Շահրամանյանը կարող է մեկ այլ իրավական ակտով անվավեր ճանաչել իր ստորագրած թուղթը. Արա Զոհրաբյան

Փաստաբան Արա Զոհրաբյանը համոզված է, որ Արցախի Հանրապետությունը չի կարող լուծարվել:

168.am-ի հարցին՝ արդյոք Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կարո՞ղ է հրաժարվել իր ստորագրությունից՝ Զոհրաբյանը դրական արձագանքեց՝ հայտնելով, որ քննարկվող հարցերի վերաբերյալ մանրամասներ հայտնել չի կարող:

«Ամեն ինչ էլ կա: Կարող է նաև Գերագույն դատարանն անվավեր ճանաչել: Իրավական ակտ ընդունած անձը կարող է մեկ այլ իրավական ակտով անվավեր համարել իր ընդունած իրավական ակտը»,- պարզաբանեց Զոհրաբյանը:

Անդրադառնալով արցախցի մեր հայրենակիցներին փախստականի կարգավիճակ տրամադրելու մասին հարցին՝ փաստաբանն ասաց, որ դա ունի երկու կողմ, որոնք քննարկման կարիք ունեն:

«Ընդունել փախստականի կարգավիճակ՝ առաջին տարբերակն է: Բայց սրա բարոյական կողմն էլ կա: Երկրորդ՝ չընդունել, ասել՝ Հայաստանի քաղաքացի ենք, ստացվում է՝ արդյո՞ք չեն հրաժարվել Արցախի պահանջատիրությունից»,- մանրամասնեց փաստաբանը:՛

Հիշեցնենք, որ այսօր Երևանում կայացել է փակ հանդիպում՝ Արցախի նախագահի և քաղաքական-հասարակական գործիչների միջև: Օրակարգում եղել է երկրում ստեղծված կարևորագույն խնդիրների լուծման ուղիների քննարկումը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս