16-ամյա Սամվելին ազատությունից զրկել են, որովհետև նա ոչ մի կերպ չի համակերպվում Արցախի` իր հայրենի օջախի կորստի հետ. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր գործընկեր Քրիստինե Վարդանյանի հետ տեսակցել ենք մի քանի օր առաջ կալանավորված և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված 16-ամյա Սամվել Միրզոյանին:

Սամվելն անչափահաս է, արցախցի, ում զոհված հայրը զինված ուժերի փոխգնդապետ է եղել:

Վերջինիս ազատությունից զրկել են, որովհետև նա ոչ մի կերպ չի համակերպվում Արցախի` իր հայրենի օջախի կորստի հետ, ով չի ներում իշխող քաղաքական ուժին և անձամբ Նիկոլին` Արցախը հանձնելու և արցախցիներին դավաճանելու համար:

Հայաստանյան այսօրվա իրողությունների պայմաններում, օրինաչափ է դարձել այն անձանց կալանավորումներն ու քրեական գործերով ներգրավելը, ովքեր չեն համակերպվում փաշինյանական իշխանության թելադրած խաղի կանոններին ու ապօրինի գործողություններին»:

Տեսանյութեր

Լրահոս