12 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

21:10 01.04.2015 | Ի՞նչ է հայտնաբերվել նախկինում երկու անգամ դատվածի տանը

Մարտի 31-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 62 շենքի մի բնակարանից, թմրամիջոց պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատված Սայաթ Խ.-ին:

20:30 01.04.2015 | Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու հետևանքով հոսանքահարվել է և մահացել. 2 անձի առաջադրվել է մեղադրանք

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու համար։

20:10 01.04.2015 | Հունվար-մարտ ամիսներին Երևանի տարբեր վայրերից մի շարք գողություններ կատարողին հայտնաբերեցին

Մարտի 31-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Ծխախոտագործների փողոցի տներից մեկից, գողություններ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1960 թ. ծնված Վահան Հ.-ին: Նա հայտնել է, որ հունվար-մարտ ամիսների ընթացքում Երևանի տարբեր վայրերից կատարել է մի շարք գողություններ:

19:39 01.04.2015 | Տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Կիևյան կամրջից. news.am

Կիեւյան կամրջի վրա այսօր՝ ապրիլի 1-ին, քիչ առաջ ոստիկանները կանխել են հերթական ինքնասպանության դեպքը:

19:10 01.04.2015 | Արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 31-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահատվել է 11-ը: Բացահայտվել է գողության` 18, խարդախության 2 և խուլիգանության 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի […]

18:50 01.04.2015 | Եղանակը՝ առաջիկա օրերին

Ապրիլի 2-ի, 3-ի գիշերը և առավոտյան ժամերին՝ հյուսիսային շրջաններում, 4-ին՝ շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

18:30 01.04.2015 | Երեխայի կենսաբանական մորը և հայրությունը ճանաչած անձին մեղադրանք է առաջադրվել ՔԿԱԳ-ում սուտ տեղեկություններ հաղորդելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

18:10 01.04.2015 | Վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի

Մարտի 31-ին, ժամը 09.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Արցախի և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1998 թ. ծնված Սոնա Ե.-ին և դիմել փախուստի:

17:50 01.04.2015 | Բուժեք ծնկահոդի արտրոզը տնային պայմաններում

Ծնկահոդի սնուցման խանգարումն ու օգտակար նյութերի անբավարարությունը հանգեցնում է արտրոզի զարգացման: Հիվանդության առաջին նախանշանն է քայլելու ընթացքում ցավի ի հայտ գալը:

17:30 01.04.2015 | Մոտ 3000 քաղաքացիների՝ ՌԴ մուտք գործելու արգելքը հանվել է. Գագիկ Եգանյան. news.am

«Յուրաքանչյուր օր 50-60 դիմում ենք ստանում: Վերջին շրջանում աճել է դրական ելքերի տեսակարար կշիռը եւ կրճատվել է քննարկումների ժամկետը: 5800 դիմումներից մոտ 3000-ը դրական ելք են ունեցել, այսինքն ՌԴ մուտք գործելու արգելքը հանվել է»:

17:19 01.04.2015 | Յուրի Խաչատուրովը զորամասում ստուգումներ է անցկացրել

Մարտի 30-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը եղել է ՀՀ հյուսիսարևմտյան հատվածում տեղակայված զորամասերից մեկում: Աշխատանքային այցելության շրջանակում անցկացվել են պլանային ստուգումներ:

17:10 01.04.2015 | Ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ արծաթագույն «Օպել»-ը հարվածել է իրեն

Մարտի 31-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1947 թ. ծնված Լևոն Մ.-ն և հայտնել, որ Մալաթիա թաղամասի տոնավաճառի դիմաց արծաթագույն «Օպել»-ը հարվածել է իրեն:

17:05 01.04.2015 | Փլուզում՝ Լոռու մարզում

Ապրիլի 1-ին, ժամը 16.05-ին տեղեկություն է ստացվել, որ ս.թ. մարտի 31-ին ժամը 21.00-ի սահմաններում Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքի թիվ 6 շենքի մոտակա պատնեշը փլուզվել է:

17:01 01.04.2015 | Ծեծել են քաղաքացուն, ապա ներկայացել որպես ոստիկանության ծառայողներ

Ծեծել են քաղաքացուն, ապա ներկայացել որպես ոստիկանության ծառայողներ:

16:52 01.04.2015 | Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել

ՀՀ Նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի քննարկման կարգը, ժամկետները, դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը հաստատելու և ՀՀ Նախագահի 1999թ. հուլիսի 23-ի ՆՀ-351 հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին:

16:18 01.04.2015 | Հրաչիկ Միրզոյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ կասկածվող անձը ձերբակալվել է

Գյումրիում քաղաքացի Հրաչիկ Միրզոյանին կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կասկածյալն այսօր ձերբակալվել է։

16:10 01.04.2015 | Ավտովթար՝ Կոտայքի մարզի միջպետական Մ-4 ավտոճանապարհին

Ապրիլի 1-ին, ժամը 12.06-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի միջպետական Մ-4 ավտոճանապարհին` Երևան-Աբովյան հատվածում` Աբովյան քաղաքի 1-ին շրջադարձի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

15:58 01.04.2015 | Ապրիլի կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ամսի 3-ից

թվականի ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի 2015թ. ապրիլի 3-ից:

15:24 01.04.2015 | Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդնիյազ Մաշալովը:

14:58 01.04.2015 | «Իմ որդին կապ չունի դանակահարության հետ». aravot.am

«Ի՞նչ մեղայական, իմ որդին մեղավոր չէ, նա ընդամենը գնացել է պարզաբանումներ տալու, ինքը կապ չունի, ինքը նորմալ, դաստիարակված երիտասարդ է: Կարո՞ղ եք ասել՝ եթե մի ընտանիքում հայրը բժիշկ է, մայրը՝ մանկավարժ, ինչպե՞ս կարող է այդ ընտանիքի որդին հանցագործ լինել: Իմ տղան ընտանիքին նվիրված երիտասարդ է, կիրթ տղա է, սա թյուրիմացություն է, սա ինչ-որ սադրանք է »:

14:52 01.04.2015 | Ծիծեռնակաբերդում մեկնարկել է աշակերտական «Պատվո պահակ» հերթապահությունը

«Ակնհայտ է, որ «Պատվո պահակ» հերթապահության մասնակիցների մոտ կա հուզմունք, պատմական հիշողություն և այստեղ կանգնելու հպարտություն: Այս նախաձեռնության մեջ մենք ներառել ենք ինչպես հիմնական, այնպես էլ ավագ դպրոցները: Այս տարի միայն մայրաքաղաքի դպրոցներն են մասնակցում, բայց ունենք հայտեր, որ մարզերից էլ մասնակցեն: Այնքան մեծ էր աջակցությունը, որ մեզ խնդրում են, որ ակցիան դեռ չմեկնարկած` այն դառնա ավանդական, և մենք ամեն տարի իրականացնենք այս միջոցառումը»:

14:26 01.04.2015 | Մանրամասներ՝ Գյումրիում երեկ տեղի ունեցած վթարից

Մարտի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ախուրյան-Կառնուտ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում բախվել են ՎԱԶ 2107 և ԲՄՎ մակնիշների ավտոմեքենաները: Ավտովթարի հետևանքով ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արա Կարապետյանը` ծնված 1987թ.-ին և ուղևոր Պարույր Աթոյանը, ծնված 1993թ.-ին տեղում մահացել են:

14:06 01.04.2015 | Թիվ 182 ավագ դպրոցը կգործի Մայր Աթոռի հոգածության ներքո

«Ե՛վ Մայթ Աթոռը, և՛ ՀՀ ԿԳՆ-ն այս նախագծի հետ մեծ հույսեր են կապում: Մենք ակնկալում ենք, որ Մայթ Աթոռի հոգածության ներքո դպրոցը նոր շենքային պայմաններ ու տեխնիկական հագեցվածություն կստանա, ինչպես նաև նոր բովանդակություն՝ ապոհովելով կրթության ավելի բարձր որակ»

13:36 01.04.2015 | Եթե ընտանիքում նոր ննջեցյալ կա` արդյոք Ս. Զատիկին հավկիթ ներկո՞ւմ են

Եկեղեցու հայրերը սովորեցնում են, որ եթե ամբողջ Մեծ պահքը պահես ամենայն խստությամբ, սակայն Ավագ Հինգշաբթի ինչ-որ կերպ լուծանես այն, ապա չեղյալ կհամարվի Մեծ Պահքը պահելու քո ամբողջ ջանքը:

13:20 01.04.2015 | Ովքե՞ր են Տավուշում հայտնված զինված մարդիկ. իրավապահները և համայնքի ղեկավարը` նրանց հետքերով. armlur.am

«Հիմա մի քանի վարկած ենք առաջ քաշում: Հնարավոր է ինչ-որ գողեր են կամ ադրբեջանցիներ: Թեպետ ես ադրբեջանցիների տարբերակը բացառում եմ, քանի որ մեր գյուղ մտնել հնարավոր չէ: Մեր տղաները շատ լավ հսկում են սահմանը: Ճիշտ է` կրակոցներ արձակվում են գյուղի ուղղությամբ, բայց սահմանն ամուր է: Հիմա իրավապահներն էլ են փորձում պարզել սրանց իսկությունը»:

13:07 01.04.2015 | «Սոս» մանկական գյուղի աշխատակիցը յուրացրել է ծնողազուրկ երեխաների գումարները. «Փաստինֆո»

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի՝ ամբաստանյալի աթոռին է հայտնվել տարիներ շարունակ «ՍՕՍ» մանկական գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամի 2-րդ երիտասարդական տան ղեկավար աշխատած Արթուր Հարությունյանը:

12:57 01.04.2015 | Ապրիլի 19-ից 26-ը Նևադայում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ (լուսանկար)

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Նևադայի նահանգապետ Բրայեն Սանդովալը հռչակագիր է ստորագրել, որի համաձայն ապրիլի 19-ից 26-ը Նևադայում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ:

12:51 01.04.2015 | Անահիտ Բախշյանը հարցումով դիմել է Տարոն Մարգարյանին

Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին դիմել է հարցումով, որով հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են դպրոցներն ապահովում իրենց գործունեությունը հրապարակային դարձնելու մասին օրենքի պահանջը:

12:47 01.04.2015 | Դժբախտ պատահար՝ Մարտակերտում. հայտնաբերվել է 19-ամյա աղջկա դի

Մարտի 30-ին Մարտակերտ քաղաքի Ավթանդիլյան փողոցի N տան բնակչուհի, 1970թ. ծնված Ռ. Օ-ն հեռախոսով ոստիկանության շրջբաժնի հերթապահ մաս է հաղորդել այն մասին, որ իրենց տան բակում հայտնաբերել է դստերը մահացած վիճակում:

12:18 01.04.2015 | Երևանում տասը հոգով ծեծել են 2 ձեռքերն անդամահատված երիտասարդին

Տասից յուրաքանչյուրը իրա պարտքը համարեց ոտքերով գլխիս մի քանի ուժգին հարված հասցներ: Ավելորդ չեմ համարում ասել, եթե ով չգիտի,ես առաջին կարգի հաշմանդամ եմ,երկու ձեռքերս անդամահատված են, ինձ ծեծելու համար մի հոգին էլ բավականա է, համոզված եղեք, բայց դա էն դեպքում եթե ես մեղավոր եմ:

  • Page 1049 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1044
  • 1045
  • 1046
  • 1047
  • 1048
  • 1049
  • 1050
  • 1051
  • 1052
  • 1053
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը