Gmail-ում տեղ ազատելու 5 միջոց. ittrend.am
ittrend.am-ը գրում է. Թվում է, թե Gmail փոստային ծառայությունում տրամադրվող 25 Գբ-ը երբեք չի սպառվի, սակայն շատ օգտագործողներ արդեն հանդիպել են այս խնդրին: Ի՞նչ անել տեղ ազատելու համար. իհարկե, հատ հատ նամակներ ջնջելը անիմաստ է ու շատ ժամանակատար: Տեղ ազատելու համար կառաջարկենք մի քանի միջոցներ, որոնք հնարավոր է՝ օգտակար լինեն:
Ջնջել անպետքական ֆայլերը
Gmail-ի որոնումը թույլ է տալիս փնտրել ֆայլերը՝ ըստ ֆորմատների: Ամենատարողունակ ֆայլերը երգերն ու տեսանյութերն են: Դրանք գտնելու համար որոնման տողում մուտքագրեք filename:mp3 կամ filename:mov և կտեսնեք այն նամակները, որոնք պարունակում են նման ֆայլեր:
Որոնում անելիս կարելի է նաև նշել «Attachments» դաշտը, և կցուցադրվեն կցված ֆայլերով բոլոր նամակները:
Տեքստի ֆորմատը
Gmail-ի նամակները կարելի է ուղարկել երկու տարբեր ֆորմատներով՝ HTML և սովորական տեքստի տեսքով (plain text): Չնայած նրան, որ HTML-ն այնքան էլ մեծ տեղ չի զբաղեցնում, բայց մեծ քանակի նամակների դեպքում տարբերությունն ակնհայտ է:
Սովորական տեքստի ռեժիմին անցնելու համար պետք է նոր նամակ բացել և սեղմել ներքևի աջ անկյունում տեղադրված սլաքին՝ ընտրելով «Plain text»:
Ջնջեք հին նամակները
older_than:2y հրահանգը կօգնի գտնել բոլոր այն նամակները, որոնք երկու տարուց ավելի հնություն ունեն: Կարող եք ըստ ցանկության փոխել վերոնշյալ թիվը: Կարելի է նաև նշել կոնկրետ ուղարկողի անուն, ով ուղարկել է շատ գովազդային նամակներ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: