24 Հուլիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

17:25 01.11.2023 | Ղազախստանը և Ֆրանսիան ստորագրել են ռազմավարական հանքանյութերին առնչվող համագործակցության հռչակագիր

Ըստ մամուլի ծառայության՝ բանակցությունների ընթացքում կողմերն առանձնահատուկ ուշադրություն են նվիրել փոխգործակցության մասշտաբների ընդլայնմանն առևտրի, տնտեսության և ներդրումների ոլորտներում:

17:16 01.11.2023 | Իրանի նախագահը ծրագրում է այցելել Թուրքիա

Հոկտեմբերի 16-ին Թուրքիայի նախագահի վարչակազմը հայտնել էր, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Էբրահիմ Ռայիսիի հետ հեռախոսով քննարկել է պաղեստինաիսրայելական հակամարտությունը և այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն հակամարտությունը թուլացնելու համար:

17:13 01.11.2023 | Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը չեղարկել է «Կովերի պարտեզ» կալվածքի հետ կապված աղմկահարույց գործարքը

Ստեղծված իրավիճակի առնչությամբ Երուսաղեմի հայկական համայնքը մի քանի բողոքի ցույցեր է կազմակերպել։ Երեք կազմակերպություններ՝ «Հոմենեթմեն Երուսաղեմը», «Հայ երիտասարդաց միություն Երուսաղեմը» և «Բարեսիրաց միությունը», հայտարարություն էին տարածել՝ Հայոց պատրիարքին կոչ անելով չեղարկել «Կովերի պարտեզ» կալվածքի գործարքը և առաջարկելով այդ հարցում համայնքի աջակցությունը։

17:11 01.11.2023 | Սերբիայի նախագահ Վուչիչը ցրել է խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նշանակել

Վերջին շաբաթներին Սերբիայի ղեկավարը քարոզչություն էր անցկացնում իշխող «Սերբական առաջադեմ կուսակցության» օգտին։ Չնայած 2022 թվականին երկրորդ 5-ամյա ժամկետով նախագահ ընտրվելուց հետո Վուչիչը պաշտոնապես հրաժարվել էր կուսակցության ղեկավարի պաշտոնից, այնուամենայնիվ, նա զգալի ազդեցություն ունի կուսակցության քաղաքականության վրա։

17:00 01.11.2023 | Ծանրամարտի հավաքականներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը ուսումնամարզական հավաք են անցկացնում Երևանում:

16:58 01.11.2023 | Պաշտոնեական անփութություն ցուցաբերելու հետևանքով քաղաքացու դիակն անարգանքի ենթարկելու վարույթի նախաքննությունն ավարտվել է

2022 թ. սեպտեմբերի 15-ին բանվորը նախապես իրեն ցույց տրված գերեզմանի կոնկրետ հատվածում գերեզմանափոսը փորելու ժամանակ նկատել է, որ նշված վայրում հուղարկավորված է այլ դագաղ՝ 2016 թ. հուղարկավորված քաղաքացու դիով։

16:56 01.11.2023 | Վահագն Խաչատուրյանն այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության Եղեգնաձորի նորաբաց գրասենյակ

Մարկուս Ռիտերի և Հայաստանում ԵՄ արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել գրասենյակում, ծանոթացել դիտորդական առաքելության գործունեության հիմնական ուղղություններին։

16:46 01.11.2023 | Հայաստանում ինն ամսում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների 1088 դեպք

Հայաստանում այս տարվա 9 ամիսների ընթացքում արձանագրված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 482-ով:

16:34 01.11.2023 | Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Գազայի հատվածում հրադադարի հասնելու ուղիները

Սա Աբդոլլահիանի և Ֆիդանի երկրորդ հանդիպումն է հոկտեմբերի 7-ին Մերձավոր Արևելքում էսկալացիայի հերթական փուլի մեկնարկից հետո։ Ավելի վաղ նախարարները հանդիպում են անցկացրել Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում Իսլամական համագործակցության կազմակերպության գործադիր կոմիտեի արտահերթ նիստի շրջանակներում։

16:18 01.11.2023 | Մհեր Գրիգորյանը Ֆուկուշիմա Մասանորիի հետ հանդիպմանն ընդգծել է հայ- ճապոնական բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությունը

Փոխվարչապետը Ճապոնիայի դեսպանին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված 100.000-ից ավելի փախստականների կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքները՝ շնորհակալություն հայտնելով Ճապոնիային ծանր իրավիճակներում Հայաստանին աջակցելու համար:

16:03 01.11.2023 | Սահմանին իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է․ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար

Սահմանին իրավիճակն այս պահին հարաբերականորեն հանգիստ է։ Մեր պարեկները, որոնք ամեն օր դուրս են գալիս, այս պահին լարվածության որևէ աճ չեն նկատում։ Այսպիսով, կարծես, մենք այս պահին ունենք հանգիստ շրջան»

15:49 01.11.2023 | Վստահեցնում եմ՝ դատական համակարգն անկախ է, դատավորների վրա Գործադիրը ներգործություն չունի. Գրիգոր Մինասյան

Վստահեցնում եմ՝ դատական համակարգն անկախ է, դատավորների վրա Գործադիրը ներգործություն չունի. Գրիգոր Մինասյան

15:48 01.11.2023 | ՀՀ քաղաքացու անձնագիրը չի կարող դիտարկվել՝ որպես ճամփորդական փաստաթուղթ. Վարդան Այվազյան

Սահմանադրագետ, ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը համոզված է, որ ՀՀ իշխանությունների կողմից արված հայտարարությունները, թե ՀՀ քաղաքացու անձնագիրն արցախցի մեր հայրենակիցներին տրվել է՝ որպես ճամփորդական փաստաթուղթ, իրականության հետ աղերս չունի: 168.am-ի հարցին՝ արդյո՞ք այսպիսով ՀՀ ներկա իշխանությունները ցանկանում են չեզոքացնել արցախահայերի գործոնը, նա պատասխանեց.

15:40 01.11.2023 | ՄԻՊ-ն արձանագրել է ազատությունից զրկված անձանց իրավունքների խախտումների համակարգային խնդիրներ

Մարդու իրավունքների պաշտպանն այս առումով ստանում է բազմաթիվ բողոքներ, երբ անձանց հիվանդանոցներ տեղափոխելը ձգձգվում է անգամ այն պարագայում, երբ առկա է շտապ հոսպիտալացման ցուցում։ Այս հանգամանքը հաճախ պայմանավորված է նաև ազատությունից զրկված անձանց տեղափոխման և պահպանման ռեսուրսների սակավությամբ։

15:33 01.11.2023 | Մեկնարկել են Գրիգորի Խաչատուրովի և մյուսների «վերաբերյալ» «քրեական գործով» դատական լսումները` ՈւՂԻՂ

Մեկնարկել են Գրիգորի Խաչատուրովի և մյուսների «վերաբերյալ» «քրեական գործով» դատական լսումները` ՈւՂԻՂ

15:30 01.11.2023 | ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ընդլայնման հարցը կքննարկվի Բրյուսելում մինչև տարվա վերջ․ Մարկուս Ռիտեր

Ռիտերն ընդգծել է, որ այս պահին դիտորդական առաքելության կազմում են ներկայացուցիչներ Եվրամիության անդամ 23 երկրներից՝ հավելելով, որ հնարավորություն կա, որպեսզի առաքելության կազմում ներկայացուցիչներ լինեն ԵՄ անդամ բոլոր 27 երկրներից։

15:20 01.11.2023 | Շահրամանյանը կարող է մեկ այլ իրավական ակտով անվավեր ճանաչել իր ստորագրած թուղթը. Արա Զոհրաբյան

168.am-ի հարցին՝ արդյոք Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կարո՞ղ է հրաժարվել իր ստորագրությունից՝ Զոհրաբյանը դրական արձագանքեց՝ հայտնելով, որ քննարկվող հարցերի վերաբերյալ մանրամասներ հայտնել չի կարող:

15:10 01.11.2023 | Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

Նոյեմբերի 1-2-ին, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

15:08 01.11.2023 | Արցախի պետականության էջը փակելն ազգային անվտանգության սպառնալիք է. Սուրեն Պետրոսյան

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն Արցախի նախագահի ու հասարակական-քաղաքական գործիչների հետ կայացած փակ հանդիպման մասին մանրամասներ չհայտնեց: Նա միայն տեղեկացրեց, որ բազմաթիվ հարցեր են քննարկվել, և գործընթացներն անպայման շարունակական են լինելու:

14:50 01.11.2023 | Կոնսենսուս կա հայկական Արցախի պետականության կենսունակությունը վերադարձնելու ուղղությամբ. Աբրահամ Գասպարյան

Արցախի նախագահի մասնակցությամբ կայացած փակ հանդիպումն ավատվեց:

14:48 01.11.2023 | Կառավարության դիմաց զանգվածային անկարգություններին մասնակցած անձը ձեռք է բերել և իրացրել թմրամիջոց. դատախազություն

2023 թվականի սեպտեմբերի 21-ին Մ.Ա.-ին ներկայացվել էր մեղադրանք: Նրա նկատմամբ՝ որպես խափանման միջոց, կիրառված է կալանքը:

14:40 01.11.2023 | Ազգային ժողովի աշխատակազմին հատկացվող բյուջեն կավելանա 195 մլն դրամով

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց. «2024-ի բյուջեի նախագծով առաջարկվում է 7 մլրդ 262 մլն դրամ, որը 195 մլն դրամով ավելին է, քան 2023 թվականին:

14:17 01.11.2023 | Ախուրյան համայնքում անչափահասի կրակոցից վնասվել է համագյուղացի աղջիկը

Ախուրյանի համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի խոսքով՝ դեպքը խաղահրապարակում է տեղի ունեցել: «Տղա երեխան ծնողներից թաքուն «Տիր»-ի հրացանը վերցրել, տանից դուրս է եկել: Խաղահրապարակում ուզեցել է կրակել, կպել է խաղընկերուհուն

14:00 01.11.2023 | ԱՄՆ-ն ևս 300 զինվորականի կտեղակայի Կենտրոնական հրամանատարության գործողությունների շրջանում

Պենտագոնի խոսնակը նշել է, որ գերատեսչությունը խնդրում է 10,6 միլիարդ դոլար՝ օգնելու Իսրայելին պաշտպանել իրեն, 44,4 միլիարդ դոլար՝ օգնելու Ուկրաինային շարունակել իր պաշտպանությունը Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններում, ինչպես նաև 3,3 միլիարդ դոլար՝ ԱՄՆ ռազմական պահանջները բավարարելու համար։

13:46 01.11.2023 | ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը Նիդերլանդների գործընկերների ուշադրությունը հրավիրել է ԼՂ-ի տարածքում վտանգված մշակութային ժառանգության պահպանության խնդրին

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մշակույթի և երիտասարդության ոլորտներում հետագա համագործակցության հեռանկարները, ինչպես նաև 2024 թվականին Նիդերլանդների Թագավորությունից Հայաստանի պատմության թանգարանում ժամանակավոր ցուցադրություն հյուրընկալելու հնարավորության հարցը՝ նախանշելով համագործակցությանն առնչվող հնարավոր մանրամասները:

13:34 01.11.2023 | Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը Եվրամիության հիմնական նպատակներից է․ Վասիլիս Մարագոս

Դեսպանը հավելեց, որ ԵՄ-ն և Հայաստանը վճռական են ամրապնդելու իրենց կապերը՝ աշխատելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ամբողջ ներուժը բացահայտելու ուղղությամբ։

13:27 01.11.2023 | Հյուսիսային Կորեան փակել է իր դեսպանատները աշխարհի մի շարք երկրներում

Հյուսիսային Կորեան շուրջ մեկ տասնյակ դեսպանատներ է փակել Իսպանիայում, Հոնկոնգում և աֆրիկյան մի շարք երկրներում։ Reuters գործակալությունը հայտնում է, որ փակվել է Փհենյանի դիվանագիտական առաքելությունների 25 %-ը։ Հարավային Կորեայի միավորման նախարարությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի այս քայլը ցույց է տալիս, որ երկիրը դժվարություններ ունի օտարերկրյա պետություններում գումար աշխատելու հետ, ինչի պատճառը միջազգային պատժամիջոցներն են։ […]

13:11 01.11.2023 | Առկա խնդիրները լուծելու համար նախ պետք է Արցախյան հարցն ակտուալ պահել. Աբրահամ Գասպարյան

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի և ABC media-ի ղեկավար Աբրահամ Գասպարյանը համոզված է, որ Արցախյան վերջին պատերազմից հետո առկա իրավիճակից դուրս գալու ճանապարհները մտածված են: Դրանք իրականություն դարձնելու համար մեր ազգի մոտ պակասում է գործակցության մշակույթը:

13:02 01.11.2023 | Եգիպտոսը տանկեր է տեղակայել Գազայի հատվածի հետ սահմանին՝ «Ռաֆահ» անցակետի շրջանում

Եգիպտոսը վերջին շաբաթների ընթացքում առաջին անգամ նոյեմբերի 1-ին կբացի «Ռաֆահ» անցակետը մարդկանց անցման համար և Գազայից կընդունի 81 վիրավորի։

12:45 01.11.2023 | 16-ամյա Սամվելին ազատությունից զրկել են, որովհետև նա ոչ մի կերպ չի համակերպվում Արցախի` իր հայրենի օջախի կորստի հետ. Տիգրան Աբրահամյան

Մեր գործընկեր Քրիստինե Վարդանյանի հետ տեսակցել ենք մի քանի օր առաջ կալանավորված և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված 16-ամյա Սամվել Միրզոյանին:

  • Page 1807 of 2493
  • <
  • 1
  • ...
  • 1802
  • 1803
  • 1804
  • 1805
  • 1806
  • 1807
  • 1808
  • 1809
  • 1810
  • 1811
  • ...
  • 2493
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը