11 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

21:43 10.03.2015 | Խուզարկություններ Գյումրիում

Մարտի 9-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները մի քրեական գործի նախաքննության շրջանակներում խուզարկություն են կատարել 1981 թ. ծնված Տիգրան Ն.-ի տանն ու կից շինություններում:

21:10 10.03.2015 | Ծայրահեղ աղքատության եզրագծից անդին

Գյումրու վագոն-տնակներում և կիսակառույց շինություններում պատսպարված, գործազրկության և ծայրահեղ աղքատության մատնված ընտանիքներ յուրաքանչյուր այցից հետո թվում է, թե վերջ, այլևս հնարավոր չէ հանդիպել նախորդներից առավել ծանր պայմաններում ապրող ընտանիքների և երեխաների, սակայն ավաղ, այդպես չէ։

19:50 10.03.2015 | Հրդեհ և թունավորում Մասիսում

Մարտի 9-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մասիս քաղաքի Գործարանային փողոցի թիվ 10 հասցեում հրդեհ է:

19:36 10.03.2015 | ՀՀ արտգործնախարարը հանդիպեց Սլովենիայի Նախագահին

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Սլովենիայի Նախագահն ընդգծեց, որ Հայաստանի և Սլովենիայի միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և իր երկիրը մտադիր է շարունակել համագործակցության համակողմանի զարգացումը։

19:19 10.03.2015 | «Երրորդմասցի Լյովիկը» Նուբարաշեն էր գնացել՝ «մինչև ատամները» զինված. «Փաստինֆո»

Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է «Ֆաբառմ» տեսակի մեկ փողանի հրացան՝ իր փամփուշտներով, «Սայգա» տեսակի ինքնաձիգ՝ լիցքավորված պահունակով:

19:10 10.03.2015 | Տարեց կնոջ տնից գողություն է կատարվել

Մարտի 9-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1933 թ. ծնված Ռոզա Կ.-ի բնակարանից գումար են գողացել:

18:30 10.03.2015 | Մոսկվայում հետախուզվողը տեղափոխվել է Հայաստան

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ՌԴ Մոսկվա քաղաք գործուղման մեկնած ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության օպերատիվ խմբին է ներկայացել 1985 թ. ծնված Արթուր Հ.-ն:

18:10 10.03.2015 | Սպասվում են տեղումներ

Մարտի 11-ին, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 12-ին` երեկոյան ժամերին, 13-ին, 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ:

17:30 10.03.2015 | Դատապարտյալի հանձնուքի՝ մուրաբայի մեջ, սպիտակ, փոշենման բյուրեղներ են հայտնաբերվել

Մարտի 9-ին, ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Ն.-ին տեսակցության եկած քաղաքացուհի Կ. Վ.-ի հանձնուքից հայտնաբերել և առգրավել են մուրաբայի տարրա՝ առկա սպիտակ, փոշենման բյուրեղներով:

17:28 10.03.2015 | Ռուբեն Վարդանյան. «Պետք է զարմացնենք և կարծրատիպեր կոտրենք». mediamax.am

Նախագիծը ծնվեց իմ ընտանիքի պատմությունից: 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած դեպքերից հետո իմ պապը, ինչպես եւ շատ ուրիշ երեխաներ, որոնց ծնողները Ցեղասպանության զոհ էին դարձել, հայտնվեց որբանոցում, այնտեղ կրթություն ստացավ եւ հետագայում դարձավ հայտնի պատմաբան, Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր: Պապս քիչ բան է պատմել այն մասին, թե ինչ զրկանքներ է տարել. խորհրդային շրջանում մարդիկ ստիպված էին շատ բան թաքցնել, քանի որ օտարերկրացիների, հատկապես ամերիկացիների՝ հայ երեխաներին օգնելու մասին պատմությունները չէին խրախուսվում:

17:23 10.03.2015 | Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդները ներկա են գտնվել քրեական գործով նշանակված փորձաքննություններին

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչներն այսօր ներկա են գտնվել քրեական գործով նշանակված դատաձգաբանական, դատահետքաբանական եւ դատաքիմիական համալիր փորձաքննությանը։

17:14 10.03.2015 | Նոր մանրամասներ Նուբարաշենի բանտի ավտոկայանատեղիում տեղի ունեցած սպանություններից. shamshyan.com

Մինչ նշված վայր կժամանեին օպերատիվ խմբերը, ժամը 14:20-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ բազմաբեկորային վնասվածքներով, կենսաբանական մահ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ինքնությունը չպարզված 35-40 տարեկան 2 տղամարդ:

17:10 10.03.2015 | Գագիկ Ծառուկյան. «Որոշում է կայացվել մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերին»

Գագիկ Ծառուկյանը ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին հանձնարարել է ամենասեղմ ժամկետներում բարձր մակարդակով իրականացնել կազմակերպչական աշխատանքները՝ խաղերին հայ մարզիկների մասնակցությունը լավագույնս ապահովելու համար:

16:50 10.03.2015 | Կիրառված բռնությունների արդյունքում անձը խոստովանել է չկատարված հանցագործությունը

Արդյունքում խոստովանել է իր կողմից չկատարված գողության հանգամանքը:
Արտաշես Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

16:43 10.03.2015 | Գողություն՝ Երևան-Թբիլիսի երթուղային տաքսու միջից

Մարտի 7-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Տարոնի բաժին զանգահարած կինը հայտնել է, որ գտնվում է Վանաձոր քաղաքում` Երևան-Թբիլիսի երթուղային տաքսու մեջ, որտեղ հայտնաբերել է, որ իր բջջային հեռախոսը պայուսակում չէ:

16:39 10.03.2015 | Սոֆի Մխեյանի «խաղալիքը»

«Սոֆի, նոր Սոֆի, շատ տարբեր Սոֆի, միշտ էքսպերեմենտալ Սոֆի, համարձակ, լի հետաքրքիր բացահայտումներով, ինքն իրեն փոխելու, հղկելու, այլ դիտանկյունից իրեն նայելու և մատուցելու…։) մի տեսակ լճացումից դուրս է պետք գալ։) լավ է քննադատվել, բայց գործել, քան ստվերում պահմտոցի խաղալ…..»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է հաղորդավար, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը՝ ներկայացնելով երգչուհի Սոֆի Մխեյանի նոր տեսահոլովակը: Երգը կոչվում է «Моя игрушка»:

16:15 10.03.2015 | Շվեյցարիան հետարքրված է Հայաստանի բուհական և միջին մասնագիտական կրթությամբ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերին: Նախարարը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելություն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը նպաստավոր կլինի երկկողմ կրթական հարաբերությունների զարգացման համար:

16:13 10.03.2015 | Տղամարդկության մասին մեկնաբանությունները թողնում եմ ձեզ. Նաիրա Զոհրաբյան. armtimes.com

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը քիչ առաջ armtimes.com-ի հետ զրույցում ասել է, որ այսօր առավոտյան, ժամը 8.30-ին խոսել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանի հետ, ով վստահեցրել է, որ չի լքելու կուսակցությունը:

16:10 10.03.2015 | Մեկ պատմություն՝ երկու ճակատագիր

«Ասում են դրսում հայերն ու ադրբեջանցիները շփվում են, նույնիսկ բարեկամություն են անում: Մերոնցից էլ կան /նկատի ունի մարտակերտցիներին/, բայց ես չեմ պատկերացնում այդ բարեկամությունը: Չեմ հասկանում դրանց: Իմ հայրական տնից յոթը չկան: Եթե այս ամենը չլիներ, կենդանի կլինեին…»:

15:21 10.03.2015 | Սյունիքում 19-ամյա աղջկան առևանգելու համար մեղադրանք է առաջադրվել 5 անձի

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ Սյունիքի մարզի բնակչուհուն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 5 անձի։

15:13 10.03.2015 | Գերմանացի պատմաբանը Վատիկանի գաղտնի արխիվներում Ցեղասպանության մասին փաստաթղթեր է հայտնաբերել

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայտնի գերմանացի պատմաբան Միքայել Հեսմանը (Michael Hesemann) հայտարարել է Վատիկանի գաղտնի արխիվներում մինչ օրս չհրապարակված 2000 էջանոց փաստաթղթերի հայտնաբերման մասին, որոնք անվանել է «պատմության մեջ քրիստոնյաների ամենամեծ հետապնդումը»:

14:50 10.03.2015 | Սերժ Սարգսյանն ընդունել է ֆրանսահայ հանրահայտ ավտոմրցավարորդ Նիկոլյա Մինասյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսահայ հանրահայտ ավտոմրցավարորդ, բազմաթիվ մրցավազքերի մրցանակակիր Նիկոլյա Մինասյանին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և նշել, որ Հայաստանում մշտապես հպարտանում են որևէ ոլորտում աշխարհում հաջողությունների հասած մեր հայրենակիցներով:

14:27 10.03.2015 | Ի՞նչ որոշում է ընդունել ԼՂՀ վերաքննիչ դատարանը ադրբեջանական դիվերսանտերի գործով

Այսօր՝ ԼՂՀ Վերաքննիչ դատարանում հրապարակվել է անցած տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած, ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի գործով վերաքննիչ դատարանի դատավճիռը։

14:13 10.03.2015 | Էդուարդ Շարմազանով. «Մենք բոլորս պետք է խիզախություն ունենանք ոչ ասելու Ցեղասպանություններին»

Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մարտի 9-ին Պրահայում մասնակցել է «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը, որտեղ հայկական պատվիրակության ղեկավարը հանդես է եկել ելույթով:

14:09 10.03.2015 | Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Քուվեյթ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Քուվեյթի վարչապետի հրավերով մարտի 11-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Քուվեյթի Պետություն:

14:04 10.03.2015 | Ձայնդ կտրիր… հաղորդավարուհու և հյուրի վեճը
13:39 10.03.2015 | «Վովա Գասպարյա՛ն, արի՛ Գյումրի, մենք քեզ շատ ենք սիրում, արի՛ հանդիպենք». ԳԱԼԱ

«Ոստիկանապետն ասում էր՝ կլանները վերացնելու եմ… ի՞նչ եղավ բա, դե թող գա պատասխան տա: Թող գա նորից ասի այդ խոսքերը: Այն կարծիքին եմ, որ նա էլ չի գա Գյումրի՝ պարծենալու: Ինչքան էլ խնդրենք, թե Վովա Գասպարյան, արի՛ Գյումրի, մենք քեզ շատ ենք սիրում, արի՛ հանդիպենք, չի գա: Ի՞նչ երեսով գա: Լրագրողների հարցերի տակից ո՞նց կարող է դուրս գալ: Կամ մարզի ոստիկանապետն անընդհատ խուսափում է միջոցառումներից, հանդիպումներից, որովհետեւ իրեն հարցեր ենք տալու, խեղճացնելու ենք»,:

13:09 10.03.2015 | Հայ առաջատարները սահմանում են ամենամյա մրցանակ՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին

Սփյուռքի առաջատար գործիչները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին հոլիվուդյան աստղերի և իրավապաշտպանների հետ համատեղ հիմնել են ամենամյա մրցանակ, որը կշնորհվի նրանց, ովքեր հանուն մյուսների փրկության վտանգում են իրենց:

12:49 10.03.2015 | Արքեպիսկոպոս Բունիաթյանի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 11-ին

Մարտի 7-ին կյանքի 69-րդ տարում ի Տեր ննջած Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի աճյունը Հայաստան կփոխադրվի մարտի 10-ին:

12:47 10.03.2015 | Սերժ Սարգսյանի հերթական «վրիպակը»

Սլովակիայի հայկական համայնքի նախագահությունը օրեր առաջ մամուլից տեղեկացավ, որ ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետեր Պրիպուտենը (նստավայրը՝ Մոսկվա):

  • Page 1081 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1076
  • 1077
  • 1078
  • 1079
  • 1080
  • 1081
  • 1082
  • 1083
  • 1084
  • 1085
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Հանձնված տոն
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը