«ՎՏԲ-Հայաստան» բանկի Էջմիածնում գտնվող մասնաճյուղի վրա այսօր՝ մարտի 11-ին, հարձակում գործած տղամարդը Էջմիածնի բնակիչ, 1977թ. ծնված Աշոտ Հ.-ն է:
Մարտի 11-ին, ժամը 13.59-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մ-10 միջպետական ավտոճանապարհին` Աղնջաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում:
Մեկ բան ես վստահաբար կարող եմ ասել՝ Գագիկ Ծառուկյանը չէր կարող նման հանձնարարական տալ եւ դա աբսուրդ է։ Սակայն կուսակցության ներսում կա հայտնի մի «կենդանի», ով իր առջեւ խնդիր է դրել ամեն ինչ անել՝ կուսակցությունը կազմալուծելու համար եւ սույն պերսոնաժը ընդունակ է ամեն ինչի՝ այդ թվում նաեւ Ծառուկյանի անունից հայտարարություններ անելու եւ շարքային կուսակցականներին մոլորության մեջ գցելու։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 13-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Մամիկոնյանց փող. 37-62, Կոմիտաս պող. 37-41, Վրացական փող. 10-ից բարձր համարների և 4-րդ նրբանցքի, Մալխասյանց փողոցի ու նրբանցքների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
««Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի մեկնարկից անցել է վեց տարի, որի ընթացքում մենք անցել են հսկայական ճանապարհ` լի խոչընդոտներով և քննադատություններով, բայց պետք է փաստել նաև, որ այս տարիների ընթացքում կրթության ոլորտի բարեփոխումները հիմնականում իրականացվել են անշեղորեն:
Պզոյի՝ Հայաստան գալու պատճառը Երևանի «Նուբարաշեն» բանտի ավտոկայանատեղիում տեղի ունեցած աղմկահարույց սպանություններն են, քանի որ Լևոն Ղազարյանը, ով ավելի շատ հայտնի էր «Երրորդմասցի Լյովիկ» մականվամբ, Պզոյի հորեղբոր որդին էր:
2015 թվականի մարտի 7-ի երեկոյան Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձանցից մի քանիսի ինքնությունը։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հիշեցնում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խոսքը:
Մի տղամարդ ներխուժել է բանկ եւ ատրճանակի սպառնալիքով գումար պահանջել:
Ջորջ Քլունին եւ Նոբելյան մրցանակակիր Էլի Ուիզելը համանախագահելու են մարդու իրավունքների համաշխարհային մրցանակը
Անցյալ ամիս երեք հայ երիտասարդ գործարարներ վաճառասեղան էին վարձակալել Գլենդելում գտնվող «Ամերիկանա» առևտրային, ռեստորանային և թատերական մեծ համալիրում՝ իրենց shop1915.com կայքում գովազդվող շապիկները, գլխարկները և հագուստի պարագաները վաճառելու համար:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Երևան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրում ֆրանսիական «Քարֆուր» առևտրային ցանցի հայաստանյան հիպերմարկետի պաշտոնական բացման արարողությանը:
Աշոտ Սայադյանն ազատվել է Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ավագ տեսուչի պաշտոնից:
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը վստահեցնում է, որ Ղարաբաղը բանակցային սեղանից դուրս է թողել Ռոբերտ Քոչարյանը։ Իսկ երկրորդ նախագահը պնդում է, որ ԼՂՀ-ն բանակցություններից դուրս է մղել Լեւոն Տեր-Պետրոսյանը։
«Արարատցեմենտ» ՓԲԸ գլխավոր իրավաբան Ալիկ Ալեքսանյանը երեկ արձագանքել է մեր թերթի մարտի 5-ի համարում հրապարակված «Ծառուկյանի հանքերը կմածվե՞ն» վերնագրով հոդվածին, որում անդրադարձել էինք ընկերության և Արարատի մարզի Ավշար համայնքի միջև աոկա անհամաձայնությանն ու լարվածությանը։
Որպես պատգամավոր՝ ես այս պահի դրությամբ զբաղվելու եմ Գյումրիի հարցերով, մեծ քաղաքականությունը, կուսակցական թեմաները ինձ չեն հետաքրքրում: Բոլորդ լավ գիտեք, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնը պայմանավորված է եղել իմ Գյումրիում ցույց տված արդյունքներով, թե 2012թ ԲՀԿ-ն այնտեղ ինչ հաջողություն է ունեցել:
Արդեն 4-րդ ամիսն է, ինչ ատոմակայանը գործադիր տնօրեն չունի։ Տնօրենի աթոռին ժամանակավոր պաշտոնակատար Մովսես Վարդանյանն է՝ կայանի նախկին գլխավոր ինժեները։ ՀԱԷԿ ՓԲԸ նախկին գործադիր տնօրեն Գագիկ Մար կոսյանը, որով այժմ զբաղվում են ՀՀ իրավապահները, ազատվեց աշխատանքից այն բանից հետո, երբ ատոմակայանում առանձնապես խոշոր չափերի վատնումների և փողերի լվացման երևույթներ հայտնաբերվեցին։ Այդ գործով երկու փոխտնօրեններ կալանավորվեցին։
Քաջարանում պայքար է սկսվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ։ Մարտի 5-ին անհայտ պայմաններում հրկիզվել է անվտանգության աշխատակցի ծառայողական՝ կոմբինատի գլխավոր բաժնետեր «ՀՀ Քրոնիմետ մայնինգ» ԲԲԸ-ին պատկանող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի մեքենան։
168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ մանրածախ առևտրի ոլորտում մասնագիտացած համաշխարհային հսկայի ներկայությունը հայաստանյան տնտեսության մեջ, հայ սպառողներին և արտադրողներին նոր լուծումներ առաջարկելու քայլ կարող է դառնալ:
100 LIVES-ը նախաձեռնել են հայտնի գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը և Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը՝ ցույց տալու համար Հայոց ցեղասպանության ազդեցությունը և այն, թե վերապրողներն ու նրանց ընտանիքներն ինչպես են կարողացել առաջ ընթանալ և հասնել հաջողության՝ մշակույթի, արվեստի, սպորտի, գիտության ու բիզնեսի ասպարեզներում իրենց ներդրումը բերելով աշխարհին և մարդկությանը։
«Երրորդմասցի Լյովիկի՝ Լևոն Ղազարյանի ու ընկերների սպանությունը նորից ոտքի է հանել հանցաշխարհին:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2015 թվականի ընթացքում պատրաստվում է իր կարիքների համար ձեռք բերել երկու սեդան թափքով մեքենա:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ 2015թ. փետրվարի 13-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը որոշել է բավարարել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հայցը՝ընդդեմ իր նկատմամբ մահափորձ կատարելու համար դատապարտված Վարդան Մեդրակյանի, Սամվել Հարությունյանի և Խաչատուր Պողոսյանի:
Գյումրիում մարտի 7-ի ուշ երեկոյան հնչած կրակոցների հետեւանքով վիրավորված Կնյազ Ղազարյանի մարտի 10-ի լույս 11-ի գիշերը մահացել է:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին և գիտակցելով, որ հանցագործության մասին իր կողմից տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, Ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ իր ամուսնու ընկերը բռնի ուժով փորձել է իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ իր հետ:
Ամերիկացի գիտնականները կարողացել են ապացուցել, որ խնձորի կանոնավոր օգտագործման դեպքում մարդկային ուղեղի բջիջները դադարում են քայքայվել, ինչն էլ իր հերթին՝ նպաստում է ոչ միայն հիշողության լավացմանը, այլև երիտասարդության պահպանմանը:
Ըստ healthylifetricks.com-ի՝ հնդկաձավարը (гречка) բուժիչ բազմաթիվ հատկություններ ունի, այն լավացնում է հիշողությունը, ուղեղի համար հրաշալի մթերք է: Հնդկաձավարի ծաղիկների թեյը դրական է ազդում շնչառական համակարգի և թոքերի վրա, իսկ տերևների ու ծաղիկների համադրությունն օգնում է բուժել արյան անոթների աթերոսկլերոզը: Հնդկաձավարը մեղմացնում է ճառագայթման և քիմիաթերապիայի ազդեցությունը: Հնդկաձավարն օգնում է սրտանոթային հիվանդությունների ժամանակ, հատկապես՝ արյան բարձր […]
Ինստիտուտ եմ ընդունվել` արդեն ճանաչված լինելով։ Հիշում եմ, երբ ինստիտուտ էի մտնում, մարդիկ մի տեսակ չափից դուրս ուշադիր էին նայում ինձ։ Բայց ես մեղավոր չէի, որ մինչ ինստիտուտ ընդունվելը հեռուստատեսությունում եմ եղել։
Նրանցից շատերի աստղը տեղական շոու բիզնեսում փայլեց կայծակնային արագությամբ: 90-ականներին նրանց գիտեին գրեթե բոլորը ու չէին էլ մտածում, որ կգա մի օր, և երբեմնի սիրված դեմքերը կհայտնվեն հայկական էստրադայի արխիվում: