Կոնսենսուս կա հայկական Արցախի պետականության կենսունակությունը վերադարձնելու ուղղությամբ. Աբրահամ Գասպարյան

Արցախի նախագահի մասնակցությամբ կայացած փակ հանդիպումն ավատվեց:

Հիշեցնենք, որ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահն այսօր փակ հանդիպման էր հրավիրել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին, ԱՀ պատգամավորներին ու տարբեր հասարակական ու քաղաքական գործիչների:

Հանդիպմանը ներկա «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի և ABC media-ի ղեկավար Աբրահամ Գասպարյանը հանդիպումից մանրամասներ չներկայացրեց՝ ասելով.

«Ընդամենը կարող եմ ասել, որ բոլոր մասնակիցներն ունեն մեկ կոնսենսուս, որ Արցախը հայկական է, և մեր բոլոր ջանքերն ուղղելու ենք Արցախի պետականության կենսունակությունը վերադարձնելուն»։

Հարցին՝ արդյոք Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը եղե՞լ է քննարկման օրակարգում, Գասպարյանը կարճ պատասխանեց. «Արցախի պետականության կենսունակության վերադարձի համար պետք է ջանքերը համատեղել»:

Ավելի վաղ Գասպարյանը լրագրողների հետ զրույցում համոզմունք էր հայտնել, որ երկրում ստեղծված խնդիրները հնարավոր կլինի լուծել, եթե լինի միևնույն գաղափարի իրականացման ջանքերի համատեղում և կոնսենսուս:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նազելի Ստեփանյան

 

Տեսանյութեր

Լրահոս