարդակի այց Մեծ Բրիտանիայի կողմից:

16:31 11.03.2015 | Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Քուվեյթի էմիրին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Քուվեյթի Պետության կառավարության ղեկավար Ջաբեր Մուբարաք Ալ-Համադ Ալ-Սաբահի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Քուվեյթ: Էլ-Քուվեյթի միջազգային օդանավակայանում Հովիկ Աբրահամյանին դիմավորել է այդ երկրի վարչապետ Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահը:
Պաշտոնական դիմավորման արարողությունից հետո վարչապետ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Քուվեյթի էմիրի նստավայր՝ «Բայան Փալաս», որտեղ կայացել է Հովիկ Աբրահամյանի և Քուվեյթի էմիր Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահի հանդիպումը:

16:26 11.03.2015 | Արմավիրում 11-ամյա աղջնակ է ինքնասպան եղել. armlur.am

Քիչ առաջ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում ինքնասպանություն է գործել 11-ամյա մի աղջիկ:

16:11 11.03.2015 | Արարատում ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 13-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 14-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Նոր Խարբերդ համայնքի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

16:10 11.03.2015 | Դանակահարություն` Մանկավարժական համալսարանի մոտ

Մարտի 10-ին, ժամը 14.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մեջքի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Արթուր Ա.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

15:52 11.03.2015 | Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է Ավրորա Մարդիգանյանի պատմության հայերեն թարգմանությունը

Աչքիս առջև է մայրիկիս անշնչացած մարմինը` նետված անապատ այն բանի համար, որ ինձ ավանդել էր չուրանալ Հիսուս Քրիստոսին` մեր Փրկչին: Ես տեսել եմ տանջամահ եղող հորս, ով իր փոքրիկ աղջկան պատգամել էր. «Հավատա՛ մեր Տիրոջը, թող Նրա կամքը կատարվի»: Ես տեսա հազարավոր գեղանի մայրերի սիրասուն դուստրերին, որ նահատակվեցին թուրքի մտրակի կամ դանակի հարվածներից, սովից ու ծարավից կամ էլ քշվեցին գերության, որովհետև չուրացան իրենց քրիստոնեական փառավոր հավատքը:

15:44 11.03.2015 | Անահիտի փոքրիկ սիրտն ամեն վայրկյան կարող է կանգ առնել. մայրը օգնություն է հայցում

Երեխայի սիրտն աշխատում էր 5 տոկոսով, այժմ՝ արդեն 30: Բժիշկների խոսքերով, նրա սիրտը երկրորդ հարվածին չի դիմանա:

15:39 11.03.2015 | Գիտնականներն ապացուցել են հայ ժողովրդի ծագման մասին Մովսես Խորենացու ճշմարտացիությունը. «Արմենպրես»

Նորագույն գենետիկ հետազոտություններով ապացուցվել է հայ ժողովրդի ծագման թվագրության իսկությունը, որ 5-րդ դարում տվել է պատմահայր Մովսես Խորենացին:

15:29 11.03.2015 | Մահացել է նկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Կոջոյանը

ՀՀ նկարիչների միությունից տեղեկացնում են, որ այսօր կյանքի 91-րդ տարում կյանքից հեռացել է նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Կոջոյանը:

15:24 11.03.2015 | Սերժ Սարգսյանն ընդունել է Մարշալ և Ռոբերտ Բոշ հիմնադրամների ներկայացուցիչներին

Սերժ Սարգսյանի խոսքով, դա մեր պետության համար առանձնակի կարևորություն է ստանում այս տարի, նկատի առնելով, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական շեշտադրումը հանդուրժողականության և միասնականության կոչն է միջազգային հանրությանը:

  • Page 1079 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1074
  • 1075
  • 1076
  • 1077
  • 1078
  • 1079
  • 1080
  • 1081
  • 1082
  • 1083
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Հանձնված տոն
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը