09 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

18:30 03.04.2015 | Պատահար` «Գանգրահեր տղայի» մոտ

Ապրիլի 2-ին, ժամը 09.00-ին, Չարենցավան-Ֆանտան ճանապարհին՝ «Գանգրահեր տղայի» հուշարձանի մոտ, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշի:

18:10 03.04.2015 | Եղանակը՝ առաջիկա օրերին

Ապրիլի 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն: 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

17:45 03.04.2015 | Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

17:36 03.04.2015 | Փաստաբանների պալատը դիմել է ոստիկանություն

Ինչպես արդեն զանգվածային լրատվամիջոցներից հայտնի է դարձել, 2015թ. ապրիլի 2-ին հեռախոսազանգ է ստացվել Սեդա Սաֆարյանի բջջային հեռախոսին, և ոմն տղամարդ անվայել, վիրավորական արտահայտություններ ու սպառնալիքներ է տեղացել փաստաբան Սեդա Սաֆարյանի ու իր ընտանիքի հասցեին՝ վերջինիս ծավալած փաստաբանական գործունեության կապակցությամբ:

17:35 03.04.2015 | Վարորդը 10-ամյա երկու աղջիկներին տեղափոխել է հիվանդանոց

Ապրիլի 2-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա երկու աղջիկների և նրանց տեղափոխել հիվանդանոց:

17:35 03.04.2015 | Կյանք փրկող ծրագիրն ընդլայնվեց

Հունվարի 1-ից Երևանի 4 և մարզային 2 բժշկական կենտրոններում մեկնարկել է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը։ Սուր, ծանր ինֆարկտի դեպքում, երբ առկա է մեր բնակչությանն արդեն քաջածանոթ ST-էլևացիա, անվճար` պետության կողմից երաշխավորված, տեղադրվում է ոչ դեղապատ մեկ ստենտ։

17:30 03.04.2015 | Պլանային ջրանջատում Էրեբունիում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 8-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Արցախի պող. 1, 1ա, 4, 4ա, 6, 6ա, 8, 8ա, 8/1, 8/2, 10ա, 10բ, 10գ, 10դ, 10վ, 12, 12ա, 14, 14ա, 18, 20, 20ա, 22, 22ա, 24, 26, 28, 32, 34, 23/8, 23 շենքերի, Աճեմյան փողոցի 1, 2 նրբանցքների, Երկաթուղայինների 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 փողոցների, Գ. Նժդեհի 58 շենքի, երկաթգծի «Երեւան» կայարանին հարակից և Արցախի պողոտայի գործարանային տարածքների ջրամատակարարումը:

17:30 03.04.2015 | Բակո Սահակյանը օրենքներ է ստորագրել

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 3-ին ստորագրել է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մաuին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային oրենuգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքները։

17:15 03.04.2015 | 2 տարեկան Մերին օգնություն է անհրաժեշտ

Մերի Գալստյանը ծնվել է 2013թ. ապրիլի 3-ին: Դեռ մեկամսական հասակում ծնողները երեխայի մոտ նկատում են անհանգստություն, սակայն ենթադրում են, որ որովայնում առաջացած գազերի հետևանք է:

16:43 03.04.2015 | ԵՊՀ-ում նախապատրաստվող ահաբեկչության մասին կեղծ հաղորդում են տվել՝ ուսանողի հոր այցելությունը համալսարան խափանելու նպատակով

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու դեպքի առթիվ։

16:35 03.04.2015 | Կարևորել է ՀՕՊ զորքերի դերակատարումը ազգային բանակի մարտունակության ապահովման համատեքստում

Զինված ուժերի հակաօդային պաշտպանության և ավիացիոն ստորաբաժանումներն այսօր ի զորու են դիմակայելու և հետ մղելու հակառակորդի օդային հարձակումները: Հայկական զինուժի հակաօդային պաշտպանության համակարգը օրնիբուն հսկում է ՀՀ օդային սահմանները:

16:17 03.04.2015 | Չարբախի կրակոցների հետևանքով վիրավորված Երրորդմասցի Լյովիկի ընկերը հնարավոր է հաշմանդամ մնա. armtimes.com

Չարբախում մարտի 31-ի գիշերը հնչած կրակոցների հետեւանքով վիրավորված Վարդան Կարապետյանին Վերակենդանացման բաժանմունքից երեկ տեղափոխել են Վիրաբուժական բաժանմունքի հիվանդասենյակ:

15:58 03.04.2015 | Պրեմիերա. Արտաշ Ասատրյան՝ «Ով է մեղավոր»

Պրեմիերա. Արտաշ Ասատրյան՝ «Ով է մեղավոր»:

15:11 03.04.2015 | ՀՐԱՇՔ-ով լի կյանք

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն ու Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեյշնլ կազմակերպությունը կազմակերպել էին ազգային պատանեկան վեհաժողով սոցիալական ներառման թեմայով, որով եզրափակվում էր երկու ամիս տևողությամբ մի ծրագիր, որում ընդգրկված էին ավելի քան 1000 հայ դպրոցականներ: Վեհաժողովին մասնակցեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ կրթության նախարարության հանրակրթության վարչության պետի տեղակալ Նոննա Սահակյանը, բանախոսներ ԱՄՆ-ից և դպրոցականներ ու ուսուցիչներ Հայաստանի բոլոր ծայրերից:

15:10 03.04.2015 | Կասեցվել են Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի լիազորությունները

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ 03.04.15թ. հրամանով կասեցվել են Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի լիազորությունները։

14:30 03.04.2015 | Ի՞նչ ընթացք ունի Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը

Ըստ փաստաբանների, իրենք տեղյակ են միայն հայկական կողմի գործողություններից, քանի որ Ավետիսյանների իրավահաջորդները, սրանից ելնելով էլ իրենք՝ իրավահաջորդների ներկայացուցիչները, ներգրավված չեն ռուսական կողմի հարուցած քրեական գործում:

14:20 03.04.2015 | Ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչը

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից ստացված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Արմեն Ս.-ն խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել է:

14:01 03.04.2015 | Անհարկի «մեղադրանքներ» հնչեցնելուց առաջ՝ իրավաբանական գրասենյակի ներկայացուցիչը նախևառաջ պետք է ծանոթանա ՀՀ օրենսդրությանը. ՔԿ

2015 թվականի ապրիլի 1-ին «Ալգա» իրավաբանական գրասենյակի ներկայացուցիչը սոցիալական ցանցում հանդես էր եկել հաղորդագրությամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներին անհարկի «մեղադրելով» խախտումներ թույլ տալու մեջ:

13:49 03.04.2015 | Ստացվել են Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ստացվել են նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները։

13:45 03.04.2015 | Հակառակորդի կողմն անցած Անդրանիկի ծնողները նրա նամակին չեն պատասխանել. shamshyan.com

«Ինտերնետով էլ կոչ է անում զենքերը վայր դնել եւ գնալ Ադրբեջան: Բա դա ասելո՞ւ, անելո՞ւ բան է: Այդքանից հետո ի՞նչ երեսով պետք է հետ գա: Գնալուց էլ իր փոխարեն լինեի՝ երրորդ երկիր կգնայի»:

13:28 03.04.2015 | Խորթ հայրն անառակաբարո գործողություններ է կատարել 9-ամյա դստեր նկատմամբ. «Փաստինֆո»

Շենգավիթ վարչական շրջանում ահասարսուռ մի դեպք է գրանցվել: Խորթ հայրն անառակաբարո գործողություններ է կատարել 9-ամյա դստեր նկատմամբ:

13:24 03.04.2015 | Ռոբերտ Քոչարյանն այցելել է «Թումո» կենտրոն

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր և «Սիմոնյան կրթական հիմնադրամի» նախագահ Սեմ Սիմոնյանի հրավերով ապրիլի 2-ին «Թումո» կենտրոն է այցելել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որի պաշտոնավարման ընթացքում էլ հիմնադրվել է կենտրոնը:

13:20 03.04.2015 | Վեճ ու ծեծկռտուք «Տաշիր Պիցցայում»՝ հաճախորդի ու մենեջերի միջև. news.am

Հանրապետություն փողոցում գտնվող «Տաշիր Պիցցայում» այսօր՝ ապրիլի 3-ի կեսգիշերին, արտակարգ միջադեպ է տեղի ունեցել:

13:01 03.04.2015 | Ուժեղ քամին վնասներ է հասցրել

Մարտի 3-ին, ժամը 12.06-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում ուժեղ քամու հետևանքով պոկվել է Հ. Վ.-ի տան տանիքը:

12:58 03.04.2015 | Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում մասնակցել է Ակադեմիայի 2014թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին:

12:55 03.04.2015 | Մեխիկոյում հնչել է Տիգրան Մանսուրյանի` Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ռեքվիեմ»-ը

Մեքսիկայում ՀՀ դեսպանության և Մեխիկոյի ամենամյա «Պատմական կենտրոնի» փառատոնի նախաձեռնությամբ Մեխիկոյի Գեղարվեստների պալատում մարտի 31-ին կայացել է մեծանուն հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ռեքվիեմ»-ի ամերիկյան բեմելը:

12:42 03.04.2015 | Մեղադրանք է առաջադրվել Կոջոյանի կիսանդրին գողանալու և Ա.Սարգսյանին կիսանդրին գողանալու փորձ կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Հակոբ Կոջոյանի բրոնզե կիսանդրու գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

12:05 03.04.2015 | Կամո Խաչատրյանն ու Հրաչյա Միրզոյանն իրարից տարբեր աշխարհներում էին ապրում, կիսելու բան չունեն. փաստաբան. «Փաստինֆո»

«Ինքը որևիցե քաղաքական հայացքներ չունի, ոչ այդ մարդուն ճանաչել է, երբևիցե չի շփվել հետը, որևիցե վեճ նրանց մեջ չի եղել, առհասարակ տառ ու բառ չեն փոխանակել իրար հետ, իմաստ, շարժառիթ դանակահարելու չկա, լրիվ ուրիշ կյանքով ապրող տղա է, Հ.Միրզոյանն իր հանրահավաքն ուներ, Կ.Խաչատրյանն՝ իր աշխարհը: Այդ մարդն ու Հրաչյա Միրզոյանն իրար հետ ընդհանրապես կիսելու բան չունեին»:

11:53 03.04.2015 | Երևանում հայտնաբերվել է ազգությամբ հայ ՌԴ քաղաքացու դի. «Փաստինֆո»

Երևանի կենտրոնում վարձակալած բնակարանում հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու դիակ:

11:46 03.04.2015 | Արտերկրում բնակվող իմ քույրերին ու եղբայրներին կոչ եմ անում գալ Հայաստան. Ժ. Սեֆիլյան

Մեր երկիրն աղետալի վիճակում է: Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին մենք սպիտակ ցեղասպանության ենք ենթարկվում: Եղեռնագործ կառավարման հետևանքով շուրջ երկու միլիոն մեր հայրենակիցներ արտագաղթել են երկրից: Արտագաղթի կործանարար ընթացքը շարունակվում է՝ մեզ սպառնալով մարդաթափությամբ եւ հայրենազրկությամբ:

  • Page 1046 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1041
  • 1042
  • 1043
  • 1044
  • 1045
  • 1046
  • 1047
  • 1048
  • 1049
  • 1050
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը