Երեք հոգի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնի համար քննարկվում են երեք թեկնածուների անուններ՝ Միքայել Մելքումյան, Վահան Բաբայան, Վահե Էնֆիաջյան։
«ժոդովուրդ»–ի տեղեկություններով՝ դեռ հստակ որոշում չկա, եւ որոշվել է հարցը քննարկել ԲՀԿ խմբակցությունում՝ երեք թեկնածուների առաջադրումից հետո անցկացնելով բաց քվեարկություն։ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը երեկ այս առնչությամբ «Ժոդովուրդ»-ի հետ զրույցում ասաց.
«Ես ներողություն եմ խնդրում իմ լրագրող գործընկերներից, բայց այսուհետ որոշ ժամանակ ես լրատվամիջոցների հարցերին չեմ պատասխանելու, քանի որ ներկուսակցական լրջագույն կազմակերպչական խնդիրներ կան, ու ես բացառապես զբաղված եմ լինելու ներկուսակցական խնդիրներով»։
Կարդացեք թերթի այսօրվա համարում։